Armenian ARMSCII Armenian
Կ-0762-17.07.2017-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝

1) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բաժնի 2.5-րդ ենթակետից հանել «կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերը.

2) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բաժնի 2.6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
 
«13) գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 50-ապատիկի
չափով»:

Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։