Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-78318-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքում`

1) «եկամտահարկ» բառը բոլոր հոլովաձեւերով փոխարինել «եկամտային հարկ» բառերի համապատասխան հոլովաձեւերով.

2) 6-րդ հոդվածի 1-ին մասի «քսանհինգ» բառը փոխարինել «տասնհինգ» բառով, իսկ «տասը» բառը` «յոթ» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: