Armenian ARMSCII Armenian
Կ-89411-10.11.2015,06.09.2016-ՄԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 50-րդ հոդվածի 4-րդ մասից «եւ իրավաբանական անձանց միությունները» բառերը հանել:

Հոդված 2. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ոչ առեւտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների կամ օրենքով նախատեսված այլ ձեւերով»:

Հոդված 3. Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին պարբերության «Առեւտրային կազմակերպությունները» բառերը փոխարինել «Իրավաբանական անձինք» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 3-րդ եւ 4-րդ պարբերություններով.

«3. Ոչ առեւտրային կազմակերպությունը կարող է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան՝

1) իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե դա նախատեսված է օրենքով.

2) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել առեւտրային կազմակերպություն կամ նրա մասնակից դառնալ:

4. Ոչ առեւտրային կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առեւտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությանը վերաբերող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտից կամ իրավահարաբերության էությունից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքացիների» բառից հետո լրացնել«եւ (կամ) իրավաբանական անձանց» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 125-րդ, 126-րդ եւ 127-րդ հոդվածներն ուժը կորցրած

ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են իրենց կանոնադրությունները համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին եւ վերագրանցվել։