Armenian ARMSCII Armenian
Կ-0751-17.07.2017-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Ծանուցման ձեւերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների եւ հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգերը

Ծանուցման ձեւերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանների վարման եւ հաշվառված անձանց տվյալների հրապարակման, էլեկտրոնային գրանցամատյաններից տեղեկատվության տրամադրման կարգը եւ անվճար օգտվող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը վարում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման  էլեկտրոնային միասնական գրանցամատյան (այսուհետ՝ էլեկտրոնային գրանցամատյան), որը բաղկացած է լիազոր մարմինների կողմից  վարվող ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից:»:

2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը:

2) 3-րդ մասում «այլ անձանց վերաբերյալ» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերը:

3) լրացնել նոր 3.1. մասով հետեւյալ բովանդակությամբ

«3.1. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած վճարի եւ պետական տուրքի  դիմաց էլեկտրոնային գրանցամատյանում պահվող այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել առցանց:»:

4) 4-րդ մասում «իրենց վերաբերյալ» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերը:

5) լրացնել նոր 4.1. մասով հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցամատյանում պահվող իրենց վերաբերյալ տեղեկությունները անվճար կարող են տրամադրվել առցանց:»:

6) 5-րդ մասում «Գրանցամատյանին» բառից առաջ լրացնել «Էլեկտրոնային» բառը:

7) 6-րդ մասում «պաշտոնական կայքում» բառերից հետո լրացնել «եւ համապատասխան գրառում կատարում էլեկտրոնային գրանցամատյանում:» բառերը:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը:

Հոդված 5. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից  վեց ամիս հետո:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում լիազոր մարմինները պարտավորվում են մինչեւ սույն օրենքը ուժի մեջ մտնելը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների տեղեկատվությունը գրանցել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման  էլեկտրոնային միասնական գրանցամատյանում: