Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-119-29.08.2017-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասից հանել «1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը,» բառերը, իսկ 1-ին մասի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  օրվան  հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտության

Նախագծի նպատակը կենսաթոշակ նշանակելիս ՀՀ քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերի քանակը սահմանափակելն ու դրանց ներկայացնելը իրատեսական դարձնելն է: 1992-2013 թվականը ընկած ժամանակահատվածում գործող հարկային օրենսդրությամբ հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող իրավաբանական անձն է, անհատ ձեռնարկատերը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա, դրված է եղել հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս հաշվարկելու, պահելու/ գանձելու պարտավորությունը: Ելնելով, նրանից, որ 1997 թվականից օրենքով սահմանվել  եւ դրանից առաջ նույնպես վարձու աշխատողը չի եղել հարկային գործակալ, չի ունեցել հարկային պարտավորություն, նրանից այդպիսի փաստաթուղթ պահանջելը հիմնավորված չէ եւ առաջացնում է ավելորդ, օրենսդրորեն չհիմնավորված քաշքշուկ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախա•ծի  ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Պետական կենսաթոշակների  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ.


Համաձայն  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` որպես օրենսդրական նախաձեռնություն,  Ձեզ եմ ներկայացնում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից  ներկայացվում են օրենքի  նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին  տեղեկանքները:

Խնդրում եմ նշված օրենքի նախագիծը  սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` 
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ