Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1823-08.12.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հա՟յաստանի Հանրապետության 1997 թվա՟կա՟՟նի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-183 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9 հոդվածի «ե» կետում «տր՟վող օգնության գումարները» բառերը փոխարինել «ֆի՟զի՟կա՟կան անձանց ան՟հա՟տույց տրվող գույքը եւ դրամական միջոցները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 20 հոդվածի առաջին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հե՟տեւյալ բո՟վան՟դակությամբ.

«Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վա՟վե՟րաց՟՟՟՟ված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրա՟՟՟՟կա՟նացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկա՟՟՟՟՟մուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ծրագիր իրականացնող կազ՟մա՟կեր՟պութ՟՟՟՟՟՟՟՟յուն՟ները, կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներ՟՟՟՟՟կայացվող հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ եւ իրականացնել ֆիզիկական անձանց վճար՟՟վող եկամուտներից հարկի պահում: Այս դեպ՟՟քում հարկային գոր՟ծակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներ՟կա՟՟յացնելու ամսվանից սկսած:»:

Հոդված 3. Օրենքի 22 հոդվածի 1-ին կետում «այլ (այդ թվում՝ ձեռ՟նար՟կա՟տի՟րա՟կան գոր՟ծունեությունից ստացված)՝ հայաստանյան աղբյուրներից ստացված պասիվ» բա՟՟ռերը փոխարինել «հայաստանյան աղբյուրներից ստացված այլ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 31 հոդվածից հետո լրացնել նոր՝ 311 հոդված հետեւյալ բովան՟դա՟կությամբ.

«Հոդված 311 . Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց եկա՟մտա՟հարկի կանխավճարները

1. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրան՟՟ցում ստացած, հաշվառված) կազմակերպություններից կամ անհատ ձեռ՟նար՟կա՟տե՟րե՟՟րից ստացված եկամուտներից եկամուտների վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գան՟՟ձում) չի կա՟տար՟վում (այդ թվում՝ նաեւ օրենքի 31 հոդվածի 7-րդ կետով սահ՟ման՟ված դեպքում) տարվա ըն՟՟թացքում եկա՟մուտներ ստացող ֆիզիկական անձինք պար՟տա՟վոր են կա՟տարել եկա՟մտա՟՟հարկի կան՟խավճարներ՝ սույն հոդվածով սահմանված կար՟գով:

Սույն օրենքի 9, 10 եւ 11 հոդվածներով սահմանված եկա՟մուտ՟ների մասով ֆի՟զի՟կա՟՟կան անձինք սույն հոդվածով սահմանված կանխավճարները չեն կատարում:

2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս՝ տվյալ ամս՟՟՟՟վա համախառն եկամտի (առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվա՟զե՟՟՟ցումները) 10 տոկոսի չափով՝ յո՟ւ՟րա՟քանչ՟յուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համ՟ընկ՟նում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշ՟՟՟՟խա՟տան՟քա՟՟յին օրվանից) ոչ ուշ:

3. Հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից ֆի՟՟՟՟՟զիկական անձինք հաշվարկում են եկամտահարկի գումարը՝ սույն օրենքի 29 հոդ՟վա՟ծի 6‑րդ, 7-րդ եւ 8-րդ կետերին համապատասխան:»:

Հոդված 5. Օրենքի 37 հոդվածի 3-րդ կետում «ամփոփ հաշվարկ՝ անցած եռամս՟յա՟կում ֆիզիկական անձանց վճարված» բառերը փոխարինել «հաշվարկ՝ անցած եռամս՟յա՟կի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված» բառերով: ՟՟՟՟՟՟՟՟՟:

Հոդված 6. Օրենքի 38 հոդվածի՝

ա) 2-րդ կետում «հարկային գործակալը» բառերից հե՟տո լրացնել «, այդ թվում՝ նաեւ օրենքի 20 հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպ՟՟՟քում» բառերը,

բ) 4-րդ կետում «5000» թիվը փոխարինել «25000» թվով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 4 հոդվածն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից: