Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Պ-951-21.07.2010-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերության «համապատասխան մարմնի ներկայացուցիչներ» բառերից հետո լրացնել «(համապասխան մարմնի ղեկավարը եւ նրա տեղակալները, աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, նրա տեղակալը, ներքին ստորաբաժանման ղեկավարը)» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: