Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-78313-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ՝ «Ընկերությունները կարող են իրականացնել միայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «հաստատագրված կենսաթոշակներ» սխեմայով կամավոր կենսաթոշակային ապահովագրություն:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը» բառերը փոխարինել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «հաստատագրված կենսաթոշակներ» սխեմայով կամավոր խմբակային կենսաթոշակային միջոցների կառավարում» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներրորդ օրը: