Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-173-26.11.2003-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենսգրքի 21-րդ հոդվածի՝

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենսգրքի 27-րդ հոդվածում սահմանված՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն բացարկ հայտնել գործը քննող դատավորին, եթե՝

1) նա օրենքով համապատասխան գործը քննելու համար պատշաճ դատավորը չէ.

2) կա նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստ կամ այլ հանգամանք.

3) նա համապատասխան գործի վարույթին մասնակցել է որպես դատական նիստի քարտուղար, փորձագետ, թարգմանիչ կամ կանչվել է որպես վկա.

4) նա հանդես է եկել որպես գործին մասնակցող անձ, նրա օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ, գործին մասնակցող անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի ազգականն է, գործին մասնակցող անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի հետ գտնվում է անձնական կախվածության այլ հարաբերություններում:».

բ) 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 11 -րդ կետով.

«11 . Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցող դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի հետագա քննությանը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետում «1-ին կետում» բառերը փոխարինել «1-ին եւ 11 -րդ կետերով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «հայցապահանջների» բառը փոխարինել «հայցապահանջները» բառով եւ հանել «հիմքերը» բառը:

Հոդված 4. Օրենսգրքի 88-րդ հոդվածի՝

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայցադիմումին կցվում է սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարված լինելը հավաստող փաստաթուղթ կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:».

բ) 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 11 -րդ կետով.

«11 . Հայցադիմումին կարող են կցվել նաեւ հայցապահանջները հաստատող ապացույցներ»:

Հոդված 5. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ չվերադարձնելու դեպքում դատավորը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, կայացնում է այն ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաեւ գործի քննության ժամանակը եւ վայրը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 91-րդ հոդվածի՝

ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, կայացնում է հայցադիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում՝ որոշումը, հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթերը պատշաճ ձեւով ուղարկելով հայցվորին:».

բ) 3-րդ կետը հանել.

գ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ հայցվորի կողմից ստանալուց հետո եռօրյա ժամկետում:»:

Հոդված 7 . Օրենսգրքի 92-րդ հոդվածի՝

ա) 1-ին կետի 1-ին պարբերությունից հանել «եւ դրան կից փաստաթղթերը» բառերը.

բ) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 8-րդ ենթակետով.

«8) ամուսինը կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության դիմում է տվել.».

գ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, կայացնում է հայցադիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում՝ որոշումը, հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթերը պատշաճ ձեւով ուղարկելով հայցվորին:».

դ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու եւ եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:».

ե) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ հայցվորի կողմից ստանալուց հետո եռօրյա ժամկետում:»:

Հոդված 8. Օրենսգրքի 104-րդ հոդվածի՝

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանը սույն օրենսգրքի 144 հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով կայացնում է որոշում, որը եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկում է գործին մասնակցող անձանց:».

բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:».

գ) 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր՝ 31 -րդ կետով.

«31 . Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:»:

Հոդված 9. Օրենսգրքի 108-րդ հոդվածի՝

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին դատարանը սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով կայացնում է որոշում, որը եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկում է գործին մասնակցող անձանց:».

բ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:».

գ) 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 3-րդ կետով.

«3. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:»:

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 1441 հոդվածով.

«Հոդված 1441 . Որոշման ուժի մեջ մտնելը

1. Դատավարության ընթացքում առանձին ակտի տեսքով չձեւակերպված դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

2. Առանձին ակտի ձեւով կայացված դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:»:

Հոդված 11. Օրենսգրքի 212-րդ հոդվածի՝

ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով որոշում է կայացնում բողոքը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում՝ որոշումը, բողոքը եւ դրան կից փաստաթղթերը պատշաճ ձեւով ուղարկելով բողոքը բերող անձին:».

բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագորությամբ.

«Սույն հոդվածի 1-ին կետի 1-ից 4-րդ ենթակետերում նախատեսված դեպքերում բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու եւ եռօրյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:».

գ) լրացնել հետեւյալ բովանդակության՝ նոր 4-րդ կետով.

«4. Բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ բողոքը բերողի կողմից ստանալուց հետո եռօրյա ժամկետում:».

դ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 5-րդ կետով.

«5. Որոշումը վերացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:»:

Հոդված 12. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությմաբ.

«Վերաքննիչ բողոքը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում բողոքը չվերադարձնելու դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքն ընդունելու մասին որոշում:»:

Հոդված 13. Օրենսգրքի 223-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 3-րդ կետով.

«3. Հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու մասին առաջին ատյանի եւ տնտեսական դատարանների, բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի, ինչպես նաեւ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի, տնտեսական եւ վերաքննիչ դատարանների որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունի նաեւ հայցվորը:»:

Հոդված 14. Օրենսգրքի 232-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2-րդ մասով.

«Վճռաբեկ դատարանը հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու մասին առաջին ատյանի եւ տնտեսական դատարանների, բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի, ինչպես նաեւ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի, տնտեսական եւ վերաքննիչ դատարանների որոշումների դեմ վճռաբեկ բողոքները քննում եւ որոշում է կայացնում բողոքը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:»:

Հոդված 15. Օրենսգրքի 236-րդ հոդվածի՝

ա) 1-ին ենթակետում «վճիռը» բառից հետո լրացնել «կամ որոշումը» բառերով.

բ) 2-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 21 -րդ ենթակետով.

«21 ) վերացնել հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու մասին առաջին ատյանի եւ տնտեսական դատարանների, բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի, ինչպես նաեւ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի, տնտեսական եւ վերաքննիչ դատարանների որոշումները.»:

Հոդված 16. Օրենսգրքի 241-րդ հոդվածում «եւ»-ը փոխարինել ստորակետով եւ «անձանց» բառից հետո լրացնել «եւ համապատասխան դատարան`» բառերով:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: