Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-923-02.06.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

  ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1. Սույն օրենքը սահմանում է մենաշնորհային գործունեության եւ ոչ բարեխիղճ մրցակցության կանխարգելման, նախազգուշացման ու սահմանափակման, ինչպես նաեւ բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների քննարկման, հաստատման եւ այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների ֆինանսական վերահսկողության իրականացման իրավական եւ կազմակերպչական հիմքերը` նպատակ ունենալով ապահովել ապրանքային շուկաների արդյունավետ գործունակության, բարեխիղճ մրցակցության աջակցության ու զարգացման, ինչպես նաեւ սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջավայր ու պայմաններ:

2. Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանել ապրանքների ազատ տեղաշարժի, մրցակցության պաշտպանության, ազատ տնտեսական գործունեության, ինչպես նաեւ ապրանքային շուկաների արդյունավետ գործունակության համար անհրաժեշտ պայմանների ապահովումն, ինչպես նաեւ ապահովել սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջավայր ու պայմաններ:

ՀՈԴՎԱԾ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) Ապրանք ` քաղաքացիական իրավունքի օբյեկտների բոլոր տեսակները, որոնք կարող են դառնալ առք ու վաճառքի, փոխանակման առարկաներ, ինչպես նաեւ օրենսդրորեն չարգելված աշխատանքներ ու ծառայություններ, որոնք իրականացվում, մատուցվում կամ կարող են իրականացվել եւ մատուցվել կամ սովորաբար իրականացվում, մատուցվում են փոխհատուցման հիմքի վրա:

2) Փոխադարձ փոխարինելի ապրանքներ ` ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց նպատակային /ֆունկցիոնալ/ նշանակության, կիրառման, որակական, բաղադրական ու տեխնիկական բնութագրերով եւ այլ հատկանիշներով այնպես, որ գնորդի համար մեկը մյուսով փոխարինելն էական նշանակություն չունենա:

3) Ապրանքային շուկա `  Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա առաձին մասերում /հատվածներում/ որոշակի ապրանքի եւ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդների կողմից ապրանքի ձեռքբերման տնտեսական հնարավորություններով ու նպատակահարմարությամբ` համապատասխան տարածքում եւ այդ հնարավորության բացակայությունն այդ տարածքից դուրս:

4) Տնտեսվարող սուբյեկտ ` ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, առեւտրային կազմակերպություն, ինչպես նաեւ անձանց խումբ:

5) Սպառող ` քաղաքացիական իրավահարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որը ցանկանում է պատվիրել կամ ձեռք բերել ապրանք կամ ապրանքի պատվիրատու, ձեռքբերող կամ օգտագործող (եթե վերջինի դեպքում ապրանքը, այդ թվում այլ ապրանքի բաղկացուցիչ մասը հանդիսանում է իրականացված կամ իրականացվող քաղաքացիաիրավական գործարքների առարկա):

6) Մենաշնորհային գործունեություն ` տնտեսվարող սուբյեկտների եւ համապատասխան իրավասու մարմնի սույն օրենքին հակասող գործողություններ (անգործություն), որոնք ուղղված են մրցակցության չթուլյատրելուն, սահմանափակման կամ մեկուսացմանն, ինչպես նաեւ սպառողների իրավունքների, ազատությանն ու օրինական իրավունքներին վնաս հասցնելը:

7)  Օրինական մենաշնորհ ` պետական, բնական եւ արտակարգ մենաշնորհներ

ա. Պետական մենաշնորհ ` հասարակական հարաբերությունների համակարգ, որի դեպքում առանձին տեսակի գործունեության իրականացման բացառիկ իրավունքը (այդ թվում` ձեռնարկատիրական) ունի միայն պետությունը` ի դեմս պետական մարմինների կամ այլ հատուկ իրավասու սուբյեկտը:

բ. Բնական մենաշնորհ ` պետության կողմից թույլատրված հասարակական իրավահարաբերություններ, որոնց դեպքում ապրանքային շուկայում պահանջարկի բավարարումն առավել արդյունավետ է մրցակցության բացակայությամբ` պայմանավորված արտադրության տեխնոլոգիական առանձնահատկություններով, համապատասխան ապրանքները սպառման ժամանակ չեն կարող փոխարինվել այլ ապրանքներով, որի հետ կապված տվյալ ապրանքային շուկայում պահանջարկն ավելի քիչ է պայմանավորված գնով, քան այլ ապրանքներինը:

գ. Արտակարգ մենաշնորհ ` ապրանքային շուկայում հասարակական հարաբերությունների համակարգ, որը թույլատրված է պետության կողմից` որոշակի ժամանակաշրջանի համար,  որի ընթացքում մրցակցությունը բացակայում կամ սահմանափակ է:

8) Մրցակցություն ` տնտեսվարող սուբյեկտների մրցություն, որի արդյունքում արդյունավետորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները:

9) Անբարեխիղճ մրցակցություն` տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործողություններ` ուղղված արտոնությունների ձեռքբերմանը, որոնք հակասում են հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին, գործարար շրջանառության սովորություններին, պարկեշտության, խելամտության ու արդարացիության պահանջներին, որոնք կարող են վնաս հասցնել կամ արդեն իսկ վնաս են հասցրել այլ տնտեսվարող սուբյեկտների` մրցակիցներին, կամ վնասել վերջիններիս գործարար համբավին:

10) Գերիշխող դիրք ` տնտեսվարող սուբյեկտի դիրքն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող, եթե նա որպես մատակարար կամ սպառող չունի մրցակից կամ չի հանդիպում որեւէ էական մրցակցության, կամ իր իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:

11) Մենաշնորհային բարձր գին ` տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավորող սուբյեկտի կողմից հաստատվող գին, որի դեպքում տվյալ տնտեսվարող սուբյեկտը փոխհատուցում է կամ կարող է փոխհատուցել չհիմնավորված ծախսերը եւ /կամ  ունեցել կամ կարող է ունենալ էականորեն ավելի շատ շահույթ քան կարող էր ունենալ համադրելի կամ մրցակցության պայմաններում:

12)  Մենաշնորհային ցածր գին ` ձեռքբերվող ապրանքների գին, որը հաստատվում է ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի, որպես գնորդի կողմից` նպատակ ունենալով ստանալ լրացուցիչ շահույթ եւ/կամ ապրանքների վաճառողների հաշվին փոխհատուցելու իր չհիմնավորված ծախսերը, կամ այն ապրանքների գինն է, որը հաստատվում է ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի որպես վաճառողի կողմից` այնպիսի մակարդակի վրա, որը տվյալ ապրանքի իրացումից ծախսածածկող չէ, վնասներ է հասցնում ապրանքների իրացնողներին, ինչի արդյունք է կամ կարող է արդյունք դառնալ մրցակցության սահմանափակումը` մրցակիցներին շուկայից դուրս մղելու ճանապարհով:

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

1. Սույն օրենքը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում եւ այն տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ապրանքային շուկաներում մրցակցության վրա ազդող իրավահարաբերությունների վրա, որոնց մասնակից կարող են լինել տեղական եւ օտարերկրյա իրավաբանական անձինք եւ նրանց ներկայացուցիչները, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու վերջինների  իրավասությունը ձեռքբերած մարմիններն ու կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռներեցները:

2. Սույն օրենքը չի տարածվում մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների վրա, որոնք բխում են գյուտերի, արդյունաբերական օրինակների, ապրանքային նշանների, հեղինակային եւ այլ մտավոր իրավունքների, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրավունքներն օգտագործվում են մրցակցության սահմանափակման նպատակով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական շրջանառությունից հանված ապրանքներին առնչվող իրավահարաբերությունների վրա:

3. Սույն օրենքով կանոնակարգվում է բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների սակագների սահմանումը եւ այդ կազմակերպությունների նկատմամբ ֆ?ինանսական վերահսկողությունը: Մասնավորապես, այդ ոլորտներին են դասվում.

1) էներգետիկական համակարգը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը,

2) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը եւ կեղտաջրերի մաքրումը,

3) հեռահաղորդակցության/էլեկտրոնային հաղորդակցության/բնագավառը,

4) փոստային կապի բնագավառը,

5) երկաթուղային տրասնպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման եւ օգտագործման վճարի հաստատման մասով,

6) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ,

7) հանրային տրանսպորտ /այդ թվում` ստորգետնյա էլեկտրատրանսպորտ` մետրո/:

4. Արժեթղթերի եւ ֆինանսական շուկաներում մենաշնորհային գործունեության եւ անբարեխիղճ մրցակցության հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ շուկաներում ձեւավորված իրավահարաբերություններն ազդեցություն են ունենում ապրանքային շուկաներում մրցակցության վրա, կարգավորվում են այլ իրավական ակտերով:

5. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 4. ՀՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՕՐԵՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայաստանի Հանրապետությունում հակամենաշնորհային օրենսդրությունը հիմնվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա եւ կազմված է սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից, որոնք կարգավորում են սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված իրավահարաբերությունները:

2. Սույն օրենքի հիման վրա, ինչպես նաեւ վերջինիս կիրարկման նպատակով սույն օրենքով սահմանված դեպքերում ՀՀ կառավարությունն ու Հակամենաշնորհային կարգավորման մարմինն իրավասու են ընդունել որոշումներ եւ այլ նորմատիվային փաստաթղթեր, որոնք կանոնակարգելու են սույն օրենքից բխող իրավահարաբերություններն ու գործընթացները:

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հակամենաշնորհային կարգավորման հիմնական սկզբունքներն են`.

1)  կարգավորման իրականացումն ինքնուրույն պետական մարմնի կողմից` oրենսդրորեն լիազորված իրավաuությունների շրջանակում,

2) որոշումների ընդունման կոլեգիալություն` քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմամբ,

3) կարգավորման թափանցիկության ապահովում քաղաքացիական հասարակության համար

4) սպառողների եւ կարգավորվող անձանց իրավունքների ու օրինական շահերի հավասարակշռումը,

5) խտրականությունների բացառումը,

6) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց` կարգավորման շրջանակների  uահմանափակումը:

ՀՈԴՎԱԾ 6. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում պետական հակամենաշնրոհային քաղաքականության հիմնական խնդիրներն են`

1)  մրցակցության կարեւոր նշանակությունը տնտեսական ենթակառուցվածքների եւ ապրանքային շուկաների արդյունավետ զարգացման համար

2) տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործընթացներում պետության միջամտության հնարավորությունների սահմանափակում

3) անբարեխիղճ մրցակցության կանխարգելում եւ համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառում

4) բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների կարգավորում

5) սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության երաշխավորում: 

ԲԱԺԻՆ 2. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1. Ապրանքային շուկաների ձեւավորման ու արդյունավետ գործունակության, բարեխիղճ մրցակցության խրախուսման ու զարգացման, ինչպես նաեւ սպառողների շահերի ու իրավունքների պաշտպանության, մենաշնորհային գործունեության ու անբարեխիղճ մրցակցության կանխարգելման, նախազգուշացման ու սահմանափակման համար անհրաժեշտ պայմանների ապահովման, բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում բնակչությանը մատուցվող հիմնական ծառայությունների սակագների հաստատման, այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների ?ֆ?ինանսական վերահսկողության, ինչպես նաեւ հակամենաշնորհային օրենսդրության կիրարկման ապահովմանն ուղղված այլ միջացառումների իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պետական քաղաքականության ու միջոցառումների իրականացման հիմնական գործառույթներն իրականացվում են Հակամենաշնորհային կարգավորման Խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կողմից: Խորհրդի իրավասությունները, գործառույթները, պատասխանատվության շրջանակները, կառավարման մարմինները, հաշվետվողականությունն ու համապատասխան ?ֆինանսավորման մեխանիզմները կանոնակարգվում են օրենքով:

2. Խորհուրդը ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է սույն օրենքի, այլ իրավական ակտերի, իր կանոնադրության եւ ներքին նորմատիվային  փաստաթղթերի հիման վրա:

3. Խորհուրդն ունի առանձնացված բյուջե, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից` Հակամենաշնորհային քաղաքականության եւ Հակամենաշնորհային կարգավորման մարմնի տարեկան աշխատանքային ծրագրի հետ` պետական բյուջեի հաստատման ընթացակարգերով սահմանված ժամկետներում:

4. Հակամենաշնորհային Խորհուրդը մշակում եւ իրականացնում է հակամենաշնորհային քաղաքականություն:

5. Հակամենաշնորհային քաղաքականությունը, տարեկան աշխատանքային ծրագիրը, ինչպես նաեւ գործունեության արդյունքների հաշվետվությունները մշակում եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաստատմանն է ներկայացնում սահմանված ժամկետներում, միաժամանակ տեղադրվում են Հակամենաշնորհային Խորհուրդի ինտերնետային կայքում եւ տպագրվում առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում:

6. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից Հակամենաշնորհային մարմնի տարեկան աշխատանքային ծրագրի եւ /կամ տարեկան հաշվետվության երկրորդ անգամ անընդմեջ չհաստատումը նշանակում է անվստահություն այդ մարմնի ղեկավարի նկատմամբ եւ ենթադրում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հակամենաշնորհային մարմնի ղեկավարի նոր թեկնածուի ներկայացում` ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Խորհուրդն իր առջեւ դրված խնդիրներն ու սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս անկախ է պետական այլ մարմիններից եւ ունի առանձնացված բյուջե:

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

1.Հակամենաշնորհային մարմինը կազմված է`  գլխավոր մարմին հանդիսացող Հակամենաշնորհային կարգավորման Խորհրդից /Խորհուրդ/, ինչպես նաեւ Աշխատակազմից, որը ներառում է երեք հիմնական ուղղություններ համակարգող դեպարտամենտներ. հակամենաշնորհային քաղաքականության մշակման ու վերլուծությունների, հակամենաշնորհային կարգավորման եւ բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների կարգավորման եւ ֆինանսական վերահսկողություն:

2.Հակամենաշնորհային կարգավորման մարմնի Խորհուրդը մշտապես գործող եւ 13 անձանցից կազմված մարմին է, որի իրավասությունների ու լիազորությունների շրջանակները սահմանվում են սույն օրենքով եւ Հակամենաշնորհային Խորհրդի կանոնադրությամբ: Խորհուրդը կազմված է Նախագահից, երեք տեղակալներից եւ 9 անդամներից, որոնցից վեցը  ընտրվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Խորհրդի նշանակովի անդամները ընտրվում են 3-5 տարի ժամկետով: Խորհրդի անդամներից առնվազն 1-ը պետք է ունենա իրավաբանական եւ 1-ը տնտեսագիտական կրթություն:

3.Խորհրդի յոթ անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` տարեկան ռոտացիոն սկզբունքով /յուրաքանչյուր տարի Խորհրդի մեկ անդամի նշանակմամբ/ մինչեւ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Խորհրդի մյուս անդամները ընտրվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից` օրենքով սահմանված բաց եւ թափանցիկ ընտրության մեխանիզմով:

4.Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ նշանակում է Խորհրդի նախագահ եւ երեք տեղակալներ, որոնք համապատասխանաբար պատասխանատու են հակամենաշնորհային քաղաքականության մշակման ու վերլուծությունների, հակամենաշնորհային կարգավորման եւ բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների կարգավորման եւ ֆինանսական վերահսկողության դեպարտամենտների աշխատանքների կազմակերպման համար: Ընդ որում, Խորհրդի նախագահի թեկնածուների առաջադրման առաջնահերթության իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընդդիմադի խմբակցությանը (խմբակցություններին):

5.Խորհրդի անդամ կարող են նշանակվել եւ/կամ ընտրվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների կատարումը:

6.Հակամենաշնորհային մարմնի Խորհրդի անդամներն, ինչպես նաեւ աշխատակազմի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել ներկայացուցչական որեւէ մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեության:

7.Հակամենաշնորհային մարմնի Խորհրդում չեն կարող ընտրվել եւ կամ նշանակվել մարդիկ, ովքեր`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն.

2) չունեն բարձրագույն կրթություն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարած հանցագործությունների համար,

5) հանդիսանում են Հակամենաշնորհային մարմնի խորհրդի անդամի հետ փոխկապակցված անձ.

6) օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոններ վարելու իրավունքից:

8.Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը եւ աշխատակիցների ծառայողական պարտականությունների շրջանակն ու ընտրության մեխանիզմները հաստատում է Խորհուրդը:

9.Խորհրդի աշխատակիցների թվաքանակը հաստատում է Խորհուրդը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

ՀՈԴՎԱԾ 9. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

1. Խորհրդի Նախագահը`

1) համակարգում եւ ապահովում է Հակամենաշնորհային Խորհրդի ու նրա աշխատակազմի աշխատանքը,

2) հրավիրում եւ նախագահում է Խորհրդի նիստերը, ստորագրում է Խորհրդի որոշումներն ու նիստերի արձանագրությունները

3) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին եւ քննարկվող հարցերի վերաբերյալ հայտնել գրավոր կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ

4) կազմակերպում է Խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարումը

5) իր իրավասության շրջանակներում արձակում է հրամանններ

6) իր իրավասության շրջանակներում ներկայացնում  է Խորհուրդը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում եւ Խորհրդի անունից ստորագրում փաստաթղթեր:

2. Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականություննները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի նախագահի Հակամենաշնորհային քաղաքականության եւ վերլուծությունների դեպարտամենտի համար պատասխանատու տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում Խորհրդի նախագահի կամ խորհրդի որոշմամբ` մյուս տեղակալներից որեւէ մեկը, կամ Խորհրդի այլ անդամ:

ՀՈԴՎԱԾ 10. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ

1.Խորհրդի նիստում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Խորհրդի անդամը պարտավոր է քննարկումից առաջ տեղեկացնել մյուս անդամներին իր շահագրգռվածության փաստի եւ բնույթի մասին, ինչը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ: Այդ տեղեկացումից հետո նշված անդամը պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ նիստին մասնակցելուց եւ չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:

2.Խորհրդի նիստում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Խորհրդի անդամի կողմից սահմանված կարգով քննարկումից առաջ Խորհրդի մյուս անդամներին իր շահագրգռվածության փաստի եւ բնույթի մասին տեղյակ չպահելը համարվում է կարգապահության խախտում եւ առաջացնում է պատասխանատվությունը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.Անձը, որի հարցը քննվում է, կարող է բացարկ հայտնել Խորհրդի անդամին, եթե վերջինիս քննարկվող հարցի վերաբերյալ ունի անձնական շահագրգռվածություն:

ՀՈԴՎԱԾ 11. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ  ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.  Հակամենաշնորհային մարմինը իրականացնում է

1) հակամենաշնորհային քաղաքականության մշակում եւ իրականացում,

2) բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն

3) հանրային ծառայությունների սակագների հաստատում

4) շահույթի  սահմանային նորմաների հաստատում

5) հակամենաշնորհային օրենսդրության կիրարկման եւ քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ նորմատիվային փաստաթղթերի ընդունում

2. Հակամենաշնորհային մարմինն իրավունքն ունի.

1)  Ներկայացնել եւ վերանայել հակամենաշնորհային քաղաքականության հիմնական գերակայություններն ու առաջնայնությունները:

2) Քննարկումների եւ որոշումների ընդունման ժամանակ վճարովի հիմունքներով ներգրավել անկախ փորձագետների:

3) Խորհուրդն ապահովում է իր եւ իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, ինտերնետային էջի եւ ժամանակակից այլ միջոցներով:

4)  Ընդունել որոշումներ`

ա. սույն օրենքի խախտման փաստերի,

բ. ապրանքային շուկայի սահմանների, այդ շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության, ինչպես նաեւ դրանով պայմանավորված միջոցառումների իրականացման,

գ. տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պատժամիջոցների կիրառելու

դ. սույն օրենքի դրույթների խախտման համար պատասխանատվություն սահմանելու

ե. բնական մենաշնորհների դեպքում սակագների վերին սահմանների եւ/կամ սահմանային շահութաբերության նորմի սահմանման մասին:

5) Տալ եզրակացություններ

ա. պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերի` հակամենաշնորհային օրենսդրությանը հակասելու, դրանց վերացման, փոփոխման, ինչպես նաեւ խախտումների վերացման վերաբերյալ,

բ. կնքվող համաձայնությունները հակամրցակցային որակելու վերաբերյալ

6) Իրականացնել մոնիտորինգ եւ վերահսկողություն` տնտեսվարող սուբյեկտների կողմից համաձայնության պայմանների կատարման եւ/կամ պահպանման ուղղությամբ:

7) Դիմել դատական մարմիններ սույն օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաեւ դրանց փոփոխման կամ լուծման պահանջով:

8) Նշանակել տույժեր, տուգանքներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ պատժամիջոցներ:

9) Տալ պարզաբանումներ եւ մեկնաբանություններ Հակամենաշնորհային օրենսդրության կիրարկման եւ օրենսդրության առանձին դրույթների մասին:

10) Ընդունել եւ հաստատել նորմատիվ իրավական ակտեր Հակամենաշնորհային օրենսդրության կիրարկման եւ անաձին խնդիրների կանոնակարգման նպատակով:

11) Հանդես գալ հակամենաշնորհային օրենսդրության կատարելագործման նախաձեռնությամբ ու առաջարկություններով:

ՀՈԴՎԱԾ 12. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Խորհրդի կանոնադրությունը սահմանում է Խորհրդի գործունեության կարգը, Խորհրդի կառուցվածքային ստորաբաժանումները եւ դրանց գործունեության կարգը, դրանց ղեկավարների եւ աշխատակիցների իրավասության շրջանակները, ինչպես նաեւ Խորհրդի ներքին կառավարմանը վերաբերող այլ հարցեր:

2. Խորհրդի կանոնադրությունը հաստատում է Խորհուրդը:

ՀՈԴՎԱԾ 13. ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

1. Խորհուրդն իր տարեկան ծախսերի նախահաշիվը /հայտը/ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որն այն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում առանձին տողով անփոփոխ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի քննարկմանը:

2. Խորհրդի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաեւ Խորհրդի անդամներին ու աշխատակազմին աշխատավարձերի վճարումը:

ՀՈԴՎԱԾ 14. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

1. Հակամենաշնորհային Խորհուրդը յուրաքանչյուր տարի, մինչեւ հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ներկայացնում եւ հրապարակում է Հակամենաշնորհային քաղաքականությունը, հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրն, ինչպես նաեւ համապատասխան բյուջեն:

2. Տարեկան գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաստատմանը տարվա արդյունքներով` հաջորդող 60-րդ օրը:

3. Հակամենաշնորհային քաղաքականությունը, աշխատանքային ծրագիրը եւ նախորդ տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունները տեղադրվում են ինտերնետային կայքում:

ՀՈԴՎԱԾ 15. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԸ

1. Հակամենաշնորհային Խորհուրդը յուրաքանչյուր տարի ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին, որն այդ հաշվետվության հավաստիության ճշտման նպատակով կարող է անցկացնել Խորհրդի   ֆինանսական գործունեության աուդիտ: Խորհուրդը պարտավոր է չխոչընդոտել եւ աջակցել աուդիտի անցկացմանը: 


ԲԱԺԻՆ 3. ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 16. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

1. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող, եթե նա որպես մատակարար կամ սպառող չունի մրցակից կամ չի հանդիպում որեւէ էական մրցակցության, կամ իր իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:

2. Տնտեսվաորղ սուբյեկտների կողմից էական մրցակցության չհանդիպելու չափորոշիչները, գերիշխող դիրքի եւ ապրանքային շուկաների սահմանների, ինչպես նաեւ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի /ռեեստրի/ վարման կարգը սահմանում եւ այն վարում է Խորհուրդը/:

3. Արգելվում եւ սահմանված կարգով անօրինական գործունեություն է համարվում  տնտեսվարող սուբյեկտների կողմից, այդ թվում նաեւ այլ տնտեսվարող սուբյեկտի հետ համատեղ գերիշխող դիրքի չարաշահումը:

4. Գերիշխող դիրքի չարաշահումն արտահայտվում է.

ա. իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների, ՀՀ օրենսդրության կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող առեւտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրմամբ, որը հանգեցնում է մրցակցության սահամանափակմանը կամ իրականացվում է մրցակից չունեցող /էական մրցակցության չհանդիպող/ տնտեսվարող սուբյեկտների կողմից:

բ. Առեւտրի կամ արտադրության արդիականացման սահմանափակմամբ, արհեստական պակասորդի ստեղծմամբ` արտադրության չհիմնավորված կրճատման, ապրանքներին ի վնաս սպառողների շահերի պահելու, փչացնելու եւ/կամ ոչնչացնելու միջոցով:

գ. Առանձին գործընկերների նկատմամբ խտրական պայմանների կիրառմամբ, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ:

դ. Պայմանագրի կողմին լրացուցիչ պարտավորությունների պարտադրմամբ, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկային:

ե. Տնտեսվարող սուբյեկտների վերակազմավորման կամ տնտեսական կապերի խզման պարտադրմամբ:

զ. Այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով /սահմանափակելով/ կամ շուկայից նրան դուրս մղելով:

է. Համաձայնությունների կնքումը, որոնք սահմանափակում են այդ համաձայնագրի մասնակիցների ազատությունը երրորդ անձանց հետ ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման պայմանագրի պայմանների որոշման ժամանակ /գին, քանակներ, ժամկետներ/:

ը. Այլ գործողություններ /անգործության/, որոնք հանգեցնում են վերոհիշյալ արդյունքներին:

ՀՈԴՎԱԾ 17. ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Սույն օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտների մրցակցությունը սահմանափակող համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքվող այն պայմանագրերը կամ նրանց համաձայնեցված գործողությունները /այսուհետ` համաձայնություններ/, որոնք կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը: Դրանք են`

1) խտրական գների սահմանումը

2) գնային համաձայնեցումները, ինչպես նաեւ ապրանքային շուկայում գների արհեստական բարձրացումները, իջեցումը կամ պահպանումը.

3) շուկայի բաժանումը տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, սպառողների կամ մատակարարների խմբերի եւ այլն.

4) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտքի սահմանափակումը կամ խոչընդոտելը, կամ շուկայից վերջիններիս դուրս մղելը:

2. Արգելվում եւ օրենսդրությամբ սահմանված կարգով անօրինական գործունեություն են համարվում հակամրցակցային համաձայնությունները:

3. Հակամրցակցային չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների այն  համաձայնությունները, որոնք ուղղված են մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, եթե այդ համաձայնության մասնակիցների բաժինը տվյալ ապրանքային շուկայում չի գերազանցում քսան տոկոսը: 


ԲԱԺԻՆ 4. ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ

ՀՈԴՎԱԾ 18. ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Նույն ապրանքային շուկայում համակենտրոնացում է համարվում

1) տնտեuվարող uուբյեկտների միացումը կամ միաձուլումը.

2) տնտեuվարող uուբյեկտի կողմից այլ տնտեuվարող uուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միաuին կազմում է այդ տնտեuվարող uուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոuը.

3) տնտեuվարող uուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեuվարող uուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

ՀՈԴՎԱԾ 19. ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

1. Տնտեuվարող uուբյեկտների համակենտրոնացումը, մինչեւ գործողության մեջ դնելը կամ դրան մաuնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1)  մաuնակիցների ակտիվների համատեղ արժեքը դրա uտեղծմանը նախորդող վերջին ֆինանuական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.

2) մաuնակիցները գործում են միեւնույն ապրանքային շուկայում եւ նրանց ակտիվների համատեղ արժեքը դրա uտեղծմանը նախորդող վերջին ֆինանuական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.

3) մաuնակիցներից մեկի ակտիվների արժեքը դրա uտեղծմանը նախորդող վերջին ֆինանuական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.

4) մաuնակիցները գործում են միեւնույն ապրանքային շուկայում եւ նրանցից մեկի ակտիվների արժեքը դրա uտեղծմանը նախորդող վերջին ֆինանuական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ:

2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձեւը եւ մաuնակիցներից յուրաքանչյուրի մաuին հետեւյալ տեղեկատվությունը`

1) անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) եւ գործունեության վայրը.

2) գործունեության տարեկան ֆինանuական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանuական տարվա վերջի դրությամբ եւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մաuնակիցներից որեւէ մեկը գործունեությունը uկuել է տվյալ տարում, ապա նրա ֆինանuական հաշվետվությունները եւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամuվա վերջի դրությամբ.

3) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըuտ տեuականու, ինչպեu նաեւ արտադրական կարողությունների նկարագիրը.

4) հայտարարագրողի ցանկությամբ` նաեւ ապրանքային շուկային եւ շուկայի մաuնակիցների գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ:

3. 3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը եւ հայտարարագրի ձեւը uահմանում է Խորհուրդը:

ՀՈԴՎԱԾ 20. ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

1. Գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումն արգելվում է, բացառությամբ այն դեպքի, երբ այն նպաuտում է uպառողների շահերին եւ (կամ) տվյալ ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի զարգացմանը:

2. Հայտարարագրման ենթակա կամ գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը թույլատրվում է Հակամենաշնորհային Խորհրդի որոշման հիման վրա:

3. Արգելվում է հայտարարագրման ենթակա կամ գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ համակենտրոնացմանը մաuնակցելը` մինչեւ Հակամենաշնորհային Խորհրդի կողմից որոշում կայացնելը:

4. Գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումը ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)` oրենuդրությամբ uահմանված կարգով:
 


ԲԱԺԻՆ 5. ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՈԴՎԱԾ 21. ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1. Ցանկացած գործողություններ կամ վարքագիծ ուղղված մրցակցության սահմանափակմանը կամ վերացմանը այլ տնտեսվարող սուբյեկտների ազատ մրցակցության իրավունքների, ինչպես նաեւ սպառողների իրավունքների ու օրինական շահերի խախտման ճանապարհով արգելվում է:

2. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջեւ կամ վերջիններիս ու սպառողների միջեւ բարեխղճության` ազնվության  արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:

3. Անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է եւ սահմանված կարգով համարվում է անօրինական գործունեություն:

4. Արգելվում է եւ սահմանված կարգով  համարվում է անօրինական գործունեություն ձեռնարկատիրական գործունեության իրականացման ժամանակ սույն օրենքի եւ մրցակցությունը խրախուսող այլ օրենադրական ակտերի պահանջներին հակասող գործողությունները, այդ թվում.

1)  տնտեսվարող սուբյեկտների կողմից անմիջականորեն կամ այլ անձանց միջոցով մրցակիցների համար գործարար կապերի ստեղծմանը խոչընդոտող գործողությունները, կամ այդ գործարար կապերի կազմալուծմանն ուղղված գործողությունները` այդ թվում վերջինիս գործընկերների հետ գործարար կապեր ստեղծելու նպատակով,

2) տնտեսվարող սուբյեկտների կողմից անմիջականորեն կամ այլ անձանց միջոցով մրցակիցների, ինչպես նաեւ նրա գործընկերների ձեռնարկատիրական գործունեության ներքին ապակազմակերպումը, այդ թվում առեւտրային եւ այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ստացումը, օգտագործումը, տարածումը

5. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ, այդ թվում` սպառողը, որն անբարեխիղճ մրցակցության հետեւանքով վնաս է կրել, իրավունք ունի դատական կարգով պահանջել խախտված իրավունքի վերականգնում: Սույն իրավունքը վերապահվում է նաեւ շահագրգիռ անձերի տնտեսական շահերը պաշտպանելու իրավասություն ունեցող կազմակերպություններին:

ՀՈԴՎԱԾ 22. ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿԱՄ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆԵԼԸ

1. Ցանկացած գործողություններ կամ վարքագիծ ուղղված մրցակցության սահմանափակմանը կամ վերացմանը այլ տնտեսվարող սուբյեկտների ազատ մրցակցության իրավունքների, ինչպես նաեւ սպառողների իրավունքների ու օրինական շահերի խախտման ճանապարհով արգելվում է:

2. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջեւ կամ վերջիններիս ու սպառողների միջեւ բարեխղճության` ազնվության  արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:

ՀՈԴՎԱԾ 23. ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿԱՄ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԲԵՐԿՈՒՄԸ

1. Ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ցանկացած կեղծ կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն եւ արգելվում է:

2. Սույն հոդվածի իմաստով վարկաբեկումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում եւ, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքների`

1) արտադրության գործընթացի /տեղ, բնույթ, միջոց եւ պայմաններ/

2) որոշակի նպատակի համար դրանց պիտանիության,

3) որակի, քանակի կամ այլ բնութագրերի,

4) առաջարկման կամ մատուցման պայմանների

5) գնի կամ դրա հաշվարկման եղանակի նկատմամբ:
 


ԲԱԺԻՆ 6. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀՈԴՎԱԾ 24. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

1. Սպառողների շահերի պաշտպանության, ինչպես նաեւ ոլորտային հասարակական կազմակերպություններն ու միավորումները, որոնք իրենց կանոնադրական նպատակն են համարում սպառողների շահերի պաշտպանությունը տնտեսվարող սուբյեկտների չարաշահումներից, կարող են իրականացնել հակամենաշնորհային օրենսդրության կիրարկման նկատմամբ հասարակական վերահսկողություն:

2. Հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական կազմակերպություններն ու միավորումները իրավունք ունեն.

1) հակամենաշնորհային օրենսդրության խախտումների մասին դիմում ներկայացնել Հակամենաշնորհային մարմնին եւ ներկայացնել առաջարկություններ այդ խախտումները վերացնելու ուղղությամբ:

2) դատարան հայց ներկայացնել սպառողների իրավունքների, ազատության եւ օրինական շահերի պաշտպանության պահանջով հակամենաշնորհային օրենսդրության խախտումներ թույլ տված անձանցից:

3) իրականացնել ինքնուրույն փորձագիտական էքսպերտիզա /վերահսկողություն/` հակամենաշնորհային օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմակերպությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցների կիրարկման նկատմամբ եւ իրազեկել հանրությանը:

4) օրենսդրությանը չհակասող այլ գործողությունների իրականացում:
 


ԲԱԺԻՆ 7. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՈԴՎԱԾ 25. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն օրենքի պահանջները խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ նրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` սույն օրենքով եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հակամենաշնորհային կարգավորման մարմնի պաշտոնատար անձը սույն օրենքի դրույթների խախտման համար կրում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն օրնեքի պահանջների խախտման համար ?ֆիզիկական կամ պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մաuնակցելն) առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելու (կայացնելու, դրան մաuնակցելու) նախորդ տարվա հաuույթի հինգ տոկոuի չափով: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն կայացնելուն, դրան մաuնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամuվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի հինգ տոկոuի չափով:

5. Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հաuույթի հինգ տոկոuի չափով: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամuվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի հինգ տոկոuի չափով:

6. Uույն oրենքով նախատեuված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը (այդ համակենտրոնացմանը մաuնակցելը) առաջացնում է տուգանքի նշանակում`  համակենտրոնացման մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` համակենտրոնացմանը մաuնակցելու նախորդ տարվա հաuույթի տաս տոկոuի չափով: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում uույն մաuով նախատեuված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` համակենտրոնացման մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` համակենտրոնացմանը մաuնակցելուն նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամuվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի տաս տոկոuի չափով:

7. Անբարեխիղճ մրցակցության գործողությունն առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ հարյուր հազար դրամի չափով: Մեկ տարվա ընթացքում այդ իրավախախտման կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` մեկ միլիոն դրամի չափով:

8. Արգելված պետական oժանդակություն uտանալն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հաuույթի հինգ տոկոuի չափով: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում uույն մաuով նախատեuված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամuվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի հինգ տոկոuի չափով:

9. Խորհրդի որոշմամբ uահմանված փաuտաթղթեր կամ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաuտի կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ հարյուր հազար դրամի չափով: Այդ իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` երկու միլիոն դրամի չափով:

10. Խորհրդի անդամներին կամ աշխատակիցներին uույն oրենքով, Խորհրդի կանոնադրությամբ կամ այլ իրավական ակտերով վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ հարյուր հազար դրամի չափով:

ՀՈԴՎԱԾ 26. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ

1. Տնտեսվարող սուբյեկտների կողմից Հակամենաշներհային կարգավորման մարմնի որոշումները համապատասխան ժամկետներում չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի հազարապատիկի չափով:

2. Տնտեսվարող սուբյեկտների կողմից Հակամենաշնորհային կարգավորման մարմնի որոշումները փաստաթղթեր եւ այլ տեղեկություններ ներկայացնելու մասին համապատասխան ժամկետներում չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի հարյուրապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 27. ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

1. Եթե սույն օրենքի դրույթների խախտմամբ տնտեսվարող սուբյեկտների գործողությունների կամ անգործության արդյունքում վնաս է հասցվել այլ տնտեսվարող սուբյեկտների կամ ?ֆիզիկական անցանց, ապա այդ վնասը ենթակա է փոխհատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հակամենաշնորհային կարգավորման մարմնի պատախանատու աշխատակիցների գործողությունների /անգործության/ հետեւանքով սույն օրենքի դրույթների խախտման պատճառով տնտեսվարող սուբյեկտներին եւ/կամ ֆիզիկական անձանց հասցված վնասը ենթակա է փոխհատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 28. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ  ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1. Տնտեսվարող սուբյեկտները, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց պաշտոնատար անձինք Խորհրդի պահանջի դեպքում սահմանված ժամկետներում տեղեկատվության /փաստաթղթեր, գրավոր կամ բանավոր բացատրություններ եւ այլն/ չտրամադրելու, ինչպես նաեւ Խորհրդի օրինական գործողությունները խոչընդոտելու համար կրում են պատասխանատվություն սույն օրենքով եւ ՀՀ օրենասդրությամբ սահմանված կարգով:

2. Հակամենաշնորհային կարգավորման մարմնի պաշտոնատար անձինք իրենց պաշտոնական պարտականությունների կատարման շրջանակներում օրենսդրորեն սահմանված կարգով իրավունք ունեն պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտների մոտ ծանոթանալու, ինչպես նաեւ վերցնելու իրենց անհրաժեշտ տեղեկատվության կրկնօրինակները` իրենց պաշտոնական պարտականությունների կատարման իրավասության շրջանանկներում:

3. Խորհուրդը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գաղտնիությունն իր աշխատանքների ընթացքում հայտնի դարձած պետական եւ կամ այլ գաղտնիք հանդիսացող, ինչպես նաեւ կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի գործունեությանն ու առեւտրային շահերին առնչվող այլ տեղեկություններ ու տվյալներ:

ՀՈԴՎԱԾ 29. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

1. Հակամենաշնորհային մարմնի որոշումների բողոքարկումն իրականացվում է դատական կարգով եւ/ կամ օրենսդրությամբ սահմանված այլ կարգով:

2. Տնտեսվարող սուբյեկտների հայցով Խորհրդի կամ վարչական պատժամիջոցներ սահմանելու մասին դատարանի վճռի մասնակի կամ ամբողջական բողոքարկման ժամանակ ժամանակավորապես կասեցվում է որոշման կատարումը` մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկման հայցի վերաբերյալ դատարանի վճռի օրինական ուժ ստանալը:

ՀՈԴՎԱԾ 30. ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ  ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1. Տնտեսվարող սուբյեկտները, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց պաշտոնատար անձինք Հակամենաշնորհային մարմնի պահանջի դեպքում սահմանված ժամկետներում տեղեկատվության /փաստաթղթեր, գրավոր կամ բանավոր բացատրություններ եւ այլն/ չտրամադրելու, ինչպես նաեւ Հակամենաշնորհային մարմնի օրինական գործողությունները խոչընդոտելու համար կրում են պատասխանատվություն սույն օրենքով եւ ՀՀ օրենասդրությամբ սահմանված կարգով:

ԲԱԺԻՆ 8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 31. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հակամենաշնորհային մարմինը ստեղծվում է նախագահի հրամանագրի հիման վրա` սույն օրենքի ընդունից հետո մեկամսյա ժամկետում` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթային եւ նյութատեխնիկական բազաների հիման վրա:

2. Մինչեւ սույն օրենքով սահմանված հակամենաշնորհային մարմնի ձեւավորումը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրականացնում են իրենց իրավասություններն ու լիազորությունները:

3. Հասարակական վերահսկողություն իրականացնելու համար համապատասխան հասարակական կազմակերպությունները պետք է համապատասխան հայտարարություն ներկայացնեն Խորհրդի` հասարակական մոնիտորինգի եւ վերահսկողության իրենց գործունեությունը սկսելուց առնվազն 7 օր առաջ:

4. Սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետ մեկամսյա ժամկետում ՀՀ նախագահը նշանակում է Հակամենաշնորհային մարմնի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության վարչապետի  ներկայացմամբ:

5. Հակամենաշնորհային մարմինը գործում է 2012թ. հունվարի 1-ից:

ՀՈԴՎԱԾ 32. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասնհինգերորդ օրը:

2. 2012 թվականի հունվարի 1-ից տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող գործառույթների մասով արդեն իսկ վարույթում գտնվող գործերն իրավահաջորդության սկզբունքով փոխանցվում են հակամենաշնորհային մարմնին:

3. 2012 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմին մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի, թիվ ՀՕ-18-Ն եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի, թիվ ՀՕ-112 Հայաստանի Հանրապետության օրենքները:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Հայաստանի Հանրապետությունը դեռեւս 1993 թվականից ստանձնել է համաձայնեցված հակամենաշնորհային քաղաքականություն վարելու մասին միջպետական պարտավորությու1 , որն այդ դաշտում համագործակցությանը զուգահեռ ենթադրում է նաեւ հակամենաշնորհային օրենսդրությունների մերձեցում` համաձայնեցված գործունեության իրականացման մասով: Միաժամանակ, համաձայն ՀՀ սահմանադրության`
 

  • Հայաuտանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեuական գործունեության ազատությունն ու ազատ տնտեuական մրցակցությունը:
     
  • Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:
     
  • Մրցակցության uահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեuակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են uահմանվել միայն oրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:


    Պետական քաղաքականության իրականացման նպատակով uտեղծվել  է տնտեuական մրցակցության պաշտպանության պետական մարմին` Հանձնաժողով: Սակայն մինչ օրս մենք չունենք հաստատված տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ռազմավարություն կամ ծրագիր: Իսկ 2004թ. փետրվարից Հայաuտանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը վերանվանվել է Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

    Ընդ որում, թեպետ հակամենաշնորհային կարգավորման դաշտին առնչվող հիմնական խնդիրների կանոնակարգման նպատակով երկրում ստեղծվել են երկու անկախ հանձնաժողովներ` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` 5 անդամ եւ  տնտեսական մրցակցության հանձնաժողովը` 7 անդամ, որոնք նույնական են նաեւ իրենց թերություններով ու սահմանափակումներով.
     

  • քաղաքականության մշակման եւ իրականացման գործառույթ չկա
     
  • քաղաքականություն որպես այդպիսին չկա
     
  • հանրության առջեւ հաշվետվություն չկա
     
  • որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության շահերի ներկայացուցիչներ չկան
     
  • ի սկզբանե չկան հնարավոր չարաշահումները կանխարգելող օրենսդրական նորմեր
     
  • չկան մոնաշնորհային դիրքեր ունեցող կազմակերպությունների նկատմամբ որակի վերահսկողության նորմեր
     
  • կանոնակարգման մեխանիզմները չեն նպաստում մրցակցային շուկայի զարգացմանը, իսկ բնական մենաշնորհների մասով` որակյալ ծառայությունների մատուցումը երաշխավորելուն:


    Ներկայացվող նախագծով փորձ է արվում նոր որակի  կարգավորման դաշտ տեղափոխել շուկայական տնտեսության կարեւորագույն նախապայմաններից մեկի` մրցակցության խրախուսման ու պաշտպանության հիմնախնդիրները: Այս նախագիծը`

    1. հիմնականում ավելի ուժեղ ու դինամիկ կառույց է դիտում կարգավորող մարմնին

    2. այն ենթադրում է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածություն եւ որոշումների կայացման մասնակցայնության ու թափանցիկության ապահովում

    3. հանրության առջեւ կարգավորող մարմնի հաշվետվողականության բարձրացում

    4. Մենաշնորհային գործունեության արդյունավետ կանոնակարգման ու կարգավորման միասնական մոտեցման ապահովում

    5. Հակամենաշնորհային /տնտեսական մրցակության պաշտպանության պետական քաղաքականության կամ ռազմավարության որդեգրման անհրաժեշություն, որը նաեւ ենթադրում է իրականացված քաղաքականության արդյունավետության գնահատում, հաշվետվությունների որոշակի համակարգի ներդրում

    6. կրկնվող գործառույթների եւ ավելորդ վարչական ծախսերի կրճատում

    7. հանձնաժողովին արդյունավետ վերահսկողական գործառույթների ամրագրում

    8. մրցակցային միջավայրի ու իրավիճակի համար որոշակի պատասխանատվության սահմանում հանձնաժողովի նկատմամբ

    9. սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության մեխանիզմների ներդրման ու կիրարկման հնարավորություն:

    10. սահմանում է հակամենաշնորհային օրեսնդրության կիրարկման նկատմամբ հասարական վերահսկողության ինստիտուտ

    Միաժամանակ սույն նախագիծը ենթադրում է գործող օրենսդրության ու կարգավորման մեխանիզմներում արդյունավետ գործող տարրերի պահպանում,կարգավորող մարմնի իրավասությունների ընդլայնում, ինչպես նաեւ երկրում մրցակցային միջավայրի ապահովման, համապատասխան հակամենաշնորհային քաղաքականության ամրագրման ու իրականացման, ինչպես նաեւ ստեղծված մրցակցային միջավայրի համար պատասխանատվության կիսում նաեւ կարգավորող մարմնի հետ:

    Նախագիծը սահմանում է մենաշնորհային գործունեության եւ ոչ բարեխիղճ մրցակցության կանխարգելման, նախազգուշացման ու սահմանափակման, ինչպես նաեւ բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների քննարկման, հաստատման եւ այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների ?ֆինանսական վերահսկողության իրականացման իրավական եւ կազմակերպչական հիմքերը` նպատակ ունենալով ապահովել ապրանքային շուկաների արդյունավետ գործունակության, բարեխիղճ մրցակցության աջակցության ու զարգացման, ինչպես նաեւ սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջավայր ու պայմաններ:

    Ներկայացվող օրենքի նախագծով կանոնակարգվում է բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների սակագների սահմանումը եւ այդ կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական վերահսկողությունը: Մասնավորապես, այդ ոլորտներին են դասվում.
     

  • էներգետիկական համակարգը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը,
     
  • ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը եւ կեղտաջրերի մաքրումը,
     
  • հեռահաղորդակցության/էլեկտրոնային հաղորդակցության/բնագավառը,
     
  • փոստային կապի բնագավառը
     
  • երկաթուղային տրասնպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման եւ օգտագործման վճարի հաստատման մասով:
     
  • տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ,
     
  • հանրային տրանսպորտ /այդ թվում` ստորգետնյա էլեկտրատրանսպորտ` մետրո/
     

    Ըստ նախագծի հակամենաշնորհային կարգավորման հիմնական սկզբունքներ են ամրագրվում.

    1. կարգավորման իրականացումն ինքնուրույն պետական մարմնի կողմից` oրենսդրորեն լիազորված իրավաuությունների շրջանակում,

    2. որոշումների ընդունման կոլեգիալություն` քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմամբ,

    3. կարգավորման թափանցիկության ապահովում քաղաքացիական հասարակության համար

    4. սպառողների եւ կարգավորվող անձանց իրավունքների ու օրինական շահերի հավասարակշռումը,

    5.  խտրականությունների բացառումը,

    6.  մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց` կարգավորման շրջանակների  uահմանափակումը:

    Որպես Հայաստանի Հանրապետությունում պետական հակամենաշնրոհային քաղաքականության հիմնական խնդիրներն են առանձնացվել`

    1. մրցակցության կարեւոր նշանակությունը տնտեսական ենթակառուցվածքների եւ ապրանքային շուկաների արդյունավետ զարգացման համար

    2. տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործընթացներում պետության միջամտության հնարավորությունների սահմանափակում

    3. անբարեխիղճ մրցակցության կանխարգելում եւ համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառում

    4. բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների կարգավորում

    5. սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության երաշխավորում:

    Առաջարկվող Հակամենաշնորհային մարմինը. հակամենաշնորհային մարմինը կազմված է`  գլխավոր մարմին հանդիսացող Հակամենաշնորհային կարգավորման Խորհրդից /Խորհուրդ/, ինչպես նաեւ Աշխատակազմից, որը ներառում է երեք հիմնական ուղղություններ համակարգող դեպարտամենտներ. 1. հակամենաշնորհային քաղաքականության մշակման ու վերլուծությունների, 2. Հակամենաշնորհային կարգավորման եւ 3. բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների կարգավորման եւ ֆինանսական վերահսկողություն:

    Նախատեսված է, որ Հակամենաշնորհային մարմինը իրականացնում է.
     

  • հակամենաշնորհային քաղաքականության մշակում եւ իրականացում
     
  •  բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն
     
  • հանրային ծառայությունների սակագների հաստատում
     
  • շահույթի  սահմանային նորմաների հաստատում
     
  •  հակամենաշնորհային օրենսդրության կիրարկման եւ քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ նորմատիվային փաստաթղթերի ընդունում եւ գործադրում:


    --------------------------------------------------------------------------------
    1 1993 թվականի դեկտեմբերի 23-ի «Համաձայնեցված հակամենաշնորհային քաղաքականություն վարելու մաuին» միջպետական պայմանագիր