Armenian ARMSCII Armenian

Երրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-9764 -15.09.2010-ՏՀ-010/3

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել «, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի հանրապետության օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին կետից հանել «22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25 հոդվածի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով, 25.1 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, 31 հոդվածի 2-րդ կետով,» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի առաջին պարբերությունը, 4-րդ եւ 5-րդ կե՟տերը.

2) 3-րդ կետի «15-ը ներառյալ» բառերը փոխարինել «20-ը ներառյալ» բառերով.

3) 3-րդ կետի «22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25.1 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով եւ 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով» բառերը փոխա՟րի՟նել «33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով եւ 53 հոդվածի 2-րդ կետով» բառերով»

4) 6-րդ կետից հանել «եւ 28 հոդվածի երկրորդ մասով» բառերը եւ «15-ը ներառյալ» բառերը փոխարինել «20-ը ներառյալ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ կետի «ամսական» բառը փոխարինել «եռամսյակային» բառով, իսկ «800» թիվը` «2400» թվով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: