Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-973-07.09.2010-ԱՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի (22-ը փետրվարի 2007 թվական, ՀՕ-123-Ն, այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-րդ հոդվածի 1-ին մասում, 3-րդ հոդվածի 2-րդ մասի   1-ին պարբերությունում եւ 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում, 58-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «կազմակերպություն եւ միավորում», «կազմակերպություն կամ միավորում» բառերն իրենց հոլովաձեւերով փոխարինել «կազմավորումներ» բառով` իր համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմ կարող են լինել նաեւ խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական աջակցության ոլորտներին առնչվող հարցերով` միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորումները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրը: