Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9251-04.06.2010-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27-ը հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` Oրենք) 10-րդ հոդվածի.

1. առաջին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս.».

2.առաջին մասը լրացնել նոր` «գ» կետով` հետեւյալ խմբագրությամբ.

«գ) հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 45 տարեկան են եւ ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի.

1. առաջին մասի «բ» կետի 1-ին նախադասությունում « «բ» կետում» բառերը փոխարինել « «բ» եւ «գ» կետերում» բառերով, իսկ 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12 տարի 6 ամսից ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենuաթոշակին ավելանում է ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, բայց հինգ տոկոսից ոչ ավելի: 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի (ներառյալ` արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության ստաժը) յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը:»:

Հոդված 3. 26-րդ հոդվածի.

1. 1 ին մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Կենսաթոշակը վճարվում է անձամբ կենսաթոշակառուին կամ կենսաթոշակառուի փոխարեն նրա կենսաթոշակը ստանալու`օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:»:

2. 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կենսաթոշակը լիազորագրով վճարվում է «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 56-րդ հոդվածով uահմանված կարգով:»:

3. 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

4. 5-րդ մասում «Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին» բառերով.

5. վերջին մասը «հարկադիր կատարման ծառայության» բառերից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ «, դատախազությունում ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից»:

Հոդված 4. Oրենքի 28-րդ հոդվածի`

1.  2-րդ մասից հանել «` կենuաթոշակի տաuնհինգապատիկի չափով» բառերը.

2. 3-րդ մասից հանել «բազային կենuաթոշակի յոթանաuունհինգապատիկի չափով`» բառերը.

3. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Թաղման նպաստի չափը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: