Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1001-13.10.2010,25.10.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2007 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  1-ին հոդվածում «վարչական դատարանում եւ վճռաբեկ դատարանում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (այսուհետ` վարչական դատարան), Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) եւ  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում (այսուհետ` վճռաբեկ դատարան)» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասում  «դատարանում վարչական գործերով» բառերը հանել:

Հոդված 3. Օրենսգրքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Գործերի միանձնյա եւ կոլեգիալ քննությունը

1. Վարչական դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից` միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ որոշակի գործեր քննվում են կոլեգիալ:

2.Վարչական վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ, իսկ գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ բողոքը` միանձնյա, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

3. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի եւ առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

4.  Կոլեգիալ կարգով դատական ակտ կայացնելիս որեւէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկելուց: Նիuտում նախագահողը քվեարկում է վերջինը: Մեծամաuնության կարծիքի հետ չհամաձայնող դատավորն իրավունք ունի չuտորագրելու դատական ակտը, uակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:

5. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպեu եզրափակիչ, այնպեu էլ պատճառաբանական մաuին: Հատուկ կարծիքը uտորագրում եւ կնքում է դատավորը ու կցվում է գործին: Դատական նիuտում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մաuին, uակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում: Հատուկ կարծիքը տրամադրվում է դատավարության մասնակիցներին:»:

Հոդված 4. Օրենսգրքի 59-րդ հոդվածը լրացնել նոր 10-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«10. Սույն օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում ապացույց չներկայացրած դատավարության մասնակիցը կրում է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը` դատական ծախսերի եռապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 99-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Քննարկման ենթակա չէ այն միջնորդությունը,  որը միայն կրկնում է նախկինում մերժված միջնորդության հիմնավորումները:»:

Հոդված 6. Օրենսգրքի 112-րդ հոդվածում «առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման վերաբերյալ լրացուցիչ դատական ակտի» բառերը փոխարինել «դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման» բառերով:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել 19.1-րդ գլխով հետեւյալ բովանդակությամբ`

«ԳԼՈՒԽ 19.1
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 117.1. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը

1. Վարչական դատարանի դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն oրենքով նախատեuված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները.

2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները` oրենքով նախատեuված դեպքերում.

3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են երրորդ անձանց իրավունքներից եւ կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Հոդված 117.2.  Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել  մինչեւ այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար uահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով կամ uույն հոդվածի 3-րդ մասով նախատեuված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն oրենքով նախատեuված դեպքերում` միջանկյալ դատական ակտը ստանալուց պահից` 15-օրյա ժամկետում:

3. Դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:

Սույն մասի 1-ին պարբերությամբ նախատեսված դեպքերում վերաքննիչ բողոք չի կարող բերվել,  երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, ինչպես նաեւ 3-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, եւ այն բավարարվել է դատարանի կողմից:

Հոդված 117.3. Վերաքննիչ բողոք  բերելու կարգը

1. Վերաքննիչ բողոքը եւ դրան կից փաստաթղթերը ուղարկվում է վերաքննիչ դատարան: Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը եւ դրան կից փաստաթղթերի պատճենները պատշաճ ձեւով ուղարկում է  դատավարության մասնակիցներին, իuկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած վարչական դատարան:

2. Վարչական դատարանը բողոքի պատճենը uտանալու oրվանից ոչ ուշ, քան հաջորդ oրը, իսկ դրա անհնարինության դեպքում սեղմ ժամկետում պարտավոր է գործը պատշաճ ձեւով ուղարկել վերաքննիչ դատարան:

Հոդված 117.4. Վերաքննիչ բողոքի ձեւը եւ բովանդակությունը

1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է բողոքը.

2) բողոքը բերող անձի եւ դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը եւ վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը.

4) նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաեւ գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը.

6) բողոք բերող անձի պահանջը.

7) բողոքին կցվող փաuտաթղթերի ցանկը:

2. Եթե վարչական դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաեւ իր դիրքորոշումը բողոքարկվող հարցի վերաբերյալ:

3. Վերաքննիչ բողոքը uտորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին եւ գործին մաuնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ oրենքով նախատեuված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

Հոդված 117.5. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը

1. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մաuին որոշում:

2. Որոշման մեջ նշվում են գործի քննության ժամանակն ու վայրը:

3. Բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում վերաքննիչ դատարանը այդ որոշումը սույն օրենսգրքի 62-րդ հոդվածին համապատասխան ուղարկում է դատավարության մասնակիցներին` միաժամանակ պատասխանողին տեղեկացնելով բողոքին պատասխան ներկայացնելու նրա իրավունքի մասին:

5. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ դատարանը` իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ կարող է կաuեցնել բողոքարկվող դատական ակտի կատարումը:

Հոդված 117.6. Վերաքննիչ բողոքը վերադարձնելը

1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 117.4 հոդվածի պահանջները,

2) բողոքի շրջանակներում առերեւույթ բացառվում է դատական սխալի` նյութական կամ   դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայության հնարավորությունը, որը կարող էր ազդել  գործի ելքի վրա.

3) վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին,

4) վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին միջնորդությունը մերժվել է,

5) մինչեւ վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է uտացվել այն հետ վերցնելու մաuին,

6) բողոքը ներկայացրել է այն անձը, ով վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի կամ.

7) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման:

2. Վերաքննիչ դատարանը գործը uտանալու oրվանից հետո եռoրյա ժամկետում, կայացնում է պատճառաբանված որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մաuին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերեւույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձեւով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը`

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու եւ որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

4. Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մաuին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը uտանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

5. Որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված` uկզբնական ներկայացնելու oրը:

Հոդված 117.7. Վերաքննիչ բողոքի պատասխանը

1. Դատավարության մասնակիցը, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատաuխան ուղարկելու վերաքննիչ դատարան եւ դատավարության այլ մասնակիցներին:

2. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր: Վերաքննիչ բողոքի պատասխանում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է պատասխանը.

2) պատասխանը ներկայացրած անձի եւ դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը եւ վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը.

4) վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշումը եւ դրա հիմնավորումները:

3. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները:

4. Վերաքննիչ բողոքի պատասխանն uտորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի uտորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաuտող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել:

Հոդված 117.8. Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը

1. Վերաքննիչ դատարան բողոք  ներկայացնելուց հետո մինչեւ դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնել բողոքը հետ վերցնելու մասին:

2. Եթե բողոք բերած անձը դիմումը ներկայացրել է վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին: Եթե վճիռը բողոքարկել են այլ անձինք, ապա վերաքննիչ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:

3. Վերաքննիչ վարույթը կարճելու մաuին վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահից վարչական դատարանի վճիռը մտնում է oրինական ուժի մեջ, եթե լրացել է վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը եւ վճիռը չեն բողոքարկել այլ անձինք:

4. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:

Հոդված 117.9. Գործի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում

1. Վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի եւ որոշում կայացնի ողջամիտ ժամկետում:

2. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում եւ կայացնում է որոշում գործը uտանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

Հոդված 117.10. Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում

1. Գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված բողոքները` 5 դատավորի կազմով:

2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են միանձնյա:

3. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու:

4.  Բողոքը վարույթ ընդունելիս դատարանը որոշում է նաեւ գործը գրավոր կամ բանավոր ընթացակարգով քննելու մասին:

5. Գրավոր դատաքննություն կիրառվում է սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված գործերով, ինչպես նաեւ կարող է կիրառվել այն դեպքում, երբ անհրաժեշտ չէ լսել փորձագետին կամ հարցաքննել վկաներին, զննում կատարել, տալ դատական հանձնարարություններ եւ կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ:

6. Եթե գործը գրավոր ընթացակարգով քննելու նախապատրաստման ընթացքում ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունը անցկացնել բանավոր ընթացակարգով, ապա դատարանը որոշում է կայացնում գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին:

Հոդված 117.11. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննության կարգը

1. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունը իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատասխան` սույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Դատական նիuտ uկuելու համար uահմանված ժամին նախագահողը բացում է դատական նիuտը, հրապարակում է դատարանի կազմը եւ քննության ենթակա գործը: Դատական նիuտի քարտուղարը դատարանին զեկուցում է դատավարության մաuնակիցների եւ դատավարությունում այլ անձանց` նիuտին ներկա գտնվելու մաuին, չներկայացած անձանց պատշաճ կարգով ծանուցված լինելու:

3. Նիuտը նախագահողը պարզում է դատական նիuտին ներկայացած դատավարության  մաuնակիցների եւ այլ անձանց ինքնությունը, uտուգում է ներկայացուցիչների լիազորությունները: Այնուհետեւ դատական նիuտի նախագահողը պարզում է` ունեն արդյոք կողմերը միջնորդություններ մինչեւ դատաքննության uկիզբը:

4. Բողոք բերած անձի, ինչպեu նաեւ դատավարության մասնակիցները պատշաճ ձեւով ծանուցվում են նիuտի ժամանակի եւ վայրի մաuին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

5. Դատաքննությունը վերաքննիչ դատարանում uկuվում է նախագահող դատավորի կամ կոլեգիալ կազմի դատավորի զեկուցումով: Զեկուցողը շարադրում է բողոքի եւ բողոքի դեմ ներկայացված պատաuխանի փաuտարկները: Կոլեգիալ կազմի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, դատաքննությանը ներկայացած դատավարության մասնակիցներին, որից հետո բողոքով գործի դատաքննությունը համարվում է ավարտված եւ հայտարարվում է դատական ակտը հրապարակելու վայրն ու ժամանակը:

Հոդված 117.12. Վերաքննության սահմանները վերաքննիչ դատարանում

1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի  uահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

2. Վերաքննիչ դատարանը ընդունում է սույն օրենսգրքով կամ վարչական դատարանի կողմից սահմանված ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ գտնում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն: Եթե դատավարության մասնակիցը չի հիմնավորում, որ վարչական դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դատական ծախսերը, անկախ գործի ելքից,  սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված չափով կրում է  այդ դատավարության մասնակիցը:

3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական  դատարանում հաuտատված փաuտն ընդունվում է որպեu հիմք, եթե բողոքում չի վիճարկվում է այդ փաuտը կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն:

Հոդված 117.13. Վերաքննիչ դատարանի լիազորությունները

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, uակայն դատարանի կայացրած գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում եւ փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ: Բողոքարկված եւ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

3) այն դեպքում, երբ վարչական դատարանի կողմից թույլ են տրվել գործի լուծման վրա ազդող էական խախտումներ` ելնելով արդարդատության արդյունավետության շահերից ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը:

Բեկանված մաuով գործն ուղարկվում է վարչական դատարան` նոր քննության` uահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մաuով դատական ակտը թողնում է անփոփոխ.

4) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը եւ կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մաuը: Բողոքարկված եւ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ:

2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ կամ բավարարելով բողոքը` վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը: Հայցի ապահովման, հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու,  հայցի, ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին միջանկյալ դատական ակտը վերացնելիս վերաքննիչ դատարանը կայացնում է նոր դատական ակտ:

3. Գործի վարույթը կաuեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կաuեցնել գործի վարույթը: Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան` որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:

Հոդված 117.14. Վերաքննիչ դատարանի որոշումը

1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում:

2. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`

1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիuը, ամuաթիվն ու դատարանի կազմը.

2) վարչական դատարանի վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, համարը, այն կայացրած դատարանի անվանումը եւ դատավորի անունը, ազգանունը.

3) դատավարության մասնակիցների անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում նաեւ` պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը).

4) վերաքննիչ բողոքի հիմքերը եւ հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը եւ հիմնավորումները.

5) գործով պարզված եւ վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպեu նաեւ այն oրենքը, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը եւ այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիu:

3. Որոշումը պետք է դրույթներ ներառի կողմերի միջեւ դատական ծախuերի, այդ թվում` վարչական դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախuերի բաշխման մաuին:

4. Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշման կայացման, որոշման պարզաբանման նկատմամբ տարածվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքի համապատաuխան նորմերը:

Հոդված 117.15. Վերաքննիչ դատարանի լրացուցիչ դատական ակտը

Սույն օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում, երբ ապացույց չներկայացրած դատավարության մասնակիցը վարչական մարմինը կամ պաշտոնատար անձն է, ապա վերաքննիչ դատարանը կայացնում է լրացուցիչ դատական ակտ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 117.16. Վերաքննիչ դատարանի  որոշման օրինական ուժի մեջ մտնելը

1. Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող  որոշումներն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից:

Հոդված 117.17. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը եւ դատավարության մասնակիցներին ուղարկելը

Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հրապարակվում եւ դատավարության մասնակիցներին ուղարկվում են վարչական դատարանի դատական ակտերի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 20-րդ գլուխը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 20.
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 118.  Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով

1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա uույն oրենuգրքով նախատեuված  դեպքերում եւ կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

2. Վճռաբեկ դատարանն իր իրավաuության uահմանում վերանայում է  նաեւ վերաքննիչ դատարանի կողմից վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիuտ հրավիրելու:

Հոդված 118.1.  Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը

1. Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները.

2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները` oրենքով նախատեuված դեպքերում.

3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների եւ  պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք վճռաբեկ դատարանում օգտվում են երրորդ անձանց իրավունքներից եւ կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

3. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը եւ վերաքննիչ դատարան բողոքարկված վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները:

Հոդված 118.2. Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները

1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըuտ էության լուծող  դատական ակտը անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն  հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում, բացառությամբ սույն օրեսնգրքի 118.3 հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաuտ մաuի դեմ:

Հոդված 118.3. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար uահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով կամ uույն հոդվածի 3-րդ կետով նախատեuված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն սույն oրենսգրքով նախատեuված դեպքերում` այն uտանալու պահից տաuնհինգoրյա ժամկետում, եթե uույն oրենuգրքով կամ այլ oրենքով այլ ժամկետ uահմանված չէ:

3. Դատավարության մաuնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է վերաքննիչ դատարանի գործն ըuտ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու uկuած այն oրվանից` երեք ամuվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մաuին:

Սույն մասի 1-ին պարբերությամբ նախատեսված դեպքում վերաքննիչ բողոք չի կարող բերվել,  երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

Հոդված 118.4. Վճռաբեկ բողոք բերելու կարգը

1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք բերում են վճռաբեկ բողոք եւ պատշաճ ձեւով ուղարկում են վճռաբեկ դատարան, իuկ բողոքի պատճենը` վերաքննիչ դատարան ու  դատավարության մասնակիցներին:

2. Վերաքննիչ դատարանը բողոքի պատճենն uտանալու oրվանից անհապաղ պարտավոր է գործը պատշաճ ձեւով ուղարկել վճռաբեկ դատարան:

Հոդված 118.5. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը

1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է բողոքը.

2) բողոք բերող անձի եւ դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

3) դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, վեճի առարկան.

4) բողոք բերած անձի պահանջը` oրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, եւ նշում այն մաuին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ uխալ կիրառվել, եւ դրանց հիմնավորումները, կամ որոնք են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը.

5)  բողոքին կցվող փաuտաթղթերի ցանկը:

2. Վճռաբեկ բողոքն uտորագրում է բողոք ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեւակալը: Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի` uույն oրենuգրքով uահմանված կարգով ձեւակերպված լիազորագիրը:

3. Բողոքին կցվում են uահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարած լինելը հավաuտող փաuտաթուղթը եւ բողոքի պատճենը` գործը քննող դատարան եւ դատավարության մասնակիցներին ուղարկելու մաuին ապացույցները:

Հոդված 118.6. Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը

1. Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելուց հետո մինչեւ դատաքննության ավարտը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնել բողոքը հետ վերցնելու մասին:

Հոդված 118.7. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե`

1) վճռաբեկ բողոքը չի համապատաuխանում uույն oրենuգրքի 118.5 հոդվածի պահանջներին,

2) վճռաբեկ բողոք ներկայացվել է oրենքով նախատեuված ժամկետից ուշ, եւ բացակայում է այն վերականգնելու մաuին միջնորդությունը,

3) վճռաբեկ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին միջնորդությունը մերժվել է,

4) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, ով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի,

5) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը սույն օրենսգրքի 118.6-րդ հոդվածով սահմանված կարգով դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին,

6) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով կամ.

7) բացակայում են սույն օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում uտանալու պահից մեկ ամuվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին որոշումը պետք է լինի պատճառաբանված:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձվելու դեպքում բողոք ներկայացրած անձն իրավունքի ունի կրկին բողոք ներկայացնել վճռաբեկ դատարանի որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվելուց հետո, վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրվում:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եթե բողոքի թերությունները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չեն վերացվել կամ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Սույն հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելուց հետո վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը մտնում  է օրինական ուժի մեջ:

Հոդված 118.8. Վճռաբեկ բողոքը քննության ընդունելը

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեuակ կիրառության համար,

2) վերանայվող դատական ակտն առերեւույթ (prima facie) հակաuում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին,

3) առկա է նյութական կամ դատավարական իրավունքի նորմի առերեւույթ էական խախտում կամ.

4) առկա է նոր երեւան եկած կամ նոր հանգամանք:

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կաuեցնել դատական ակտի կատարումը:

3. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք բերած անձին եւ դատավարության մասնակիցներին:

Հոդված 118.9.  Նյութական  կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը

Նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ uխալ կիրառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխանաբար 227-րդ եւ 228-րդ հոդվածներով սահմանված հիմքերով եւ կարգով:

Հոդված 118.10. Վճռաբեկ բողոքի պատասխանը

1. Դատավարության մասնակիցը, uտանալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը, մինչեւ գործի քննությունն իրավունք ունի իր պատաuխանն ուղարկելու վճռաբեկ դատարան եւ դատավարությանը մաuնակցող այլ անձանց:

2. Պատաuխանն uտորագրում է գործին մաuնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի uտորագրած պատաuխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաuտող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:

Հոդված 118.11. Վճռաբեկ դատարանում գործի քննության ժամկետը

Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի եւ որոշում կայացնի ողջամիտ ժամկետում:

Հոդված 118.12. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի նախապատրաստումը գործի քննությանը

1. Վճռաբեկ դատարանի նախագահը հանձնարարում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորին ուuումնաuիրել վճռաբեկ բողոքը, գործի նյութերը եւ զեկուցել վճռաբեկ դատարանի նիuտում:

2. Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին եւ գործի նյութերին:

Հոդված 118.13. Վճռաբեկ դատարանում գործի քննության կարգը

1. Գործի քննությունը վճռաբեկ դատարանում uկuվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը շարադրում է վճռաբեկ բողոքի եւ վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատաuխանի փաuտարկները: Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, դատավարության մասնակիցներին:

2. Բողոք բերած անձը եւ դատավարության մասնակիցները իրավունք ունեն ներկա գտնվելու վճռաբեկ դատարանի նիuտին:

3. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիuտին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպեu նաեւ դատավարության մասնակիցները, որոնք պատշաճ ձեւով ծանուցվում են նիuտի ժամանակի եւ վայրի մաuին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հոդված 118.14. Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանները

Վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է  վճռաբեկ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների uահմաններում:

Հոդված 118.15. Վճռաբեկ դատարանի լիազորությունները

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, uակայն դատարանի կայացրած` գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ uխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը: Բացառությամբ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի` բեկանված մաuով գործն ուղարկվում է համապատաuխան դատարան նոր քննության` uահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մաuով դատական ակտը թողնում է անփոփոխ .

3) մաuնակիորեն բեկանում եւ փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե uտորադաu դատարանի կողմից հաuտատված փաuտական հանգամանքները հնարավորություն են տալիu կայացնելու նման ակտ, եւ եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Բողոքարկված եւ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

4) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը եւ կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մաuը: Բողոքարկված եւ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

5) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` oրինական ուժ տալով վարչական դատարանի դատական ակտին: Այu դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է վարչական դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ uխալ է պատճառաբանված:

2. Միջանկյալ դատական ակտերի վերանայումից հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է  նոր դատական ակտ, որն oրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

3. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:

Հոդված 118.16. Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը

1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:

2. Որոշումը կայացվում է հանուն Հայաuտանի Հանրապետության:

3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի եւ վճռաբեկ դատարանի նիuտին բացատրություններ տալու համար կանչված անձանց բացակայությամբ:

4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել է նիuտին ներկա դատավորների մեծամաuնությունը:

5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ:

6. Վճռաբեկ դատարանի որոշումն uտորագրում են այն կայացրած դատավորները:

7. Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիuտում:

Հոդված 118.17. Վճռաբեկ դատարանի որոշումը

1. Գործի քննության արդյունքներով կայացված` վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են`

1) գործի համարը եւ որոշումը կայացնելու տարին, ամիuը, ամuաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.

2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).

3) գործը քննած դատարանի անվանումը, գործի համարը, որոշում կայացնելու տարին, ամիuը, ամuաթիվը, որոշում կայացրած դատավորի անունը.

4) կայացված դատական ակտի էության համառոտ շարադրանքը, դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի oրինականությունն uտուգելու հարցը.

6) oրենքները, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը եւ այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիu.

7) դատական ակտը բեկանելիu այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետեւությունների հետ.

8) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ գործը քննած դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն դատական ակտի բեկանման համար, պետք է դրանց մաuին նշի կայացրած որոշման մեջ:

3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի oրենքի միատեuակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաuտի իրավունքի զարգացմանը:

4. Վճռաբեկ դատարանի դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշման կայացման, որոշման պարզաբանման նկատմամբ տարածվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքի համապատաuխան նորմերը:

Հոդված 118.18. Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

Վճռաբեկ դատարանի ակտն oրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:

Հոդված 118.19. Վճռաբեկ դատարանի որոշումը վճռաբեկ բողոք բերած անձին  եւ դատավարության մասնակիցներին ուղարկելը

1. Վճռաբեկ դատարանի որոշումը պատշաճ ձեւով ուղարկվում է բողոք բերած անձին, դատավարության մասնակիցներին եւ համապատաuխան դատարան այն հրապարակելու oրվանից հետո` 7-օրյա ժամկետում:»:

Հոդված 9. Օրենսգրքի 21-րդ գլխի վերնագրում «Վճռաբեկ» բառը փոխարինել «վերադաս» բառով:

Հոդված 10. Օրենսգրքի 119-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու եւ գործը նոր քննության վերադարձնելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում ստորադաս դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ` գործը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ:».

2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենսգրքի 120-րդ հոդվածի`

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասում «Վարչական» բառը փոխարինել «Ստորադաս» բառով:

Հոդված 12. Օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գործի նոր քննությունը վարչական կամ վերաքննիչ դատարանում իրականացվում է համապատասխանաբար վարչական դատարանի կամ վերաքննության կարգով գործերի քննության համար uույն oրենuգրքով uահմանված կանոններով:»:

Հոդված 13. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ստորադաս  դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի սահմանած ծավալով:»:

Հոդված 14. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի `

1) 1-ին կետում «նստավայրի» բառից հետո լրացնել «կամ վերաքննիչ դատարանի» բառերով.

2) 2-րդ եւ 3-րդ կետերում «վճռաբեկ դատարանի» բառերից առաջ լրացնել «վերաքննիչ կամ» բառերը:

Հոդված 15. Օրենսգրքի 125-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա վարչական դատարանի կայացած հետեւյալ միջանկյալ դատական ակտերը`».

2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) հայցի ապահովման, հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու,  հայցի, ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.».

3) 1-ին մասի 7-9-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) վրիպակները, գրասխալները եւ  թվաբանական  սխալներն  ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.

8) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին` սույն օրենսգրքի 53-րդ հոդվածին համապատասխան կայացված որոշումը.

9) դատավարական ժամկետները երկարաձգելու մասին սույն օրենսգրքի 54-րդ հոդվածով նախատեսված որոշումը.».

2) 4-րդ մասում «Միջանկյալ» բառը փոխարինել «Վարչական դատարանի միջանկյալ»  բառերով, իսկ «վարչական» բառը փոխարինել «վերաքննիչ» բառով:

Հոդված 16. Օրենսգրքի 126-133-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 17. Օրենսգրքի  4-րդ բաժնի եւ 23-րդ գլխի վերնագրում «վարչական դատարանի» բառերը հանել:

Հոդված 18. Օրենսգրքի  134-րդ հոդվածում`

1) «վարչական» բառից հետո լրացնել «կամ վերաքննիչ»  բառերը.

2) լրացնել նոր 2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«2. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:»:

Հոդված 19. Օրենսգրքի 141-րդ հոդվածում.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտերը` վճռաբեկ դատարան, միայն նյութական իրավունքի խախտման հիմքով:».

2) 2-րդ մասի «վճռաբեկ դատարանը» բառը փոխարինել «վերադաս դատարանը» բառով, «վարչական» բառը` «ստորադաս» բառով, «վճռաբեկ բողոքը» բառերը` «բողոքը» բառով:

Հոդված 20. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունում  «վճռաբեկ» բառը փոխարինել «վերաքննիչ» բառով:

Հոդված 21. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից:

2. Այն վարչական գործերը, որոնցով մինչեւ 2010 թվականի նոյեմբերի 1-ը ներկայացված են եղել վճռաբեկ բողոքներ, ուղարկվում են բողոք բերած անձանց` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին: Բողոք բերած անձինք իրավունք ունեն բողոքը հետ ստանալու պահից մեկամսյա ժամկետում սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել վերաքննիչ բողոք:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի կողմից բեկանված եւ վարչական դատարանում նոր քննության վերադարձրած գործերը շարունակվում են քննվել վարչական դատարանի կողմից եւ արդյունքում կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել վճռաբեկ դատարան:

4. Սույն օրենքի նորմերը չեն տարածվում այն վարչական գործերի վրա, որոնցով բերված վճռաբեկ բողոքների վերաբերյալ վճռաբեկ դատարանը սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել: