Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9884-29.09.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում եւ 4-րդ մասում «դատական դպրոցի» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիայի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «դատական դպրոցում» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիայում» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի նոյեմբերի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զինապարտության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող Դատական դպրոցի եւ Դատախազական դպրոցի միացումն ու մեկ միասնական դպրոցի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված են մի շարք հանգամանքներով:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նպատակ ունի միացնելու Դատական եւ Դատախազական դպրոցները եւ ստեղծելու մեկ միասնական դպրոց, որի գործունեության նպատակն է լինելու Հայաuտանի Հանրապետության դատական ատյանների եւ դատախազության համակարգի համալրումը` մասնագիտորեն պատրաստված կադրերով, դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մաuնագիտական պատրաuտումը եւ վերապատրաuտումը, դատական ծառայողների եւ  դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մաuնագիտական վերապատրաuտումը, ինչպես նաեւ վերապատրաuտման անհատական դաuընթացների անցկացումը, ժամանակակից գիտատեխնիկական եւ դասավանդման մեթոդների կիրառմամբ կրթական ծրագրերի իրականացումը եւ  իրավական համակարգի կատարելագործմանը նպաստելը:

Այդ նախագծով մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման ծրագրերը պետք է համակարգեն եւ կազմակերպեն համապատասխան պաշտոնյաներին կրթելու եւ վերապատրաստելու պարտավորություն կրող մարմինները` միեւնույն ժամանակ դրանք ենթարկելով խիստ գնահատման եւ վերլուծության: Նախագծով սահմանվել են նաեւ ուuուցման ընդհանուր տեսական, մասնագիտացված եւ գործնական ծրագրեր, որոնք պետք է նպատակաուղղված լինեն անկողմնակալ, իրավաuու, գործունակ եւ արհեuտավարժ թեկնածուների պատրաuտմանը: Մասնավորապես, նախատեսվել է ուսուցումը անցկացնել դաuախոuությունների, uեմինարների, ուuումնական դատախաղերի, բանավեճերի, ընդունված դատական ակտերի եւ դրանց յուրահատկությունների շուրջ հարցերի քննարկման, դատարաններում կոնկրետ գործերին ծանոթանալու, ինքնակրթությունը խրախուuող դիդակտիկ նյութերի, տեuաժապավենների, ձայնագրված դաuախոuությունների oգտագործմամբ եւ կրթական արդի այլ եղանակներով ու մեթոդներով, որի համար էլ անհրաժեշտ է ունենալ փորձառու, ուսուցման մեթոդներին եւ հմտությունների տիրապետող կադրեր եւ դասախոսական անհրաժեշտ կազմ:

Ի դեպ, այս նորաստեղծ ուսումնական հաստատությունը հնարավորություն ունի նաեւ պայմանագրային կարգով  կազմակերպել եւ անցկացնել նոտարների եւ փաստաբանների վերապատրաստումը:

Գործող իրավական կարգավորման պայմաններում բազմաթիվ խնդիրներ են առաջանում նաեւ ֆինանսական առումով: Միասնական դպրոցի ստեղծումը հնարավորություն կտա այդ ֆինանսական միջոցները բաշխել մեկ ուղղվածությամբ, զերծ մնալ ավելորդ ծախսերից եւ ստացված միջոցները օգտագործել ժամանակակից գիտատեխնիկական եւ դասավանդման մեթոդների կիրառմամբ կրթական ծրագրերի մշակման եւ անցկացման համար:

Հարկ է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում արհեստավարժ կադրերի պատրաստման, նրանց վերապատրաստման եւ մասնագիտական պատրասման գործընթացները դեռեւս հեռու են բավարար լինելուց, քանի որ նշյալ ոլորտում համակարգված վերլուծական եւ հետազոտական աշխատանքներ, ըստ էության, չեն տարվում:
 Հայաստանի Հանրապետությունում իրականացված ուսումնական գործընթացների գնահատման եւ դրանք ըստ արժեքային համակարգի դասակարգման արդյունքում, կարելի է տարանջատել որոշ հիմնախնդիրներ, որոնց լուծումը կարող է խթան հանդիսանալ ուսումնական գործընթացների որակական փոփոխության եւ նպատակայնության ապահովման համար:

Այսօր պատշաճ ուսուցում ապահովելն առաջնային տեղ է գրավում ամբողջ աշխարհում: Այն պետք է դիտարկել, վերլուծել եւ գնահատել, ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրության համատեքստում:

Առկա հիմնախնդիրներից մեկը ուսուցման մեթոդներն ու միջոցներն են: ՈՒսուցման ավանդական մեթոդները, որոնք լայնորոն կիրառվում են վերապատրաստման կենտրոններում, չեն կարող բավարար արդյունք ապահովել:

Հարկ է նկատել, որ համապատասխան գիտելիքի  մատուցումը միայն դասախոսության միջոցով խնդիրներ է ստեղծում դրա ընկալման առումով, քանի որ կարճ ժամանակահատվածում փորձ է արվում բավականին մեծ տեղեկատվություն հաղորդել ունկնդրին: Նշվածը որոշակի դեպքերում կարող է մտավոր արգելակում առաջացնել ունկնդրի մոտ, կասկածի տակ առնել ուսուցման արդյունավետությունը: Նշվածից ելնելով եւ հաշվի առնելով ֆինանսական սուղ միջոցները, անհրաժեշտ է աշխատանքներ տանել ուսուցանման գործընթացում ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցում կազմակերպելու ուղղությամբ, որը միեւնույն ժամանակ ապագայում համապատասխան բազա կստեղծի հեռավար ուսուցում կազմակերպելու համար, որի պարագայում կօգտագործվեն համակարգչային տեխնոլոգիաների հնարավորությունները` վերտուալ իրականություններ ստեղծելու, մատուցվող նյութին տիրապետելու համար ունկնդիրներին առավել շատ ժամանակ ընձեռելու եւ այլ հմտություններ ձեւավորելու ու կատարելագործելու հարցում:
Կարեւորագույն մյուս հիմնախնդիրներից մեկը սեփական որակյալ կադրերի ապահովումն է: Ընդհանուր առմամբ, այս պարագայում նպատակային ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ մասնագիտացումով մասնագետներ: Այսօր այլ մասնագետների ներգրավումն այս  գործընթացին ոչ բոլոր դեպքերում է արդարացվում, քանի որ համապատասխան ուսումնառության ժամկետի ընթացքում, իրենց հիմնական աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, անհնարին է դառնում որոշակի մանկավարժական հմտություններին տիրապետելը, նախատեսված թեմայի` պլանավորված, անհրաժեշտ չափորոշիչներով մատուցումը եւ այլն: Արդյունքում դասավանդումը, ըստ էության, վեր է ածվում հատկացված ժամաքանակը լրացնելու նպատակի ու ստվերում ուսուցման գործընթացի նշանակությանը, ուստի որակյալ եւ պատրաստված կադրերի միջոցով, (որոնց պատրաստումը նույնպես միասնական դպրոցի խնդիր պետք է լինի), ուսուցման կազմակերպումը կապահովի կրթական գործընթացների որակական փոփոխություն:

Վերոնշյալ հիմնախնդիրների լուծման հիմնական գրավականը առկա հնարավորությունների օպտիմալացումն է, որի արդյունքում ազատ ֆինանսական միջոցները կուղղվեն ինովացիոն տեխնոլոգիաների, ուսուցման նոր մեթոդների եւ միջոցների ներդրմանը, որոնք էլ իրենց հերթին (օրինակ` հեռավար կամ էքստեռն կամ էլեկտրոնային ուսուցման կազմակերպումը) կառաջացնեն նոր խնայողություններ (օրինակ` որոշակի դեպքերում կարելի ձեռնպահ մնալ գործուղման, հյուրանոցային եւ սննդի ապահովման ծախսերից) եւ կուղղվեն մյուս հիմնախնդիրների պատշաճ կատարմանը:

Արդյունքում` համապատասխան մարմինները կապահովվեն որակյալ կադրերով, որի փաստը ցանկացած պետության համար ռազմավարական նշանակություն ունի:
Հաջորդ կարեւորագույն հանգամանքներից է նաեւ բարոյահոգեբանական տարրը, այսինքն` դատավորների եւ դատախազների որոշ տեսական եւ գործնական ծրագերով համատեղ ուսուցումն ու վերապատրաստումը բարենպաստ ազդեցություն կունենա նրանց հետագա միասնական աշխատանքի վրա:

Ընդ որում, հիշյալ նախագծի հիմքում ընկած է նաեւ մի շարք այնպիսի երկրների փորձը, ինչպիսիք են` Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա, Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Սլովենիա, Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Մակեդոնիա, Ալբանիա, Խորվաթիա եւ այլն: Միաժամանակ,  նախագիծը ենթարկվել է նաեւ միջազգային փորձաքննության, որի արդյունքները ամփոփվել են նաեւ ԵԽ միջազգային փորձագետի եւ շահագրգիռ ներկայացուցիչների հետ կազմակերպված փորձագիտական հանդիպման ընթացքում:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ուսուցման գործընթացների հստակ կանոնակարգումը բխում է նմանատիպ հարաբերությունների միմիայն օրենքով կարգավորելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջից,  ինչպես նաեւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Ակադեմիայում իրականացվող կրթական գործընթացների նկատմամբ չտարածվելու հանգամանքից:

Հայտնի է, որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կանոնակարգում է կրթության ոլորտի հիմնական հարաբերությունները: Միեւնույն ժամանակ, պետք է ընդունել, որ ուսուցումն Ակադեմիայում նույնպես յուրովի կրթական գործընթաց է, որի նկատմամբ պետք է տարածվեն նշյալ ոլորտի համընդհանուր ընդունված չափանիշներ: ՈՒսուցումը, ըստ էության, բովանդակում է որոշակի հարաբերություններ եւ եզրույթներ, որոնց հստակ սահմանումը պարտադիր է նշյալ հարաբերություններում մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործողությունների ծավալը հստակեցնելու, ինչպես նաեւ ամբողջ գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար, ուստի այդպիսիք «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսելը, միտված է ամբողջացնել ուսուցման ոլորտում առկա, Ակադեմիայի գործունեության հետ կապված հասարական հարաբերությունների ողջ ծավալը: