Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-78338-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության  1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 25-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին ձեռք բերված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի անվան (անվանման) փոխարեն նշվում է համապատասխան ներդրումային ֆոնդի կառավարչի անվանումը` հիշատակելով, որ նա տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչն է:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: