Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-904-11.05.2010-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածում.

1. 2-րդ եւ 2.1-ին մասերը «շնորհում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում» բառերով.

2. 3-րդ մասում «քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության» բառերը փոխարինել «համայնքային ծառայության համապատասխան կամ» բառերով.

3. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակման հետ միաժամանակ շնորհվում է նրա քաղաքացիական ծառայության դասային աստիճանին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան, եթե նրա ունեցած քաղաքացիական ծառայության դասային աստիճանը ցածր չէ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից, իսկ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից ցածր քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունենալու դեպքում` համայնքային ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան: Քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակման հետ միաժամանակ շնորհվում է համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:» .

4. 7-րդ մասում «եւ «ժէ» կետերով» բառերը փոխարինել «,«ժէ» եւ «ժթ» կետերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

1. 1-ին մասի «ա» կետը «մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերով.

2. 2-րդ մասի 2-րդ պարբերությունը «ներկայացվող» բառից հետո լրացնել «բարձրագույն կրթության եւ (կամ) աշխատանքային uտաժի եւ փորձի» բառերով.

3. 3-րդ մասը «վերապատրաստումից հետո» բառերից հետո լրացնել «` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված ժամկետի ավարտով պայմանավորված` 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրի փոփոխման դեպքի:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում «75» թիվը փոխարինել «85» թվով:

Հոդված 4. Օրենքի 14.1. հոդվածում.

1. 2-րդ մասում «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.

«3. Մինչեւ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1. մասով.

«2.1. Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակման դեպքում փորձաշրջան չի
սահմանվում:»:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքային ծառայողների վերապատրաuտումն անցկացնում են սահմանված կարգով ընտրված կազմակերպությունները:»:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում.

1. «ա» կետը «համայնքի ղեկավարի» բառերից հետո լրացնել «, Երեւանի վարչական շրջանի ղեկավարի, նրա տեղակալի (տեղակալների)» բառերով.

2. մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ» կետով.

«գ) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով  թեստավորում, ինչպես նաեւ թեստավորման հարցաշարերի շրջանակներում հարցազրույց անցնելուց հետո:»:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ը» կետով.

«ը) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ի» կետով.

«ի) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան տրված համաձայնության ժամկետի ավարտից հետո պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին չհամապատասխանելը».

Հոդված 10. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում «համայնքի ղեկավարի որոշմամբ» բառերը փոխարինել «համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընդունված իրավական ակտով» բառերով:

Հոդված 11. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: