Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9721-07.09.2010-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության` 2001 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-272 օրենքի 3-րդ հոդվածի 3-ին մասը`

«Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների» բառերից հետո լրացնել «հատուկ հանձնարարություններով դեսպանների», իսկ «միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների» բառերից հետո` «Գործերի հավատարմատարների, Գլխավոր հյուպատոսների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

2001 թվականի հոկտեմբերին “Դիվանագիտական ծառայության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առաջին փորձն էր հնարավորինս համապարփակ օրենսդրական կարգավորում նախատեսել պետական ծառայության բաղկացուցիչ մասերից մեկի` արտաքին քաղաքական գերատեսչության համակարգում իրականացվող դիվանագիտական ծառայության համար: Օրենքի, ինչպես նաեւ օրենքից բխող մի շարք իրավական ակտերի ընդունումն  ու կիրառումը կարեւոր դեր կատարեցին դիվանագիտական ծառայության կայացման եւ զարգացման գործում:

Օրենքի կիառման 8-ամյա ձորձը ցույց տվեց նաեւ, որ օրենքում որոշ հարցերի կարգավորումը համարժեք չէ, որը պայմանավորված էր ինչպես օրենքի նախագծման պահին որոշակի հարաբերությունների մոդելավորման անհնարինության պատճառով, այնպես էլ, բնականորեն, օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր դիվանագիտական ծառայության ոլորտում տեղի ունեցած որոշակի զարգացումների պատճառով: Նախագիծն ուղղված է հստակեցնել որոշ` օրենքն առկա իրողություններին հնարավորինս ադապտացնելու եւ դիվանագիտական ծառայության անխափան զարգացումն ապահովելու նպատակով:

Օրենքի փոփոխություններն ուղղված են, մասնավորապես`

Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանների նշանակման եւ ազատման եւ պաշտոնավարման ժամկետները կանոնակարգելուն,

Արտաքին մրցույթով դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համալրման մեխանիզմի պարզեցնելուն. 

  • դիվանագիտական աստիճանների դերի վերարժեվորմանը եւ նոր դիվանագիտական աստիճաններ սահմանելուն.
     
  • ռոտացիայի ժամկետների վերանայմանը.
     
  • դիվանագետների պատասխանատվության բարձրձացմանը.
     
  • դիվանագետների սոցիալական վիճակի բարելավմանը.
     
  • դիվանագետների պատրաստման եւ վերապատրաստման նպատակով դիվանիգիտական դպրոցի հիմնադրմանը: 

    Օրենքի փոփոխությունները թույլ կտան էլ ավելի զարգացնել դիվանագիտական ծառայության համակարգը, պատասխանատվության բարձրացման եւ լրացուցիչ սոցիալական երաշխիքների միջոցով ավելի կայունացնել ծառայությունը եւ բարձրացնել նրա որակը:

    «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայամանվորված է «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետոթյան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները կատարելով: