Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-78353-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության  2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀO-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասը՝

1) «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդի կառավարիչ,» բառերով.

2) ««Արժեթղթերի շուկայի մասին»» բառերից հետո լրացնել ««Ներդրումային ֆոնդերի մասին»» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) 1-ին պարբերությունը «մարմնի» բառից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդի կառավարչի մասնակցի դեպքում` սույն մասով նախատեսված մասնակիցների ռեեստրը վարող անձի» բառերով.

2) 1-ին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Ներդրումային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց մասնակիցների գրանցամատյանի վարումը հանձնել Կենտրոնական դեպոզիտարիային կամ այլ մաuնագիտացված կազմակերպությանը, որն oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված կարգով իրավունք ունի վարելու անվանական արժեթղթերի uեփականատերերի (անվանատերերի) ռեեuտր: Ընդ որում, ներդրումային ֆոնդի կառավարիչներին արգելվում է անձամբ վարել իրենց մաuնակիցների գրանցմատյանը:»:

3)  2-րդ պարբերությունը «բանկ» բառից հետո լրացնել «կամ ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: