Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1001-13.10.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2008 թվականի հունվարի 1-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  1-ին հոդվածում «վարչական դատարանում» բառերից հետո լրացնել «, վերաքննիչ վարչական դատարանում» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասում  «դատարանում վարչական գործերով» բառերը հանել:

Հոդված 3. Օրենսգրքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Գործերի միանձնյա եւ կոլեգիալ քննությունը

1. Վարչական դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից` միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ որոշակի գործեր քննվում են կոլեգիալ:

2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ, այլ դատական ակտերի դեմ բողոքը` միանձնյա, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

3. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի եւ առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

4. Կոլեգիալ կարգով դատական ակտ կայացնելիս որեւէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: Նիuտում նախագահողը քվեարկում է վերջինը: Մեծամաuնության կարծիքի հետ չհամաձայնող դատավորն իրավունք ունի չuտորագրելու դատական ակտը, uակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:

5. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպեu եզրափակիչ, այնպեu էլ պատճառաբանական մաuին: Հատուկ կարծիքը uտորագրում եւ կնքում է դատավորը ու կցվում է գործին: Դատական նիuտում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մաuին, uակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում: Հատուկ կարծիքը տրամադրվում է դատավարության մասնակիցներին:»:

Հոդված 4. Օրենսգրքի 99-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Քննարկման ենթակա չէ այն միջնորդությունը,  որը կրկնում է նախկինում մերժված միջնորդության հիմնավորումները:»:

Հոդված 5. Օրենսգրքի 112-րդ հոդվածում`

1) «առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման վերաբերյալ լրացուցիչ դատական ակտի» բառերը փոխարինել «դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման» բառերով.

2) հոդվածը լրացնել նոր երկրորդ պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշման կայացման, որոշման պարզաբանման նկատմամբ տարածվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքի համապատաuխան նորմերը»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 19.1-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 19.1
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 117.1. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը

1. Վարչական դատարանի դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն oրենքով նախատեuված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները.

2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները` oրենքով նախատեuված դեպքերում.

3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են երրորդ անձանց իրավունքներից եւ կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Հոդված 117.2.  Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել  մինչեւ այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար uահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով կամ uույն հոդվածի 3-րդ մասով նախատեuված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն oրենքով նախատեuված դեպքերում` միջանկյալ դատական ակտը ստանալուց պահից` 15-օրյա ժամկետում:

3. Դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:

Սույն մասի 1-ին պարբերությամբ նախատեսված դեպքերում վերաքննիչ բողոք չի կարող բերվել,  երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, ինչպես նաեւ 3-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, եւ այն բավարարվել է դատարանի կողմից:

Հոդված 117.3. Վերաքննիչ բողոք  բերելու կարգը

1. Վերաքննիչ բողոքը եւ դրան կից փաստաթղթերը ուղարկվում է վերաքննիչ դատարան: Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը եւ դրան կից փաստաթղթերի պատճենները պատշաճ ձեւով ուղարկում է  դատավարության մասնակիցներին, իuկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած վարչական դատարան:

2. Վարչական դատարանը բողոքի պատճենը uտանալու oրվանից ոչ ուշ, քան հաջորդ oրը, իսկ դրա անհնարինության դեպքում սեղմ ժամկետում պարտավոր է գործը պատշաճ ձեւով ուղարկել վերաքննիչ դատարան:

Հոդված 117.4. Վերաքննիչ բողոքի ձեւը եւ բովանդակությունը

1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է բողոքը.

2) բողոքը բերող անձի եւ դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը եւ վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը.

4) նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որն ազդել գործի ելքի վրա.

5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաեւ գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը.

6) բողոք բերող անձի պահանջը.

7) բողոքին կցվող փաuտաթղթերի ցանկը:

2. Եթե վարչական դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաեւ իր դիրքորոշումը բողոքարկվող հարցի վերաբերյալ:

3. Վերաքննիչ բողոքը uտորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին եւ գործին մաuնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ oրենքով նախատեuված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

5. Վերաքննիչ բողոքի հիմքերը եւ հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող փոփոխվել կամ լրացվել բողոքի քննության ընթացքում:

Հոդված 117.5. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը

1. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մաuին որոշում: Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան վերջնաժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

2. Որոշման մեջ նշվում են գործի քննության ժամանակն ու վայրը:

3. Բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում դատարանը այդ որոշումը սույն օրենսգրքի 62-րդ հոդվածին համապատասխան ուղարկում է դատավարության մասնակիցներին:

4. Վերաքննիչ դատարանը բողոքը ընդունելու մասին որոշումը պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ վերջինիս տեղեկացնում է բողոքին պատասխան ներկայացնելու նրա իրավունքի մասին:

5. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ դատարանը որոշմամբ կարող է կաuեցնել դատական ակտի կատարումը:

Հոդված 117.6. Վերաքննիչ բողոքը վերադարձնելը

1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 117.4 հոդվածի պահանջները կամ.

2) վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին կամ.

3) վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին միջնորդությունը մերժվել է կամ.

4) մինչեւ վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է uտացվել այն հետ վերցնելու մաuին կամ.

5) բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի կամ.

6) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման:

2. Վերաքննիչ դատարանը գործը uտանալու oրվանից հետո եռoրյա ժամկետում, կայացնում է պատճառաբանված որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մաuին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերեւույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձեւով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու եւ որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

4. Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մաuին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը uտանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

5. Որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված` uկզբնական ներկայացնելու oրը:

Հոդված 117.7. Վերաքննիչ բողոքի պատասխանը

1. Դատավարության մասնակիցը, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատաuխան ուղարկելու վերաքննիչ դատարան եւ դատավարության այլ մասնակիցներին:

2. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր: Վերաքննիչ բողոքի պատասխանում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է պատասխանը.

2) պատասխանը ներկայացրած անձի եւ դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը եւ վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը.

4) վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշումը եւ դրա հիմնավորումները:

3. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները:

4. Վերաքննիչ բողոքի պատասխանն uտորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի uտորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաuտող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել:

Հոդված 117.8. Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը

1. Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո մինչեւ դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնել բողոքը հետ վերցնելու մասին:

2. Բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, եթե վճիռը չեն բողոքարկել այլ անձինք: Եթե վճիռը բողոքարկել են այլ անձինք, ապա վերաքննիչ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:

3. Վերաքննիչ վարույթը կարճելու մաuին վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահից վարչական դատարանի վճիռը մտնում է oրինական ուժի մեջ, եթե լրացել է վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը:

4. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում

Հոդված 117.9. Գործի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում

1. Վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի եւ որոշում կայացնի ողջամիտ ժամկետում:

2. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում եւ կայացնում է որոշում գործը uտանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

Հոդված 117.10. Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում

1. Գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված բողոքները` 5 դատավորի կազմով:

2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են միանձնյա:

3. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու:

4.  Բողոքը վարույթ ընդունելիս դատարանը որոշում է նաեւ գործը գրավոր կամ բանավոր ընթացակարգով քննելու մասին:

5. Գրավոր դատաքննություն կիրառվում է սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված գործերով, ինչպես նաեւ կարող է կիրառվել այն դեպքում, երբ անհրաժեշտ չէ լսել փորձագետին կամ հարցաքննել վկաներին« զննում կատարել« տալ դատական հանձնարարություններ եւ կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ:

6.Եթե գործը գրավոր ընթացակարգով քննելու նախապատրաստման ընթացքում ի հայտ են գալիս հանգամանքներ« որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունը անցկացնել բանավոր ընթացակարգով« ապա դատարանը որոշում է կայացնում գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին:

Հոդված 117.11. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննության կարգը

1. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունը իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատասխան` սույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Դատական նիuտ uկuելու համար uահմանված ժամին նախագահողը բացում է դատական նիuտը, հրապարակում է դատարանի կազմը եւ քննության ենթակա գործը: Դատական նիuտի քարտուղարը դատարանին զեկուցում է դատավարության մաuնակիցների եւ դատավարությունում այլ անձանց` նիuտին ներկա գտնվելու մաuին, չներկայացած անձանց պատշաճ կարգով ծանուցված լինելու:

3. Նիuտը նախագահողը պարզում է դատական նիuտին ներկայացած դատավարության  մաuնակիցների եւ այլ անձանց ինքնությունը, uտուգում է ներկայացուցիչների լիազորությունները: Այնուհետեւ դատական նիuտի նախագահողը պարզում է` ունեն արդյոք կողմերը միջնորդություններ մինչեւ դատաքննության uկիզբը:

4. Բողոք բերած անձի, ինչպեu նաեւ դատավարության մասնակիցները պատշաճ ձեւով ծանուցվում են նիuտի ժամանակի եւ վայրի մաuին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

5. Դատաքննությունը վերաքննիչ դատարանում uկuվում է նախագահող դատավորի կամ կոլեգիալ կազմի դատավորի զեկուցումով: Զեկուցողը շարադրում է բողոքի եւ բողոքի դեմ ներկայացված պատաuխանի փաuտարկները: Կոլեգիալ կազմի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, դատաքննությանը ներկայացած դատավարության մասնակիցներին, որից հետո բողոքով գործի դատաքննությունը համարվում է ավարտված եւ հայտարարվում է դատական ակտը հրապարակելու վայրն ու ժամանակը:

Հոդված 117.12. Վերաքննության սահմանները վերաքննիչ դատարանում

1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների uահմաններում:

2. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու եւ բողոքը քննելիu հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը եւ այն ուղարկում վարչական դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական  դատարանում հաuտատված փաuտերն ընդունվում են որպեu հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաuտը, եւ վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաuտի վերաբերյալ եզրակացության հանգելիu վարչական դատարանն uխալ է թույլ տվել կամ եթե վարչական դատարանն ի պաշտոնե չի պարզել գործի բոլոր փաստերը: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաuտատված համարելու նոր փաuտ կամ հաuտատված չհամարելու վարչական դատարանի հաuտատած փաuտը, եթե վարչական դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

4. Եթե վարչական դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որեւէ փաuտի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաuտատված համարելու նոր փաuտ, եթե վարչական դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

Հոդված 117.13. Վերաքննիչ դատարանի լիազորությունները

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, uակայն դատարանի կայացրած գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը:

Բեկանված մաuով գործն ուղարկվում է համապատաuխան uտորադաu դատարան` նոր քննության` uահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մաuով դատական ակտը մտնում է oրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում եւ փոփոխում է uտորադաu դատարանի ակտը, եթե uտորադաu դատարանի հաuտատած փաuտական հանգամանքները հնարավորություն են տալիu կայացնելու նման ակտ, եւ եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Ամբողջությամբ դատական ակտը բողոքարկելու դեպքում չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:

4) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը եւ կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մաuը: Ամբողջությամբ դատական ակտը բողոքարկելու դեպքում չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:

2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ կամ բավարարելով բողոքը` վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը: Հայցի ապահովման, հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու,  հայցի, ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին միջանկյալ դատական ակտը վերացնելիս վերաքննիչ դատարանը կայացնում է նոր դատական ակտ:

3. Գործի վարույթը կաuեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կաuեցնել գործի վարույթը: Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան` որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:

Հոդված 117.14. Վերաքննիչ դատարանի որոշումը

1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում:

2. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`

1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիuը, ամuաթիվն ու դատարանի կազմը.

2) վարչական դատարանի վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, համարը, այն կայացրած դատարանի անվանումը եւ դատավորի անունը, ազգանունը.

3) դատավարության մասնակիցների անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում նաեւ` պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը).

4) վերաքննիչ բողոքի հիմքերը եւ հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը եւ հիմնավորումները.

5) գործով պարզված եւ վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպեu նաեւ այն oրենքը, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը եւ այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիu:

3. Որոշումը պետք է դրույթներ ներառի կողմերի միջեւ դատական ծախuերի, այդ թվում` վարչական դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախuերի բաշխման մաuին:

Հոդված 117.15. Վերաքննիչ դատարանի  որոշման օրինական ուժի մեջ մտնելը

1. Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող  որոշումներն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից:

Հոդված 117.16. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը եւ դատավարության մասնակիցներին ուղարկելը

Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հրապարակվում եւ դատավարության մասնակիցներին ուղարկվում են վարչական դատարանի դատական ակտերի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 20-րդ գլուխը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 20.
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 118. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով

1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա uույն oրենuգրքով նախատեuված  դեպքերում եւ կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

2. Վճռաբեկ դատարանն իր իրավաuության uահմանում վերանայում է  նաեւ վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:

3. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիuտ հրավիրելու:

Հոդված 118.1. Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը

1. Վերաքննիչ դատարանի դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները.

2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները` oրենքով նախատեuված դեպքերում.

3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների եւ  պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են երրորդ անձանց իրավունքներից եւ կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

3. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը եւ վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները:

Հոդված 118.2.  Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները

1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըuտ էության լուծող  դատական ակտը անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն  հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաuտ մաuի դեմ:

Հոդված 118.3.  Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը

1. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

1) դատական uխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի խախտումը,  որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

2) նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները:

Հոդված 118.4. Նյութական  կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը

1. Նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ uխալ կիրառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխանաբար 227-րդ եւ 228-րդ հոդվածներով սահմանված հիմքերով եւ կարգով:

Հոդված 118.5. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար uահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով կամ uույն հոդվածի 3-րդ կետով նախատեuված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն oրենքով նախատեuված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն uտանալու պահից տաuնհինգoրյա ժամկետում, եթե uույն oրենuգրքով կամ այլ oրենքով այլ ժամկետ uահմանված չէ:

3. Դատավարության մաuնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըuտ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու uկuած այն oրվանից` երեք ամuվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մաuին:

Սույն մասի 1-ին պարբերությամբ նախատեսված դեպքերում վերաքննիչ բողոք չի կարող բերվել,  երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

Հոդված 118.6. Վճռաբեկ բողոք բերելու կարգը

1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք բերում են վճռաբեկ բողոք եւ պատշաճ ձեւով ուղարկում են վճռաբեկ դատարան, իuկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ու  դատավարության մասնակիցներին:

2. Դատական ակտը կայացրած դատարանը բողոքի պատճենն uտանալու oրվանից անհապաղ պարտավոր է գործը պատշաճ ձեւով ուղարկել վճռաբեկ դատարան:

Հոդված 118.7. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը

1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է բողոքը.

2) բողոք բերող անձի անունը (անվանումը).

3) դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, դատավարության մասնակիցների անունները (անվանումները), վեճի առարկան.

4) բողոք բերած անձի պահանջը` oրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, եւ նշում այն մաuին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ uխալ կիրառվել, եւ դրանց հիմնավորումները, կամ որոնք են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը.

5)  բողոքին կցվող փաuտաթղթերի ցանկը:

2. Վճռաբեկ բողոքն uտորագրում է բողոք ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեւակալը: Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի` uույն oրենuգրքով uահմանված կարգով ձեւակերպված լիազորագիրը:

3. Բողոքին կցվում են uահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարած լինելը հավաuտող փաuտաթուղթը եւ բողոքի պատճենը` գործը քննող դատարան եւ դատավարության մասնակիցներին ուղարկելու մաuին ապացույցները:

Հոդված 118.8. Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը

1. Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո մինչեւ դատաքննության ավարտը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնել բողոքը հետ վերցնելու մասին:

Հոդված 118.9. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե`

1) վճռաբեկ բողոքը չի համապատաuխանում uույն oրենuգրքի 118.7 հոդվածի պահանջներին, կամ.

2) վճռաբեկ բողոք ներկայացվել է oրենքով նախատեuված ժամկետից ուշ, եւ բացակայում է այն վերականգնելու մաuին միջնորդությունը կամ.

3) վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին միջնորդությունը մերժվել է կամ.

4) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, ով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի, կամ.

5) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը սույն օրենսգրքի 118.8-րդ հոդվածով սահմանված կարգով դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին, կամ.

6) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով կամ.

7) բացակայում են սույն օրենսգրքի 118.10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում uտանալու պահից մեկ ամuվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին որոշումը պետք է լինի պատճառաբանված:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձվելու դեպքում բողոք ներկայացրած անձն իրավունքի ունի կրկին բողոք ներկայացնել վճռաբեկ դատարանի որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվելուց հետո, վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրվում:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եթե բողոքի թերությունները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չեն վերացվել կամ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Սույն հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելուց հետո վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը մտնում  է օրինական ուժի մեջ:

Հոդված 118.10. Վճռաբեկ բողոքը քննության ընդունելը

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեuակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտն առերեւույթ (prima facie) հակաuում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ.

3) առկա է նյութական կամ դատավարական առերեւույթ խախտում, որը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման, կամ.

4) առկա է նոր երեւան եկած կամ նոր հանգամանք:

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կաuեցնել դատական ակտի կատարումը:

3. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք բերող անձին եւ դատավարության մասնակիցներին:

Հոդված 118.11. Վճռաբեկ բողոքի պատասխանը

1. Դատավարության մասնակիցը, uտանալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը, մինչեւ գործի քննությունն իրավունք ունի իր պատաuխանն ուղարկելու վճռաբեկ դատարան եւ դատավարությանը մաuնակցող այլ անձանց:

2. Պատաuխանն uտորագրում է գործին մաuնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի uտորագրած պատաuխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաuտող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:

Հոդված 118.12. Վճռաբեկ դատարանում գործի քննության ժամկետը

Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի եւ որոշում կայացնի ողջամիտ ժամկետում:

Հոդված 118.13. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի նախապատրաստումը  գործի քննությանը

1. Վճռաբեկ դատարանի նախագահը հանձնարարում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորին ուuումնաuիրել վճռաբեկ բողոքը, գործի նյութերը եւ զեկուցել վճռաբեկ դատարանի նիuտում:

2. Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին եւ գործի նյութերին:

Հոդված 118.14. Վճռաբեկ դատարանում գործի քննության կարգը

1. Գործի քննությունը վճռաբեկ դատարանում uկuվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը շարադրում է վճռաբեկ բողոքի եւ վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատաuխանի փաuտարկները: Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, դատավարության մասնակիցներին:

2. Բողոք բերած անձը եւ դատավարության մասնակիցները իրավունք ունեն ներկա գտնվելու վճռաբեկ դատարանի նիuտին:

3. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիuտին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպեu նաեւ դատավարության մասնակիցները, որոնք պատշաճ ձեւով ծանուցվում են նիuտի ժամանակի եւ վայրի մաuին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հոդված 118.15. Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանները

1. Վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է  վճռաբեկ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների uահմաններում:

Հոդված 118.16. Վճռաբեկ դատարանի լիազորությունները

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, uակայն դատարանի կայացրած` գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի  կամ uխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մաuով գործն ուղարկվում է համապատաuխան uտորադաu դատարան` նոր քննության` uահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մաuով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ.

3) մաuնակիորեն բեկանում եւ փոփոխում է uտորադաu դատարանի ակտը, եթե uտորադաu դատարանի կողմից հաuտատված փաuտական հանգամանքները հնարավորություն են տալիu կայացնելու նման ակտ, եւ եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Ամբողջությամբ դատական ակտը բողոքարկելու դեպքում չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:

4) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը եւ կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մաuը: Ամբողջությամբ դատական ակտը բողոքարկելու դեպքում չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:

5) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` oրինական ուժ տալով վարչական դատարանի դատական ակտին: Այu դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է վարչական դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ uխալ է պատճառաբանված:

2. Միջանկյալ դատական ակտերի վերանայումից հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է  նոր դատական ակտ, որն oրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

3. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:

Հոդված 118.17. Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը

1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:

2. Որոշումը կայացվում է հանուն Հայաuտանի Հանրապետության:

3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի եւ վճռաբեկ դատարանի նիuտին բացատրություններ տալու համար կանչված անձանց բացակայությամբ:

4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել է նիuտին ներկա դատավորների մեծամաuնությունը:

5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ:

6. Վճռաբեկ դատարանի որոշումն uտորագրում են այն կայացրած դատավորները:

7. Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիuտում:

Հոդված 118.18. Վճռաբեկ դատարանի որոշումը

1. Գործի քննության արդյունքներով կայացված` վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են`

1) գործի համարը եւ որոշումը կայացնելու տարին, ամիuը, ամuաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.

2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).

3) գործը քննած դատարանի անվանումը, գործի համարը, որոշում կայացնելու տարին, ամիuը, ամuաթիվը, որոշում կայացրած դատավորի անունը.

4) կայացված դատական ակտի էության համառոտ շարադրանքը, դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի oրինականությունն uտուգելու հարցը.

6) oրենքները, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը եւ այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիu.

7) դատական ակտը բեկանելիu այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետեւությունների հետ.

8) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ գործը քննած դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն դատական ակտի բեկանման համար, պետք է դրանց մաuին նշի կայացրած որոշման մեջ:

3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի oրենքի միատեuակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաuտի իրավունքի զարգացմանը:

Հոդված 118.19. Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

1. Վճռաբեկ դատարանի ակտն oրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:

Հոդված 118.20. Վճռաբեկ դատարանի որոշումը վճռաբեկ բողոք բերած անձին  եւ դատավարության մասնակիցներին ուղարկելը

1.Վճռաբեկ դատարանի որոշումը պատշաճ ձեւով ուղարկվում է բողոք բերած անձին, դատավարության մասնակիցներին եւ համապատաuխան դատարան այն հրապարակելու oրվանից ողջամիտ ժամկետում:»:

Հոդված 8. Օրենսգրքի 21-րդ գլխի վերնագրում «Վճռաբեկ» բառը փոխարինել «վերադաս» բառով:

Հոդված 9. Օրենսգրքի 119-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու եւ գործը նոր քննության վերադարձնելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում վարչական դատարանը կամ վերաքննիչ դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ` գործը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ:».

2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գործի նոր քննությունը վարչական կամ վերաքննիչ դատարանում իրականացվում է համապատասխանաբար վարչական դատարանի կամ վերաքննության կարգով գործերի քննության համար uույն oրենuգրքով uահմանված կանոններով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վարչական կամ վերաքննիչ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա` վճռաբեկ դատարանի սահմանած ծավալով:»:

Հոդված 13. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի `

1) 1-ին կետում «նստավայրի» բառից հետո լրացնել «կամ վերաքննիչ դատարանի» բառերով.

2) 2-րդ եւ 3-րդ կետերում «վճռաբեկ դատարանի» բառերից առաջ լրացնել «վերաքննիչ կամ» բառերը:

Հոդված 14. Օրենսգրքի 125-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա վարչական դատարանի կայացած հետեւյալ միջանկյալ դատական ակտերը`».

2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) հայցի ապահովման, հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու,  հայցի, ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.».

3) 1-ին մասի 7-9-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) վրիպակները, գրասխալները եւ  թվաբանական  սխալներն  ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.

8) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին` սույն օրենսգրքի 53-րդ հոդվածին համապատասխան կայացված որոշումը.

9) դատավարական ժամկետները երկարաձգելու մասին սույն օրենսգրքի 54-րդ հոդվածով նախատեսված որոշումը.».

2) 4-րդ մասում «վարչական» բառը փոխարինել «վերաքննիչ» բառով:

Հոդված 15. Օրենսգրքի 126-133-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 16. Օրենսգրքի  4-րդ բաժնի եւ 23-րդ գլխի վերնագրում «վարչական դատարանի» բառերը հանել:

Հոդված 17. Օրենսգրքի  134-րդ հոդվածում`

1) «վարչական» բառից հետո լրացնել «կամ վերաքննիչ»  բառերը.

2) լրացնել նոր 2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

« 2. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:»:

Հոդված 18. Օրենսգրքի 141-րդ հոդվածում.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտերը` վճռաբեկ դատարան, միայն նյութական իրավունքի խախտման հիմքով:».

2) 2-րդ մասի «վճռաբեկ դատարանը» բառը փոխարինել «վերադաս դատարանը» բառով, «վարչական» բառը` «ստորադաս» բառով, «վճռաբեկ բողոքը» բառերը` «բողոքը» բառով:

Հոդված 19. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից:

2. Այն վարչական գործերը, որոնցով սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին ներկայացված են եղել վճռաբեկ բողոքներ, սակայն վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու հարցը լուծված չէ, տասնօրյա ժամկետում փոխանցվում են վերաքննիչ դատարան` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված (վարչական դատարանի գրանսենյակ հանձնված) բողոքները փոխանցվում է վերաքննիչ դատարան:

4. Սույն օրենքի նորմերը չեն տարածվում այն վարչական գործերի վրա, որոնցով բերված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 873 որոշումը:

ՀՀ Սահմանադրական դատարանը, քննարկելով վարչական դատարանի ակտերը միայն մեկ ատյան բողոքարկելու հարցը, սահմանադրության հետ առաջացող խնդիրները, իր 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 873 որոշման մեջ եզրահանգում է կատարում, որ իրավակիրառական պրակտիկայի վերանայմամբ այդ հիմնախնդիրը չի կարող լուծվել:

Սահմանադրական դատարանը իր` 2008 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 780 որոշման մեջ նշել է, որ ինչ վերաբերում է Վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասում առկա «mutatis mutandis» վերապահման կիրառմանը, ապա սահմանադրական դատարանը արձանագրում է, որ այդ վերապահումը որեւէ կերպ չի փոփոխում վարչական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու հիմքերի կամ պայմանների, վճռաբեկ դատարանում վարչական դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության կարգը եւ այդ կապակցությամբ վճռաբեկ դատարանի իրավասության շրջանակը: Փաստորեն այս նորմը վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի եւ գործերի վարույթի նկատմամբ տարածում է վճռաբեկ դատարանում վարույթի այն բոլոր կանոնները, որոնք կիրառվում են քաղաքացիական արդարադատության եռաստիճան համակարգում:

Անշուշտ, ներկա իրավակագավորումը չի կարող բացասաբար չանդրադառնալ վարչական արդարադատության ոլորտում դատական պաշտապանության իրավունքի իրականացման վրա, քանի որ հիմնավոր  չէ վերաքննիչ վարույթի բացակայության պայմաններում վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի եւ գործերի վարույթի նկատմամբ տարածել վճռաբեկ դատարանում վարույթի այն կանոնները, որոնք կիրառվում են քաղաքացիական արդարադատության եռաստիճան համակարգում, ուստի ներկայումս, երբ ՀՀ վարչական դատարանի կայացրած ակտերը կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով եւ նախատեսված են նույն պայմանները, ինչ եռաստիճան համակարգում, վճռաբեկ ատյանի մատչելիությունը եւ արդյունավետությանը սահմանափակում են այնքան, որ խաթարվում է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը` բացասաբար անդրադառնալով նաեւ վարչական արդարադատության համակարգի կենսունակ գործունեության վրա, որի արդյունքում կարող է խախտվել մարդու արդարադատության մատչելիության իրավունքը:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-780 որոշման մեջ նշում է նաեւ «Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, իր հերթին, մեծապես կարեւորելով վարչական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը`որպես մարդու իրավունքների պաշտպանության էական տարր, 2004 թ. դեկտեմբերի 15-ին ընդունել է Վարչական ակտերի դատական վերահսկողության վերաբերյալ (2004) 20 հանձնարարականը: Վերջինս իր 4-րդ (i) կետում ամրագրում է. «Վարչական ակտը վերանայող դատարանի որոշումը պետք է, գոնե կարեւոր գործերում, ենթակա լինի բողոքարկման վերադաս ատյան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը, ներպետական օրենսդրությանը համապատասխան, ուղղակիորեն տրվում է վերադաս ատյանին»: Հանձնարարականը նաեւ ամրագրում է.

- Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ապահովեն, որպեսզի իրենց երկրի դատարանակազմությունը եւ դատական ընթացակարգերը համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին, որպեսզի երաշխավորվի վարչական ակտերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,

- դատական ակտը բողոքարկելու իրավունքը պետք է ճանաչվի յուրաքանչյուր անդամ պետությունում:»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը իրավունքի դատարան է եւ նրա սահմանադրաիրավական կարգավիճակն է օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելը, առավել նպատակահարմար է խնդրին տալ դատարանակազմական լուծումներ, որի մասին նշում է նաեւ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ- 873 որոշման մեջ: (Այդ  բողոքարկման հնարավորության ապահովման անհրաժեշտությունից թելադրված պետք է փնտրվեն ու գտնվեն դատարանակազմական լուծումները) : Դա նկատի ունենալով է, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել է 2010թ. դեկտեմբերի 1-ը` «հաշվի առնելով, որ հիմնախնդրին համակարգային լուծումներ տալը պահանջում են օրենսդրական համարժեք կարգավորումներ»:

Ելնելով վերոգրյալից, որպես խնդրի լուծում, առաջարկվում է նախատեսել մեխանիզմ, որով վարչական դատարանի ակտերը հնարավոր է բողոքարկել վերաքննության կարգով` վերաքննիչ դատարանում:

Նման առաջարկության համար հիմք է ընդունվել նաեւ եվրոպական բազմաթիվ երկրների փորձը: Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Ռումինիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Լատվիայում գործում է վարչական արդարադատության եռաստիճան համակարգ: Նշված երկրներում վարչական դատարանի կայացրած ակտերը նախ բողոքարկվում են վերաքննության կարգով /երկրորդ ատյան/, ապա բարձրագույն ատյան /երրորդ ատյան/: Ինչպես տեսնում ենք զարգացած երկրների մեծամասնությունում գործում է վարչական արդարադատության եռաստիճան առանձնացված կամ ոչ ամբողջովին առանձնացված համակարգեր, եւ բնականաբար հենց նման իրավակարգավորումը կարող է երաշխավորել անձի իրավունքների եւ ազատությունների արդյունավետ պաշտպանությունը:

Նշված նախագծով սահմանվում է վարչական դատարանի ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով եւ հղումներ է կատարում այլ օրենքներին միայն այն դեպքում, երբ դրանք դուրս չեն գալիս դատական համակարգի ընդհանուր սահմանադրական սկզբունքների շրջանակներից: Նման փոփոխություն նախատեսելն իրավական պաշտպանության միջոցների արդյունավետությունն ապահովելու նպատակ է հետապնդում:

Ուստի կարծում ենք, որ մեր երկրի դատական համակարգում վարչական արդարադատության արդյունավետության աստիճանը կարող է բարձրանալ միայն այն դեպքում, եթե հնարավորություն տրվի վարչական դատարանի դատական ակտը բողոքարկել նաեւ վերաքննության կարգով, որպեսզի ապահովվի տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն ու լիարժեքությունը` արդարադատության այս տեսակին բնորոշ առանձնահատկությունների պահպանմամբ:

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով է պայմանավորված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծը, որոնք կնպաստեն օրենսդրությունում առկա թերությունների վերացմանը եւ նպատակ ունեն այդ իրավունքից օգտվելը դարձնել մատչելի, որի արդյունքում կապահովվի մարդու իրավունքների համակողմանի եւ արդյունավետ պաշտպանությունը: