Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9764-15.09.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել «, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի հանրապետության օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի

1) 1-ին մասից հանել «22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25 հոդվածի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով, 25.1 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, 31 հոդվածի 2-րդ կետով,» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 1-ին պարբերությունը, 4-րդ եւ 5-րդ մասերը,

2) 3-րդ մասում «15-ը ներառյալ» բառերը փոխարինել «20-ը ներառյալ» բառերով,

3) 3-րդ մասում «22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25.1 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով եւ 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով» բառերը փոխարինել «33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով եւ 53 հոդվածի 2-րդ կետով» բառերով»

4) 6-րդ մասից հանել «եւ 28 հոդվածի երկրորդ մասով» բառերը եւ «15-ը ներառյալ» բառերը փոխարինել «20-ը ներառյալ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում «ամսական» բառը փոխարինել «եռամսյակային» բառով, իսկ «800» թիվը փոխարինել «2400» թվով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է հարկային տեսչություն ներկայացվող հաշվետվական փաստաթղթերի կրճատման, նրանց ներկայացման ժամկետների միասնականացման հետ:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ գործող օրենքով հաստատագրված վճար վճարողները հարկային մարմին ներկայացնում են ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն: Հայտարարությունները ներկայացվում է հունիս եւ դեկտեմբեր ամիսներին, իսկ ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները յուրաքանչյուր եռամսյակի համար: Հանրային սննդի եւ ավտոտեխսպասարկման գործունեության մասով հաստատագրված վճար վճարողները ներկայացնում են նաեւ սահմանային չափերի մասին հայտարարություններ` համապատասխանաբար եռամսյակի եւ ամսվա համար մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնող հաստատագրված վճար վճարողները ելակետային տվյալների մասին հայտարարությունը պետք է ներկայացնեն տարվա ընթացքում երկու անգամ` հունիս եւ դեկտեմբեր ամիսներին:

Ավտոտեխսպասարկման գործունեության մասով առաջարկվում է սահմանային չափը սահմանել եռամսյակի համար եւ այդ չափերի համապատասխան ցուցանիշների մասին հայտարարությունները կներկայացվեն յուրաքանչյուր եռամսյակի համար:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության ներկայացման ժամկետ սահմանել եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Օրենքի նախագծով սահմանվում է նաեւ, որ հաստատագրված վճար վճարողներ չեն համարվում նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը: Փոփոխության արդյունքում հնարավորություն է տրվում առավել փոքր (մինչեւ 6մլն դրամ շրջանառություն ունեցող) հարկ վճարող անհատ ձեռնարկատերերին հաստատագրված վճարով  հարկման կարգի փոխարեն ընտրել արտոնագրային վճարով հարկման կարգը, հարկային վարչարարության իրականացման տեսանկյունից կրճատելով առավել փոքր հարկ վճարողներ եւ հարկային մարմին շփումը: