Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-933-14.06.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1997 թվականի  ապրիլի  14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի վերջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները եւ հաշվառված անհատ ձեռնարկատերերը գրանցում (հաշվառում) ստանալու պահից համարվում են հաշվառված հարկային տեսչությունում, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունները uահմանված կարգով գրանցում uտանալու oրվանից մեկամuյա ժամկետում պարտավոր են հաշվառման կանգնել հարկային տեuչությունում եւ uտանալ հարկ վճարողների հաշվառման համարներ` Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին պարբերությունում «չգրանցված» բառից հետո լրացնել «(չհաշվառված)» բառը:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հարկ վճարողի հաշվառման համարները ՀՀ պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումների կողմից տրամադրման արդյունքում մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի նախագծի

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ 97-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 3.4 կետի 3.4.2 ենթակետի:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս հարկ վճարողը պետական ռեգիստրում գրանցվելուց հետո պարտավոր է «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մեկ ամսյա ժամկետում հաշվառման կանգնել հարկային տեսչությունում եւ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ստանալ հարկ վճարողի հաշվառման համար: Դրա արդյունքում հարկ վճարողը գրանցման եւ հաշվառման կանգնելու համար տարբեր մարմինների ներկայացնում էր գրեթե նույն փաստաթղթերը:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Ներկայացվող փաթեթով առաջարկվում է`

- կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ների տրամադրումն իրականացնել ՀՀ պետական ռեգիստրի միջոցով, գրանցման (հաշվառմանը) զուգընթաց,

- ՀՀ պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացող կազմակերպություններին եւ հաշվառվող անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման գործընթացի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը վերջինիս տրամադրում է իր ավտոմատացված կառավարման համակարգում տվյալների բազայի հետ առ-գիծ (օն-լայն) ռեժիմով օգտվելու թույլտվություն:

2. Կարգավորման առարկան.

 Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրագործում, ՀՎՀՀ-ի տրամադրումը ՄՊԿ-ի միջոցով իրականացում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է հարկ վճարողի գրանցումը, ՀՎՀՀ-ի տրամադրումը իրականացնել մեկ մարմնի միջոցով, բացառել հարկ վճարողների կողմից նույն փաստաթղթերը տարբեր մարմիններին ներկայացնելու պահանջը, բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի զարգացման համար: