Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10231-15.11.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (1985 թվականի  դեկտեմբերի 12-ի) 37-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամuվա ընթացքում»:

Հոդված 2. Օրենսգրքի 169.1 հոդվածի 2-րդ մասից հանել «տեսչության տարածքային» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 170.2 հոդվածի վերնագրից եւ տեքստից հանել «տեսչության» բառը:

Հոդված 4. Օրենսգրքի 170.4 հոդվածի վերնագրից հանել «տեսչության տարածքային» բառերը եւ տեքստից հանել «տեսչության» բառը:

Հոդված 5. Օրենսգրքի 170.6 հոդվածի վերնագրից եւ տեքստից հանել «տեսչության տարածքային» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 244.2 հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել «տեսչության» բառը եւ 3-րդ մասում «Հարկային տեսչության մարմինների անունից» բառերը փոխարինել «Հարկային մարմինների անունից» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

Հիմնավորում

«Հարկերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ  «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

Նախագծերը մշակվել են նպատակ ունենալով օրենքի դրույթներով սահմանված կարգով կանոնակարգել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների չկատարման դեպքում արգելանքի կիրառումը, ինչի պահանջը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածում եւ միաժամանակ լուծել հարկային վարչարարության ընթացքում առաջացող խնդիրները: Մասնավորապես`

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  3-րդ հոդվածով  «Հարկերի մասին» օրենքի  22-րդ հոդվածի դրույթների կիրառման ընթացքում տարընթերցումները եւ տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նապատակով հոդվածը համապատասխանեցվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ կետի 7-րդ պարբերության դրույթներին` համաձայն որի  եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է uտորակետերով, ինչպեu նաեւ «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը: Այս հիմնավորմամբ հոդվածի կիրառման համար բավարար համարվող պայմանները բաժանված են ստորակետերով, իսկ նախավերջին պայմանից առաջ լրացվել է «կամ» բառը:

Միաժամանակ սահմանվել է, որ արգելանքի միջոցը չպետք է կիրառվի որոշակի` օրենքով սահմանված, ժամկետով: Դրա կիրառությունը պետք է կախվածության մեջ դրվի այլ իրավաբանական փաստերից, մասնավորապես` հարկային պարտականության գոյությամբ: Նշված փոփոխության արդյունքում հարկային մարմնի կողմից արգելանքի կիրառումը կծառայի իր նպատակին եւ կապահովվի հարկային պարտավորության կատարումը մինչեւ դատարան հայց ներկայացնելը:

Արգելադրման դեպքում առկա  հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության ոչ պակաս քան քսան տոկոսը մարելուց հետո հարկային մարմինն իրավունք ունի մնացած հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ հարկ վճարողի հետ կնքել հարկային պարտքի աստիճանական մարման ժամանակացույց:

Սահմանվել է դրույթ, համաձայն որի հանձնարարագրերի հրապարակման լիազորությունը   կարող է իրականացվել հարկային մարմնի ղեկավարի, նրա տեղակալի եւ հարկային տեսչության պետի կողմից: Նշված լրացումը  կատարվել է հարկային վարչարարության  առավել ճկուն իրականացման նպատակով:

Նախատեսվել է նաեւ դրույթ, համաձայն որի հարկ վճարողի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների  գանձման նպատակով հարկային մարմինը իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման   պայմանագրով ձեռք բերել հարկ վճարողի պահանջի իրավունքը եւ ստացված գումարները ուղղել հարկ վճարողի հարկային պարտավորությունների մարմանը: Նշվածը եւս մի գործիք է, որը հնարավորություն է տալիս հարկային մարմնին ապահովել հարկային պարտավորությունների կատարումը:

Նշված փոփոխությունները եւ լրացումները կատարվել են` ղեկավարվելով նաեւ  միջազգային համաձայնագրերի դրույթներով, մասնավորապես` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 4-ը նոյեմբերի 1950թ.  կոնվենցիայի 1952թ մարտի 20-ի թիվ 1 արձանագրության հոդված 1-ի համաձայն` կոնվենցիայով սահմանված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության պաշտպանության դրույթները չեն խոչընդոտում պետության այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում, իր հիմնական շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս տուրքերի կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

Վարչական իրավախախտունմերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է, հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002թ. մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի 2008թ. օգոստոսի 20-ի ՆՀ-226-Ն հրամանագրի համաձայն ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի եւ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության` միաձուլման ձեւով վերակազմակերպման արդյունքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ստեղծման հանգամանքը: Միաժամանակ նախագծով կանոնակարվել են ստուգումների ընթացքում հայտնաբերվող վարչական իրավախախտումների համար պատասխանտվության նախատեսման ժամկետները: