Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-906-14.05.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 5-ի ընտրական oրենuգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, 78-րդ հոդվածի 5-րդ մասը, 111-րդ հոդվածի 6-րդ մասը եւ 127-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի ընդունման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը բխում է կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO)-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը առաջին եւ երկրորդ փուլերի ընթացքում արված առաջարկություններից, համաձայն որոնց անհրաժեշտ է վերանայել դատախազների եւ դատավորների անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգերը` նվազեցնելով վերադաս անհատական որոշում կայացնողների (Հանրապետության Նախագահ, Ազգային ժողով, գլխավոր դատախազ) մասնակցությունը, ինչպես նաեւ վերացնել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պատգամավորների թեկնածուների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, մարզային հանձնաժողովների անդամների, համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների թեկնածուների անձեռնմխելիությունը:

Սույն օրենքների ընդունումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ սահմանված է անձեռնմխելիության իրավունք ունեցող անձանց շրջանակը:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ օրենքների եւ Սահմանադրության միջեւ եղած անհամապատասխանությամբ: Ելնելով վերոհիշյալից եւ առկա հակասությունը վերացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներկայացնելու հիշյալ օրենքների նախագծերը:

Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը հանվել են անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց շրջանակը կրճատելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթից, նկատի ունելով ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն` դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպեu մեղադրյալ, ինչպեu նաեւ նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատաuխանատվության ենթարկելու հարց հարուցվել` առանց համապատաuխանաբար արդարադատության խորհրդի կամ uահմանադրական դատարանի համաձայնության: Դատավորը եւ uահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապեu դրանից հետո: Նման դեպքերում ձերբակալման մաuին անմիջապեu տեղեկացվում են Հանրապետության Նախագահը եւ համապատաuխանաբար վճռաբեկ դատարանի նախագահը կամ uահմանադրական դատարանի նախագահը:

Հաշվի առնելով վերոհիշյալը գտնում ենք, որ ԵԽ-ի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)-ի` «դատավորներին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգերը վերանայելու` վերադաս անհատական որոշում կայացնողների (Հանրապետության Նախագահի) մասնակցությունը նվազեցնելու միջոցով» պահանջը չի բխում ՀՀ Սահմանադրության պահանջներից: