Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-78313-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասում`

1) «կամավոր» բառից հետո լրացնել «կուտակային» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընկերությունները կարող են իրականացնել միայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «սահմանված կենսաթոշակներ» սխեմայով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը» բառերը փոխարինել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «սահմանված կենսաթոշակներ» սխեմայով կամավոր կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարում» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: