Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-78311-30.11.2009-ՍՀ-010
78332-30.11.2009-ՍՀ-010 /1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել 35.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 35.1. Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն

1. Բանկերը կարող են իրականացնել կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն:

2. Բանկերը կարող են առաջարկել միայն «կուտակային կենսաթոշակային ավանդներ» կամավոր կենսաթոշակային սխեմաներ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, 36-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին պարբերությունը, 72-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը եւ 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: