Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-960-10.08.2010-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-409-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 12-րդ պարբերությունում «ղեկավարի եզրակացությունը» բառերից հետո լրացնել «կամ կատարողականի արդյունքները» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «տարեկան միանվագ պարգեւատրումը» բառերից հետո լրացնել «կամ կատարողականի արդյունքներով տրվող պարգեւատրումը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 11-րդ հոդվածում`

1.1-ին եւ 2-րդ մասերում «քաղաքացիական ծառայողի» բառերից առաջ լրացնել «քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող» բառերով:

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.

«2.1. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն հերթական միավոր ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքներից մեկը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից:

2.2. Նախորդ տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողի երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից ցածր լինելու դեպքում նրա աշխատավարձն իջեցվում է մեկ միավորով, եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց:

2.3. Քաղաքացիական ծառայողների կատարողականների գնահատման ցուցանիշը սահմանվում է սույնօրենքի 13-րդ հոդվածի 3.1-րդ մասում նախատեսված կարգով:»

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

1. 2-րդ մասի 2-րդ, 3-րդ պարբերություններում եւ 3-րդ մասում «Քաղաքացիական ծառայողի», «Քաղաքացիական ծառայողը», «Քաղաքացիական ծառայողների» բառերը համապատասխանաբար փոխարինել «Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի», «Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը», «Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների» բառերով:

2.լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1 Քաղաքացիական ծառայողի կատարողականի հիման վրա պարգեւատրումը քաղաքացիական ծառայողների պարգեւատրման ֆոնդից ունի միանվագ բնույթ: Քաղաքացիական ծառայողի կատարողականի հիման վրա պարգեւատրման եւ դրա հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված մարմիններում, որտեղ դեռեւս ներդրված չէ աշխատանքային ծրագրերի կազմման եւ կատարողականների գնահատման համակարգը, պարգեւատրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող նորմերին համապատասխան:»