Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9681-30.08.2010-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀO-337 oրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 19.1-րդ կետով.

«19.1) իրականացնում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.»:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը «աղբահանությունը» բառից հետո լրացնել «եւ սանիտարական մաքրումը, ինչպես նաեւ իրականացնում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններե  բառերով:

Հոդված 3. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը «- տրանuպորտային միջոցների կայանատեղի հարկ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«- աղբահանության պարտադիր վճար եւ դրա գծով հաշվարկված տույժեր.»:

Հոդված 4. Օրենքի 60-րդ հոդվածի`

1. 1-ին մասը «աղբահանության» բառից հետո լրացնել  «եւ սանիտարական մաքրման կազմակերպման» բառով,

2. 5-րդ մասը «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, որի հետեւանքով էլ առկա է անարդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ: Այդ է վկայում Երեւան քաղաքում մի շարք փոքր պետական եւ մասնավոր ընկերությունների միջոցով աղբահանության ծառայությունների մատուցման ներկայիս ապակենտրոնացված համակարգի առկայությունը, որը բնութագրվում է ծառայության որակական մեծ տարբերություններով եւ անարդյունավետությամբ:

Վերոնշյալ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելով իրավական դաշտը հստակեցնել պետական ռազմավարությունը, ստեղծել ներդրումների եւ արդյունավետ գործունեության խթաններ, որոնց արդյունքում էլ համապատասխան պայմաններ կստեղծվեն մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա կոմունալ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործությունը նվազեցնելու եւ չեզոքացնելու, բնակչության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ հնարավորություններ ապահովելու համար: