Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-96910-30.08.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 36.1-րդ հոդվածով`

«Հոդված 36.1. Պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը

1. Պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Պետական տուրքերի պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ պետական տուրքերի պարտավորություններից ավել վճարված գումարները հաշվառվում են դրամներով (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում պետական տուրքերի մինչ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ գերավճարները անտեսվում են:

3. Պետական տուրքերի պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով:

4. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, վճարողի կողմից Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաuտացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողի կողմից կոնկրետ չի նշվել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են պետական տուրքերի առկա պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` տուրքի գումարները, տույժերը:»:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ պարբերության առաջին նախադասությունում «առաջին հերթին մարվում են սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի տույժերի գծով պարտավորությունները, ապա` հերթական տարեկան պետական տուրքի գումարները (ըստ դրանց վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության)» բառերը փոխարինել «առաջին հերթին մարվում են հերթական տարեկան պետական տուրքի գումարները (ըստ դրանց վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության), ապա` սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի տույժերի գծով պարտավորությունները» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: