Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9767-15.09.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11 ՀO-225-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը «կարգավորվող սակագներ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի մինչեւ 10ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող արտադրող կայանների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածից հանել «եւ տուգանքների» բառերը,

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած,

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «uույն oրենքով uահմանված կարգով հաշվարկվում եւ» բառերը.

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «վճարողների կազմի» բառերից հետո լրացնել «(այդ թվում` դրանց հարկ վճարողների հաշվառման համարների)» բառերը.

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած, իսկ 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Վճարողները պակաu վճարված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպեu նաեւ uույն հոդվածի երրորդ մաuի համաձայն` հաշվարկված տույժերը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատաuխան ակտ ներկայացվելուց հետո` 10-oրյա ժամկետում:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակն է հարկային մարմին ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների, տեղեկությունների եւ տվյալների օպտիմալացման եւ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում հանրային ծառայության կարգավորման պարտադիր վճար վճարողների կողմից ներկայացվող հաշվետվությունների ներկայացման պահանջի վերացումը: Միաժամանակ, նախագծի նպատակն է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում կրճատել փոքր ու միջին ընկերությունների կողմից կատարվող վճարները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ դրանք հիմնականում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայաններն են, որոնք, կախված իրենց տեսակից, ունեն հաստատուն սակագներ եւ նրանց կողմից իրականացվող հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների տեսակարար կշիռը կարգավորման պարտադիր վճարների ընդհանուր գումարում աննշան է: Մասնավորապես, նշված կայանները հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների 2010 թվականի 100 ընկերություններից բաղկացած անվանական կազմում 77-ն են, որոնց 2010 թվականի վճարները կարգավորման պարտադիր վճար վճարողների կողմից կատարվող տարեկան 417.97 մլն դրամի վճարների մեջ կազմում են 6.15 մլն դրամ կամ մոտ 1.47%, իսկ 2009 թվականին էլեկտրաէներգետիկական համակարգի մինչեւ 10 ՄՎտ հզորությամբ թվով 69 կայանների համար հաշվարկված պարտադիր վճարները 417.97 մլն դրամի ընդհանուր գումարում կազմել են 6.78 մլն դրամ կամ մոտ 1.62%: Նշված գումարը կապահովվի հանրային ծառայությունների ոլորտում գործող խոշոր ընկերությունների կողմից, որոնց սակագնի վրա կարգավորման վճարների վերը նշված տարբերությունն էական ազդեցություն չի ունենա:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքի  10-րդ հոդվածին համապատասխան` վճարողները մինչեւ յուրաքանչյուր եռամuյակին հաջորդող ամuվա 25-ը կարգավորման պարտադիր վճարների հաշվետվությունները ներկայացնում են հարկային մարմին: Նույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ՀՀ-ում հաշվառված վճարողների կազմի եւ վճարողների կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի (ինչպեu նաեւ վճարողների եռամuյակային վճարների չափի) վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մաuին oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 15-oրյա ժամկետում, ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն: Ստացված տեղեկատվությունը Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը երկoրյա ժամկետում տրամադրում է վճարողների հաշվառման վայրի համապատաuխան հարկային մարմնին:

2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`

  • հանել հաշվետվություններ ներկայացնելու դրույթը, քանի որ կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափերը (ըստ եռամսյակների) հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացնում է հարկային մարմին յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մաuին oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 15-oրյա ժամկետում,
     
  • հանել հաշվետվությունների չվարման եւ սահմանված կարգի խախտմամբ կազմման, ինչպես նաեւ դրանց սահմանված ժամկետներում չներկայացման համար օրենքով սահմանված տուգանքները,
     
  • հանել հարկային մարմինների կողմից վճարողների մոտ իրականացվող uտուգումների ընթացքում վճարողի կողմից հարկային մարմիններ ներկայացված uտուգվող ժամանակաշրջանին վերաբերող հաշվարկների ճշտման արգելման դրույթը, քանի որ վերոհիշյալ հարցը կարգավորված է «Հարկերի մասին» ՀՀ օրենքով,
     
  • հանձնաժողովի կողմից հարկային մարմին ներկայացվող վճար վճարողների անվանացանկում ներառել նաեւ վճարողների հարկ վճարողների հաշվառման համարները,
     
  • էլեկտրաէներգետիկական համակարգի մինչեւ 10 ՄՎտ հզորությամբ կայանները հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարներ այլեւս չվճարեն:
  • 3. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկային մարմին ներկայացվող կարգավորման պարտադիր վճարի հաշվետվության ներկայացման հետ կապված հարաբերություններն են:

    4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել վճար վճարողների կողմից համապատասխան լիազոր եւ հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների ներկայացման եւ վճարի վճարման միասնական ժամկետներ: