Armenian ARMSCII Armenian
Կ-01714-09.06.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հայտարարագրերի վերլուծության նպատակով Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը: Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին սույն կետով նախատեսված տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:

Կենտրոնական դեպոզիտարիան եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք սույն կետում նշված տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում են անվճար՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում: Լրացուցիչ հարցումների համար գանձվում է վճար, որի սակագինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից: