Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-78336-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը`

1) «բ» ենթակետում «բոլոր տեսակի կենսաթոշակները» բառերից հետո լրացնել «(այդ թվում` սահմանված կարգով կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին կամավորության սկզբունքով մասնակցելու դեպքերում վճարվող կենսաթոշակները), բացառությամբ սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարվող կենսաթոշակների» բառերը

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`

«զ) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձեւով կատարված բաշխումներից, ինչպես նաեւ պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից):»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) «ժա)» ենթակետում «ապահովագրական հատուցումները» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերը «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար եւ (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին սահմանված կարգով ստացման ենթակա հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների)»,

2) ուժը կորցրած ճանաչել «ժզ)» ենթակետը,

3) լրացնել նոր` «իթ)», «լա)» եւ «լբ)» ենթակետեր` հետեւյալ բովանդակությամբ.

«իթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար եւ (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարները` հարկ վճարողի համախառն եկամտի 5 տոկոսը չգերազանցող չափով.

լա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով պետության կողմից հարկ վճարողի համար կատարվող կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարները.

լբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար եւ (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` պետության, գործատուի) կողմից կատարված կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին մինչեւ կենսաթոշակների ստացման իրավունքի ձեռք բերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացման ենթակա եկամուտները»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: