Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1011-28.10.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀO-129-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում «արժեթղթերի շուկայում մաuնագիտացված գործունեություն իրականացնող անձանց` այդ գործունեության մաuով, ֆոնդային բորuաների եւ Կենտրոնական դեպոզիտարիայի» բառերը փոխարինել «գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց` միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների (այդ գործունեության մասով) վրա»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաuտանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) եւ կազմակերպությունների կողմից առեւտրի oբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիu կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիu կանխիկ դրամով կամ պլաuտիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ կանխավճարները) հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:»

2) 2-րդ մասում`

ա. «դրամական հաշվարկներ կատարելիu կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «եւ անհատ ձեռնարկատերերի» բառերով,

բ. «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, oդային տրանuպորտով կատարվող ուղեւորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման եւ երթեւեկության տոմսերի  վաճառքի»,

գ. «ժ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժ) վերգետնյա տրանսպորտային միջոցներով իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, ինչպես նաեւ ցիստեռներից (տակառներից) լցնովի գարեջրի, կվասի, կաթի կամ թանի վաճառքի.»

դ. ուժը կորցրած ճանաչել «ժգ» ենթակետը,

ե. լրացնել նոր` «ժէ» ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ`

«ժէ) խաղատների եւ (կամ) շահումով խաղերի կազմակերպման:»:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 5-րդ հոդվածում

1) «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին» բառերից հետո լրացնել «, ցանցային կապի միջոցներին» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հսկիչ-դրամարկղային մեքենան տեղադրվում է  առեւտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն մասում, որտեղ կատարվում է վճարումը»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Առեւտրի այն օբյեկտներում կամ ծառայության մատուցման այն վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը օրենքով պարտադիր չէ` տեղադրված եւ կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով արձանագրված շրջանառությունները համարվում են չհիմնավորված եւ նման հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմնում գրանցումից հանվում են` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 7-րդ հոդվածը.3

1) լրացնել նոր «դ» եւ «ե» ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ.

«դ) ապահովել ցանցային կապի միջոցներով յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով (այդ թվում` արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներով, համակարգչային սարքավորումներով) օրվա ընթացքում իրականացրած դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմնին:

2012 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը կարող են կամավոր հարկային մարմին ուղարկել հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը` ցանցային կապի միջոցներով: Սույն պարբերությունում նշված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգումներ անցկացվում են միայն ստուգումների անցկացման ռիսկային չափանիշների հիման վրա` հարկ վճարողի գործունեությունը ռիսկային դիտարկելու դեպքերում:

Ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին պարտադիր է.

- 2013 թվականի հունվարի 1-ից` ամսեկան ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողների համար,

- 2014 թվականի հունվարի 1-ից` եռամսյակային ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողների համար,

- 2015 թվականի հունվարի 1-ից` ԱԱՀ վճարող չհամարվող հարկ վճարողների համար, բացառությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի:

ե) մինչեւ սույն հոդվածի «դ» ենթակետով նախատեսված ժամկետները կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով:»:

2) լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«2011 թվականի հունվարի 1-ից հետո օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել պարտադիր տեխնիկական պահանջներին բավարարող եւ օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապի միջոցներով տեղեկություն ուղարկող հսկիչ-դրամարկղային մեքենաներ»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքով նախատեսված հսկողության իրականացման նպատակով հարկային մարմնի կողմից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացվում են ստուգումներ եւ ուսումնասիրություններ, ընդ որում` ստուգումներ անցկացնելու հանձնարարագրի վավերապայմանների, դրանք ստուգվող սուբյեկտին ներկայացնելու պահանջների նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հավելված 2-ի դրույթները:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման համար հիմք է հանդիսանում նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումը:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «երկրորդ պարբերությունում» բառերը փոխարինել «առաջին պարբերությունում» բառերով.

2) 2-րդ մասի 3-րդ պարբերությունից հետո լրացնել նոր 3-րդ, 4-րդ, 5-րդ, եւ 6-րդ մասեր` հետեւյալ բովանդակությամբ`

«3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» ենթակետով սահմանված` համապատասխան ժամկետից հետո հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենա չկիրառելու կամ հսկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատասխան սարք չտեղադրելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը նախազգուշացվում է:

Նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում uույն մաuի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում uույն մաuի երկրորդ պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով, եւ համապատասխան օբյեկտի գործունեությունը կաuեցվում է մինչեւ ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենայի կիրառելը կամ հսկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատասխան սարքի տեղադրելը:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» ենթակետով սահմանված` համապատասխան ժամկետից հետո հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմնին ուղարկումը չապահովելու (հսկիչ-դրամարկղային մեքենայի, ցանցային կապի միջոցի անխափան աշխատանքը չապահովելու), համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով, բացառությամբ` կապի անբավարար որակը կամ բացակայությունը սույն մասով սահմանված կարգով ստացված տեղեկատվությամբ հիմնավորման դեպքերի: Կապի անբավարար որակի կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում uույն մաuի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, հարկ վճարողի գործունեության կասեցումը կարող է փոխարինվել տուգանքի վճարմամբ: Գործունեության կասեցումը փոխարինվում է տուգանքով` հարկ վճարողի գրավոր համապատասխան դիմումի եւ սույն մասով սահմանված չափով հաշվարկվող տուգանքի վճարումը հաստատող փաստաթղթի (անդորրագրի) ներկայացման դեպքում: Տուգանք վճարվում է կասեցումը չկիրառելու յուրաքանչուր օրվա համար` տվյալ գործունեության իրականացման վայրում (առեւտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամսում արձանագրված միջին օրական շրջանառության երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս վաթսուն հազար դրամից: Կասեցման ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող օրվանից մինչեւ կասեցման ավարտն ընկած յուրաքանչուր օրվա համար: Գործունեության կասեցման ժամկետի ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում` կասեցումը դադարեցվում է դիմումի ներկայացմանը հաջորդող օրվանից:»:

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրը: