Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1711-25.11.2003-ՊԻ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենսգրքի 15 հոդվածի առաջին մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նշված անձանց նկատմամբ չեն կարող կիրառվելուղղիչ աշխատանքներ եւ վարչական կալանք, իսկ զորակոչված ժամկետային զինծառայողների նկատմամբ նաեւ վարչական տուգանք:»:

Հոդված 2. Օրենսգրքի 20 հոդվածը հանել:

Հոդված 3. Օրենսգրքի 26 հոդվածի`

ա) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վարչական իրավախախտումներիհամար քաղաքացիների նկատմամբ նշանակվող տուգանքը, որպես կանոն, չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկը, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկը, եթե վարչական իրավախախտումների առանձին տեսակների համար պատասխանատվությունն ուժեղացնելու կապակցությամբ այլ բան չի նախատեսվում:».

բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վարչական իրավախախտումների համար քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակվող տուգանքը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձի տաս տոկոսից:»:

Հոդված 4 . Օրենսգրքի 29 հոդվածի`

ա) 1-ին մասի սկզբում լրացնել «նախքան զանցանք կատարելը» բառերով.

բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այդպիսի իրավունքից զրկելու ժամկետը չի կարող մեկ ամսից պակաս լինել:»

Հոդված 5. Օրենսգրքի 29 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 5-րդ մասով.

«Հատուկ իրավունքից զրկումնշանակում է դատարանը»:

Հոդված 6. Օրենսգրքի 123 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 123. Անվտանգության ամրագոտիների կամ մոտոսաղավարտի օգտագործման կանոնները խախտելը

Տրանսպորտային միջոց վարելը անվտանգության ամրագոտով չկապված վարորդի կողմից, անվտանգության ամրագոտիներով չկապված ուղեւորներ տեղափոխելը, եթե տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված են անվտանգության ամրագոտիներ, ինչպես նաեւ մոտոցիկլետ վարելը կամ մոտոցիկլետով ուղեւորներ տեղափոխելը առանց մոտոսաղավարտի կամ չկոճկված մոտոսաղավարտով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կեսի չափով:

Ծանոթագրություն.

Սույն օրենսգրքի 10-րդ գլխում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմեքենաների բոլոր տեսակները, տրակտորները եւ մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայները եւ տրոլեյբուսները, ինչպես նաեւ մոտոցիկլետները եւ մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1232 հոդվածով.

« Հոդված 1232 . Սահմանված կարգով չգրանցված կամ պետական տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը

Սահմանված կարգով չգրանցված կամ պետական տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Ծանոթագրություն.

Պետական տեխնիկական զննություն անցնելու կարգն ու ժամկետները սահմանում է ՀՀ Կառավարությունը :

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1233 հոդվածով.

Հոդված 1233 . Պետական համարանիշների տեղադրման կանոնները խախտելը

Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող պետհամարանիշներովտրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազա•ույն աշխատավարձի չափով:

Առանց պետհամարանիշի տրանսպորտային միջոցը վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիտասնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի վրա ակնհայտ կեղծ կամ փոխարինված պետհամարանիշ տեղադրելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ կամ փոխարինված պետհամարանիշովտրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիհիսունապատիկիչափով:

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1234 հոդվածով.

Հոդված 1234 . Ապակիների վարագուրապատումը կամ լուսաթափանցելիության պահանջները խախտելը

Ապակիների վարագուրապատումը կամ ՕՍՏ 5727-88 ստանդարտի պահանջներին ապակիների լուսաթափանցելիության չհամապատասխանումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1235 հոդվածով.

Հոդված 1235 .Բեռնափոխադրման կանոնները եւ քարշակման կանոնները խախտելը

Մեծածավալ, ծանրակշիռ , վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Քարշակման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1236 հոդվածով.

Հոդված 1236 . Տրանսպորտային միջոցների շահագործման պայմանները խախտելը կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցները վարելը

Ճանապարհային երթեւեկության կանոններիհիմնական դրույթների պայմանները, որոնց ապահովման դեպքում էթույլատրվում տրանսպորտային միջոցների շահագործումը, խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասովնախատեսված այլ դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցը վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիչափով:

Արգելակման համակարգի,ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Հոդված 12. Օրենսգրքի 1231 հոդվածի`

1. 2-րդ մասում`

ա) «կրկնապատիկից մինչեւ եռապատիկի» բառերը փոխարինել « հնգապատիկի» բառով.

բ) «վարորդների» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝ նշված սարքավորումների բռնագրավմամբ:»:

2. 3-րդ մասում «վրա» բառից հետո լրացնել «ստանդարտներին չհամապատասխանող» բառերով.

3. 4-րդ մասում «անձանց» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով՝ նշված սարքավորումների բռնագրավմամբ:».

4. 5-րդ եւ 6-րդ մասերը հանել:

Հոդված 13. Օրենսգրքի 124 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 124. Երթեւեկությանսահմանված արագությունը գերազանցելը

Տրանսպորտային միջոցի շարժման արագությունը գերազանցելը 10-ից 20 կմ/ժ չափով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Տրանսպորտային միջոցի շարժման արագությունը գերազանցելը 20-ից 40 կմ/ժ չափով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի շարժման արագությունը գերազանցելը 40-ից 60կմ/ժ չափով`

առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձիտասնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի շարժման արագությունը գերազանցելը 60 կմ/ժ-ից ավելի չափով`

առաջացնում էտուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսունապատիկի չափով կամ տրանսպորտայինմիջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկից մինչեւերեք ամիս ժամանակով:

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1242 հոդվածով.

Հոդված 1242 . Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը

Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիկրկնապատիկի չափով:

Հոդված 15. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1243 հոդվածով.

Հոդված 1243 . Տրանսպորտային միջոցների կայանման կամ կանգառի կանոնները խախտելը

Տրանսպորտային միջոցի կայանման կամ կանգառի կանոնները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիչափով:

Տրանսպորտային միջոցի կայանումը կամ կանգառը ճանապարհի երթեւեկելի մասում, որը առաջացրել է խոչընդոտ այլ տրանսպորտային միջոցների շարժման համար, հավասարապես նաեւ կայանումը կամ կանգառը թունելում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիհնգապատիկի չափով:

Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1244 հոդվածով.

Հոդված 1244 . Մարդկանց փոխադրման կանոնները խախտելը

Մարդկանց փոխադրման կանոնները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիչափով:

Ավտոմեքենայի խցիկից դուրս (բացառությամբ Ճանապարհային երթեւեկության կանոններով թույլատրված դեպքերի) մարդ տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիկրկնապատիկի չափով:

Միջքաղաքային ուղեւորատար ավտոտրանսպորտով նստատեղերի քանակից ավելի թվով ուղեւորներ տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ներքաղաքային ուղեւորատար երթուղային տաքսիներով նստատեղերի քանակից ավելի թվով ուղեւորներ տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Հոդված 17. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1245 հոդվածով.

Հոդված 1245 . Խաչմերուկներն անցնելու կանոնները խախտելը

Վարորդի կողմից խաչմերուկներն անցնելու կանոնները խախտելը, բացի սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսվածից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիչափով:

Խաչմերուկն անցնելու առավելության իրավունքից օգտվողտրանսպորտային միջոցին զիջելու Ճանպարհային երթեւեկության կանոնների պահանջը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիկրկնապատիկի չափով:

Հոդված 18. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1246 հոդվածով.

Հոդված 1246 . Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտումը, որոնք տուժողի առողջությանը  թեթեւ վնաս են պատճառել

Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտումները, որոնք տուժողի առողջությանը թեթեւ վնաս են պատճառել`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիերեսունապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում 4-ից մինչեւ 6 ամիս ժամանակով:

Հոդված 19. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1247 հոդվածով.

Հոդված 1247 . Շարժման ուղղության փոփոխության կանոնները խախտելը

Շարժման ուղղության փոփոխության կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Վազանցի կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազա•ույն աշխատավարձիկրկնապատիկի չափով:

Վազանցի ժամանակ հանդիպակաց գոտի դուրս գալը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիհնգապատիկի չափով:

Հոդված 20. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1248 հոդվածով.

Հոդված 1248 . Արտաքին լուսային սարքերի,վթարային ազդանշանիչի կամ

վթարային կանգառի նշանի օգտագործման կանոնները խախտելը

Արտաքին լուսային սարքերի, վթարային ազդանշանիչի կամ վթարային կան•առի նշանի օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիչափով:

Հոդված 21. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1249 հոդվածով.

Հոդված 1249 . Ուսումնական վարման կանոնները խախտելը

Ուսումնական վարման կանոնները խախտելը տրանսպորտային միջոց վարել սովորեցնող վարորդի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիչափով:

Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 12410 հոդվածով.

Հոդված 12410 . Ճանապարհային նշանների կամ երթեւեկելի մասի գծանշման պահանջները խախտելը

Ճանապարհային նշանների կամ երթեւեկելի մասի գծանշման պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիչափով:

Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 12411 հոդվածով.

Հոդված 12411 . Հետիոտնային անցատեղերի անցմանկանոնները խախտելը

Հետիոտնային անցատեղերի անցման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Հոդված 24. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 12412 հոդվածով.

Հոդված 12412 . Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տա լ ը

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիչափով:

Հոդված 25. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 12413 հոդվածով.

Հոդված 12413 . Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության աշխատակցի պահանջը վարորդների կողմից չկատարելը

Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության աշխատակցի պահանջը վարորդների կողմից չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիտասնապատիկիչափով:

Հոդված 26. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 12414 հոդվածով.

Հոդված 12414 . Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում պարտականությունները չկատարելը

Վարորդի կողմից Ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված պարտականությունները չկատարելը կապված ճանապարհատրանսպորտային պատահարի հետ, որին ինքը մասնակից է հանդիսանում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասովնախատեսվածից՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Վարորդի կողմից Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը, որի մասնակիցն ինքն է հանդիսանում՝

առաջացնում է տուգանքի նշանակումսահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսունապատիկի չափովկամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամանակով կամ վարչական կալանք մինչեւ տասնհինգ օր ժամանակով:

Հոդված 27. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 12415 հոդվածով.

Հոդված 12415 . Բնակելի գոտիներում տրանսպորտային միջոցների երթեւեկության համար սահմանված կանոնները խախտելը

Բնակելի գոտիներում տրանսպորտային միջոցների երթեւեկության համար սահմանված կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիչափով:

Հոդված 28. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 12416 հոդվածով.

Հոդված 12416 . Տրանսպորտային միջոցի խցիկում ծխելը

Վարորդի կողմից երթեւեկության ընթացքում տրանսպորտային միջոցի խցիկում ծխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիչափով:

Հոդված 29. Օրենսգրքի 125 հոդվածի 2-րդ մասում « եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերով, իսկ « մինչեւ մեկ ամիս» բառերը փոխարինել .մեկից մինչեւ երեքամիս» բառերով:

Հոդված 30. Օրենսգրքի 126 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 126. Տրանսպորտային միջոցը հարբած կամ թմրամիջոց օգտագործած վիճակում վարելը

Տրանսպորտային միջոցը հարբած կամ թմրամիջոց օգտագործած վիճակում գտնվող վարորդի կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիերեսնապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում 6 ամսից մինչեւ մեկ տարի ժամանակով:

Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկնվելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում մեկից մինչեւ երեք տարի ժամանակով:

Նույն արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի վարումը հարբած կամ թմրամիջոց օգտագործած վիճակում գտնվող անձին հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով:

Սահմանված կարգին համապատասխան հարբածության կամ թմրամիջոցների օգտագործման վիճակի ստուգում անցնելուց խուսափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկից մինչեւ հիսունապատիկիչափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում 6 ամսից մինչեւ 1 տարի ժամանակով:

Հոդված 31 . Օրենսգրքի 127 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հ ոդված 127. Ճանապարհային երթեւեկության այլ կանոնները խախտելը

Ճանապարհային երթեւեկության այն կանոնների խախտումները, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով`

առաջացնում են նախազգուշացում:

Հոդված 32. Օրենսգրքի 128 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 128. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտայինմիջոցներ վարելը, հավասարապես տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին

հանձնելը, նաեւ առանց վարորդական վկայականի կամ այլ

փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմիցտրանսպորտայինմիջոցներ վարելը, հավասարապես տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձինհանձնելը՝առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցները առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչեւհնգապատիկի չափով:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումների առկայության դեպքումտրանսպորտային միջոցներին, բեռներին, ճանապարհներին, ճանապարհային եւ մյուս կառուցվածքներին կամ այլ գույքի վնաս հասցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձիքսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խախտումների առկայության դեպքումտրանսպորտային միջոցներին, բեռներին, ճանապարհներին, ճանապարհային եւ մյուս կառուցվածքներին կամ այլ գույքի վնաս հասցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւտասնապատիկի չափով:

ԾԱՆՈԹԱՐՈՒԹՅՈՒՆ

Այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, ուղեգիրը կամ երթուղային թերթը (բացառությամբ ոչ պետական տրանսպորտային միջոցների), տրանսպորտային միջոցը վարելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթուղթը (տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ բացակայության դեպքում):

Հոդված 33. Օրենսգրքի 129 հոդվածի`

ա) 2-րդ մասում « քսանապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի» բառերով.

բ) 4-րդ մասում «քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից մինչեւ քառասունապատիկի» բառերով:

Հոդված 34. Օրենսգրքի 131 հոդվածի`

ա) երկրորդ մասում «երեսուն» բառը փոխարինել «քսան» բառով.

բ) 3-րդ եւ 4-րդ մասերը հանել:

Հոդված 35. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1311 հոդվածով.

Հոդված 1311 . Տրանսպորտային միջոց վարելիս ռադիոկապից եւ հեռախոսակապից օգտվելը

Տրանսպորտային միջոց վարելիս ընթացքի ժամանակ ռադիոկապից եւ հեռախոսակապից օգտվելը, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների)՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազա•ույն աշխատավարձիկրկնապատիկի չափով:

Հոդված 36. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1312 հոդվածով.

Հոդված 1312 .Ճանապարհածածկույթը եւ մայթերը աղտոտելը

Ճանապարհային երթեւեկության մասնակիցների կողմիցճանապարհածածկույթը եւ մայթերը աղտոտելը` այն է աղբ եւ այլ առարկաներ թափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Հոդված 37. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1313 հոդվածով.

Հոդված 1313 . Ճանապարհների, ճանապարհային ինժեներական շինությունների,

երկաթուղային գծանցներիվերանորոգման եւ պահպանման

կանոնները խախտելը

Ճանապարհների, ճանապարհային ինժեներական շինությունների, երկաթուղային գծանցների վերանորոգմանեւ ճանապարհներն երթեւեկության համար անվտանգ վիճակում պահելու կանոններըխախտելըկամ ճանապարհային երթեւեկությունում առաջացած խոչընդոտները ժամանակին վերացնելու համար միջոցներ չձեռնարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ճանապարհների, ճանապարհային ինժեներական շինությունների, երկաթուղային գծանցների վիճակի համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ քառասունապատիկի չափով:

Հոդված 38. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1314 հոդվածով.

Հոդված 1314 .Տրանսպորտային միջոցը վարելուեւ շահագործելու իրավունքների ապօրինի սահմանափակումը

Վարորդի կամ տիրապետողի` տրանսպորտային միջոցը վարելու, օ գ տագործելու կամ շահագործելու իրավունքների սահմանափակումը, որը նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձիտասնապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Հոդված 39. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1315 հոդվածով.

Հոդված 1315 .Տրանսպորտային միջոցների վարման եւ շահագործման օրինական գործունեությանը արգելք հանդիսանալը

Անիվների ուղեփակումը, տրանսպորտային միջոցների տեղահանումը, պետհամարանիշների հանումը, սահմանված կարգով վարորդական վկայական ստացած անձանց տրանսպորտային միջոց վարելու տեսության եւ պրակտիկայի քննություն հանձնելու հարկադիր ուղարկելը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների սեփականատերերի, վարորդների եւճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ վարչական հարկադրանքի` սույն օրենսգրքով չնախատեսված միջոցների կիրառումը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձիքսանապատիկից մինչեւ քառասնապատիկիչափով:

Հոդված 40. Օրենսգրքի 132 հոդվածի`

ա) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի եւ շահագործման համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկիչափով:».

բ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի եւ շահագործման համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկիցմինչեւ հիսունապատիկի չափով:».

գ) 6-րդ մասում « տասնապատիկիցմինչեւ տասնհինգապատիկի» բառերը փոխարինել«երեսնապատիկիցմինչեւ հիսունապատիկի» բառերով:

Հոդված 41. Օրենսգրքի 133 հոդվածում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից մինչեւ հիսունապատիկի» բառերով:

Հոդված 42 . Օրենսգրքի 183 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 183. Ինքնիրավչություն

Ինքնագլուխ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, իր իսկական կամ ենթադրյալ իրավունքի իրականացումը, որը էական վնաս չի պատճառել քաղաքացիներին կամ կազմակերպություններին`

առաջացնում էտուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչեւ հնգապատիկի չափով, իսկպաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ երեսնապատիկիչափով:

Հոդված 43. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1832 հոդվածով.

Հոդված 1832 . Վարչական իրավախախտման վերաբերյալ գործ քննող մարմնի

(պաշտոնատար անձի) կողմից քննությանը մասնակցող անձանց

իրավունքների իրականացմանը արգելք հանդիսանալը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի քննությանը մասնակցող անձանց իրավունքների իրականացմանը արգելք հանդիսանալը`

առաջացնում է տուգանքի նշանակում ` սահմանված նվազագույն աշխատավարձիերեսունապատիկից մինչեւ հիսունապատիկիչափով:

Հոդված 44. Օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասում «ԽՍՀՄ օրենսդրական ակտերով եւ ԽՍՀՄՄինիստրների խորհրդի որոշումներով» բառերը փոխարինել «օրենքներով եւ այլ իրավական ակտերով» բառերով:

Հոդված 45. Օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 223. Առաջին ատյանիդատարանները

Առաջին ատյանի դատարանները քննում են սույն Օրենսգրքի 401 - 407 , 44, 53, 531 , 972 , 973 , 1043 ,124 հոդվածի 4- րդ մասով, 1246 , 12414 հոդվածի 2-րդ մասով, ,125,126 հոդվածի 1-ին, 2-րդեւ 5-րդմասերով, 1314 , 1315 ,147, 1661 , 1705 , 172 հոդվածներով, 175 հոդվածի 3-րդ մասով եւ 179,1801 , 182,183, 1831 , 1832 ,185, 1892 , 1893 , 1894 , 1895 , 1896 , 2061 ,2062 , 2063 , 2064 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտուների վերաբերյալ գործերը:

Հոդված 46. Օրենսգրքի 224 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 224. Ներքին գործերի մարմինները

Ներքին գործերի մարմինները քննում են սույն օրենսգրքի 44 հոդվածով, 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերով, 116-118, 123 - 1236 , հոդվածներով, 124 հոդվածի 1-ից մինչեւ 3-րդ մասերով, 1241 – 1245 ,1247 – 1241 3 ,12414 հոդվածի 1-ին մասով 12415 , 12416 , 126 հոդվածի 3-րդ եւ 4-րդմասերով, 127 -131 3 հոդվածներով, 132,133 հոդվածներով, 134 հոդվածով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելուվերաբերյալ), 135 հոդվածով, 136 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերով, 138 հոդվածով (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարվածխախտումների), 139, 140, 165, 172, 1721 , եւ 175 հոդվածներով, 178 հոդվածի երկրորդ մասով, 200, 201 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Ներքին գործերի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

2) սույն Օրենսգրքի123 - 1236 , 124 հոդվածի առաջինից երրորդ մասերով, 1241 – 1245 , 1247 – 1241 3 , 12415 , 12416 հոդվածներով, 126 հոդվածի 3-րդ եւ4-րդմասերով, 127-1313 հոդվածներով, 132, 133, 134 հոդվածներով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ), 1341 , 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պետական ավտոմոբիլային տեսչության բաժանմունքի (բաժնի, վարչության)պետը կամ պետի տեղակալը, իսկ մարզերում եւ համայնքներում պետական ավտոմոբիլային տեսչության բաժանմունք (բաժին) չլինելու դեպքում` ներքին գործերիբաժնի պետը կամ պետի տեղակալը: Այդպիսի գործերի քննությանը կարող են մասնակցել աշխատավորական կոլեկտիվների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները.

3) սույն օրենսգրքի 123 -1232 հոդվածներով, 1233 հոդվածի առաջին մասով,1234 -1236 հոդվածներով,124 հոդվածի առաջինիցերրորդ մասերով, 1241 – 1245 հոդվածներով, 1247 - 12412 հոդվածներով, 12414 հոդվածի առաջին մասով, 12415 , 12416 , 127 հոդվածներով,131 – 1312 հոդվածներով նախատեսված վարչականիրավախախտումների համար`

ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները եւնրանց տեղակալները, պետական ավտոմոբիլային տեսուչները, ճանապարհապարեկային ծառայության տեսուչները .

ճանապարհային երթեւեկության կանոնների եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանը վերաբերող այլ նորմատիվների պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մյուս տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ քսան տոկոսի չափով:

Հոդված 47 . Օրենսգրքի 247 հոդվածի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի նկատմամբ նույն փաստի վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման առկայությունը կամ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարճելու մասին չբեկանված որոշման առկայությունը, ինչպես նաեւ տվյալ փաստով քրեական գործի առկայությունը.»:

Հոդված 48. Օրենսգիրքը լրացնել հետեւյա բովանդակությամբ` նոր2481 հոդվածով.

Հոդված 2481 .Անմեղության կանխավարկածը

Անձն ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն վարչական իրավախախտումների համար, որոնց մասով սույն օրենսգրքով սահմանված նորմերի պահպանմամբ հաստատված է նրա մեղքը:

Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:

Անձը, որի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ է տարվում, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած որոշմամբ:

Վարչական իրավախախտումն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի:

Հոդված 49. Օրենսգիրքը լրացնել հետեւյա բովանդակությամբ` նոր2482 հոդվածով.

Հոդված 2482 . Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը

Ոչ ոք պարտավոր չէ վկայել իր, իր ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ:

Անձը, որին վարչական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել զանցանք գործելու մեջ իր, իրամուսնու կամ մերձավոր ազգականներիմեղավորությունը հիմնավորողտեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց եւ նյութեր տրամադրելուց:

Ծանոթություն.

Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մերձավոր ազգականներն են՝ ծնողները, զավակները, որդեգրվածները, որդեգրողները, հարազատ եւ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները եւ քույրերը,պապը, տատը,թոռները, ինչպես նաեւ ամուսնու ծնողները:

Հոդված 50. Օրենսգրքի 255 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 255.Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ վարչական պատասխանատվու-թյան ենթարկվող անձի մասին, վարչական իրավախախտման կատարմանտեղը, ժամանակը եւ էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների եւ տուժողների ազգանունները եւ հասցեները, եթե այդպիսիք կան, վարչական պատասխանատվության ենթարկվողի բացատրությունը, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ, իսկ սույն Օրենսգրքի 2571 հոդվածով նախատեսված դեպքերում, բացի վերոնշյալ տեղեկություններից, արձանագրությանը կցվում է գործի վերաբերյալ տեղում ընդունված որոշումը:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը եւ վարչական պատասխանատվության ենթարկվողը, վկաների եւ տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաեւ այդ անձինք:

Եթե վարչական պատասխանատվության ենթարկվող անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի բացատրություններ եւ դիտողություններ ներկայացնել արձանագրության բովանդակության առթիվ,որոնք կցվում են արձանագրությանը, ինչպես նաեւ շարադրելու այն ստորագրելուց հրաժարվելու իր շարժառիթները:

Արձանագրության պատճենը այն կազմելուց հետո անմիջապես հանձնվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձին:

Արձանագրություն կազմելիս վարչական պատասխանատվության ենթարկվող անձին բացատրվում է սույն Օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում:

Հոդված 51. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 2571 հոդվածով.

Հոդված 2571 . Այն դեպքերը, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումն ընդունվում է տեղում:

Սույն օրենսգրքի 123 -1232 հոդվածներով, 1233 հոդվածի առաջին մասով,1234 -1236 հոդվածներով , 124 հոդվածի առաջինիցերրորդ մասերով,1241 – 1245 հոդվածներով, 1247 - 12412 հոդվածներով, 12414 հոդվածի առաջին մասով,12415 ,12416 ,127հոդվածներով, 131 – 1312 հոդվածներով նախատեսված վարչականիրավախախտումներ կատարելուհամար որոշումն ընդունվում է վարչական իրավախախտմանկատարմանտեղում, բացառությամբայն դեպքերի,երբ տեղում արձանագրությունկազմել հնարավոր չէ,կամ երբ անհրաժեշտ է իրականացնել վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարույթն ապահովելու միջոցներ (258,259 հոդվածներ): Նման դեպքերում գործը քննվում է ընդհանուր կարգով:

Որոշման պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում վերաբերյալ այն ընդունվել է , ինչպես նաեւ տուժողին՝ նրա խնդրանքով:

Որոշման պատճենը վերցնելուց կամ հանձնման մասին ստորագրություն տալուց հրաժարվելու դեպքերում, այդ մասին պաշտոնատար անձը նշում էկատարում որոշման մեջ:

Որոշման պատճենը հանձնվում է այն ստորագրելուց անմիջապես հետո:

Հոդված 52 . Օրենսգրքի 267 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 267. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները

Վարչական պատասխանատվության ենթարկվող անձըիրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, այդ թվում` դրանցից քաղվածքներ ու պատճեներ կատարելու, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով եւ օգտվելու թարգմանչի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. բողոքարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի եւ ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ եւ եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Սոյն օրենսգրքի 401 , 403 – 406 , 53,147 հոդվածի երկրորդ մասով,172 հոդվածներով, 175 հոդվածի երրորդ մասով, 182 եւ 185 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելիս վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությունը պարտադիր է: Ներքին գործերի մարմնի կամ դատավորի կանչով ներկայանալուց խուսափելու դեպքում այդ անձը կարող է ներքին գործերի մարմնի (ոստիկանության) կողմից բերման ենթարկվել:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաեւ այլ դեպքեր, երբ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայանալը գործը լուծող մարմնին (պաշտոնատար անձին) պարտադիր է:

Հոդված 53. Օրենսգրքի 270 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 270. Փաստաբանը եւ ներկայացուցիչը.

Անձի նկատմամբ տարվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի ընթացքում՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, գործի վարույթին կարող է մասնակցել պաշտպան, իսկ տուժողին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով՝ ներկայացուցիչ:

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթին որպես պաշտպան կամ ներկայացուցիչ կարողէ մասնակցելփաստաբանը կամ այլ անձ:

Փաստաբանի լիազորությունները հաստատվում են փաստաբանների համապատասխան միության կողմից տրված արտոնագրովեւ վստահորդի հետ կնքված պայմանագրով, իսկ ներկայացուցչի լիազորությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրով:

Պաշտպանը եւ ներկայացուցիչը թույլատրվում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մասնակցությանը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահից, իսկ այն դեպքերում, երբ անձը բերման է ենթարկվում կամ ձերբակալվում՝ վարչական ձերբակալման կամ բերման ենթարկելու պահից:

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթին մասնակցող պաշտպանը եւ ներկայացուցիչն իրավունք ունեն ծանոթանալու գործի բոլոր նյութերին, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ անելու, բացարկներ հայտնելու, մասնակցելուգործի քննությանը, վարչական գործի վարույթն ապահովելու համար կիրառված միջոցների եւ ընդունված որոշումների դեմ բողոքարկելու, ինչպես նաեւ օգտվելու սույն օրենսգրքով իրենց տրված այլ իրավունքներից:

Հոդված 54. Օրենսգրքի 271 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 271.Վկան

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վկա կարող է կանչվել ցանկացած անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզաբանման ենթակա որեւէ հանգամանք:

Վկան պարտավոր է նշված ժամանակ ներկայանալ այն մարմնի (պաշտոնատար անձի) կանչով, որի վարույթում գտնվում է գործը, ճիշտ ցուցմունքներ տալ` հաղորդել գործի առթիվ իրեն հայտնի ամեն ինչի մասին եւ պատասխանել առաջադրված հարցերին:

14 տարին չլրացած վկայի հարցաքննության ժամանակ պարտադիր կարգով պետք է ներկա գտնվի մանկավարժ կամ հոգեբան, ինչպես նաեւօրինական ներկայացուցիչը:

Վկան պարտադիր կարգով պետք է գրավոր նախազգուշացվի ակնհայտ սուտ ցուցմունք տալու, ինչպես նաեւ վկայություն տալուց խուսափելու կամ հրաժարվելու համար ՀՀ Վարչական օրենսգրքով սահմանված պատասխանատվության մասին, բացի 16 տարին չլրացած վկայից: Նախազգուշացված լինելու մասին վկայից վերցվում է ստորագրություն:

Հոդված 55 . Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 2711 հոդվածով.

Հոդված2711 .Միջնորդությունները վարչական իրավախախտման վերաբերյալ գործով

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթին մասնակցող անձինքմիջնորդություններ ներկայացնում են գրավոր կամ բանավոր, եւ գործը քննող մարմնի կողմից ենթակա են պարտադիր քննարկման:

Միջնորդությունների քննարկման արդյունքումպարտադիր կարգով կայացվում է որոշում, որով մերժվում կամ բավարարվում է այն:

Այս կարգը չի գործում այն գործերով, որոնց վերաբերյալ որոշումն ընդունվում է տեղում(2571 ):

Հոդված 56. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 2741 հոդվածով.

«Հոդված 2741 . Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կատարվող ծախսերը.

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով ծախսերը բաղկացած են.

վկաներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմաններին վճարվելիք գումարներից, իրեղեն ապացույցների տեղափոխման, պահպանման եւ հետազոտման ծախսերից:»:

Հոդված 57. Օրենսգրքի 278 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 278. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու կարգը

Գործի քննությունը սկսվում է տվյալ գործը քննող կոլեգիալ մարմնի կազմը հայտարարելով կամ պաշտոնատար անձին ներկայացնելով:

Գործ քննող կոլեգիալ մարմնի նիստին նախագահողը կամ պաշտոնատար անձը հայտարարում է, թե ինչ գործ է քննվելու, ով է կանչված վարչական պատասխանատվության, գործի քննությանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները , հրապարակում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Նիստում լսում են գործի քննությանը մասնակցող անձանց, հետազոտվում են ապացույցները եւ լուծվում միջնորդությունները:

Սույն օրենսգրքի 2571 հոդվածում նշված հոդված- ներով վարչական իրավախախտում կատարելու համար իրավասու անձի կողմից տեղում որոշում կայացնելու ժանամակ չի գործում սույն հոդվածով սահմանված կարգը, բացառությամբ գործին մասնակցող անձանց իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու սույն հոդվածով սահմանված կարգի:

Հոդված 58. Օրենսգրքի 296 հոդվածի վերջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Կալանքի, ուղղիչ աշխատանքների կամ հատուկ իրավունքից զրկման ձեւով վարչական տույժն ապօրինի նշանակելու հետեւանքով քաղաքացուն պատճառված վնասի հատուցումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կար գ ով: »:

Հոդված 59. Օրենսգրքի 306 հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Եթե տու գ անքի ենթարկված անձը չի աշխատում կամ տու գ անքի գ անձումը խախտողի աշխատավարձից կամ այլ վաստակից, կենսաթոշակից կամ կրթաթոշակից հնարավոր չէ, ապատու գ անքի գ անձումը կատարվում է տու գ անք նշանակողմարմնի որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարությամբ սահմանված կար գ ով՝ խախտողի անձնական գ ույքի, ինչպես նաեւ ընդհանուր սեփականության մեջ նրա բաժնի վրա բռնա գ անձում տարածելու ճանապարհով: »:

Հոդված 60. Օրենսգրքի 317 հոդվածը հանել:

Հոդված 61 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: