Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-958-30.07.2010-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ` 
   
«4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ փախստականների եւ Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած քաղաքացիների) հաշվառելու կամ փաստացի բնակության վայրի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու համար»: բազային տուրքի
չափով

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ` 
   
«5. Ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք տալու համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած քաղաքացիների հաշվառման հասցեների վերաբերյալ կամ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով`քաղաքացիներին տրվող տեղեկանքի)»: բազային տուրքի
չափով

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի վերացնել պետական տուրք գանձելու պահանջը Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած քաղաքացիներին հաշվառելու կամ նրանց փաստացի բնակության վայրի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու, ինչպես նաեւ նրանց հաշվառման հարցերի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար: