Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-1015-04.11.2010-ՏՀ-010/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի, ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «35»-րդ կետով.

«35) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքները:»:

Հոդված 2. Օրենքի 24.1-րդ հոդվածի առաջին պարբերությունում «2012» թիվը փոխարինել «2011» թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: