Armenian ARMSCII Armenian

Երկրորդ  ընթերցում
Նախագիծ
Կ-9721 -07.09.2010,29.09.2010-ԱՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության` 2001 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-272 օրենքի 3-րդ հոդվածի 3-ին մասը`

«Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների» բառերից հետո լրացնել «հատուկ հանձնարարություններով դեսպանների», իսկ «միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների» բառերից հետո` «Գործերի հավատարմատարների, Գլխավոր հյուպատոսների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: