Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-183-08.12.2003-ՊԻ,ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 169.4-րդ հոդվածը(Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման եւ աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը խախտելը) ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենսգրքի169.6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 169.6. Առեւտրի եւ սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը

Առեւտրի եւ սպասարկման ոլորտում աշխատողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվանաքարտչկրելը գործատուի համար`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 169.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 169.7. Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման եւ աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը խախտելը

Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման եւ աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 169.8-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գործատուի կողմից օրացուցային տարվա ընթացքում առնվազն 2 անգամ օրենքով սահմանված ժամկետում աշխատավարձ չհաշվարկելը եւ (կամ) օրենքով սահմանված ժամկետից հետո՝ 15 օրվա ընթացքում, աշխատավարձ չվճարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ չհաշվարկված կամ հաշվարկված եւ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով, բայց ոչ ավելի հինգ հարյուր հազար դրամից:».

2) 2-րդ մասի սանկցիայում «մեկ երկրորդի չափով» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ավելի մեկ միլիոն դրամից» բառերով:

Հոդված 5 . Օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին պարբերությունից հանել «169.4,» թիվը:

Հոդված 6. Օրենսգրքի 242-րդ հոդվածը «94.1-րդ,» թվից հետո լրացնել «169.4-րդ,» թվով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: