Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8932-03.05.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքում լրացնել նոր` 701 -րդ հոդված` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 701 . Հարկ վճարողի պատասխանատվությունը չօգտագործված կամ վնաuված դրոշմապիտակների վերադարձը օրենքով սահմանված ժամկետներից ուշացնելու կամ տարածքային հարկային տեuչությունների կամ տարածաշրջանային մաքսատների կողմից հետ չընդունվելու դեպքերում.

Հարկ վճարողների կողմից չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակները «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96 -րդ հոդվածով սահմանված ժամկետներում» չվերադարձնելու կամ տարածքային հարկային տեuչությունների կամ տարածաշրջանային մաքսատների կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված դրոշմապիտակների թվին, տեuակին համապատաuխան հարկ վճարողի կողմից շահութահարկի մասով հաշվարկվում են հարկային պարտավորություններ:

Հարկային պարտավորությունները հաշվարկվում են հիմք ընդունելով նախորդ կիսամյակում հարկ վճարողի նույն տեսակի ապրանքի համար կիրառած միջին գները: Նախորդ կիսամյակում նույն տեսակի ապրանքի իրացումների բացակայության դեպքում սույն հոդվածով սահմանված հարկային պարտավորությունները հաշվարկվում են ելնելով նախորդ կիսամյակում հարկ վճարողի նույնանման ապրանքի համար կիրառած միջին գներից, իսկ նման իրացումների բացակայության դեպքում` համեմատելի հանգամանքներում այլ հարկ վճարողների կողմից կիրառված գներից: Սույն հոդվածին համապատասխան հարկային պարտավորություններ հարկ վճարողի կողմից չհաշվարկվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում են հարկային մարմնի կողմից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացման նպատակը որոշ ապրանքների` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման օրենսդրական հիմքերի ձեւավորումն է:

Նախագծերի փաթեթով ներկայացված այլ օրենքների նախագծերի ներկայացման նպատակը չօգտագործված դրոշմանիշերը օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում չվերադարձնելու դեպքում հարկ վճարողների մոտ առաջացող հարկային պարտավորությունների, ինչպես նաեւ որոշ ապրանքների` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման (վերադրոշմավորման)` օրենքով սահմանված կարգի պահանջների խախտման դեպքում համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառության հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման համակարգ, որը տարածվում է միայն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների վրա (բացառությամբ գարեջրի): Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկի ընդլայնման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրոշմապիտակները համարվում են արդյունավետ գործիքներ` ապրանքաշրջանառության ծավալների նկատմամբ ընթացիկ հարկային հսկողություն իրականացնելու առումով:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման պահանջ սահմանել կենդանական պահածոների որոշ տեսակների, մրգահյութերի, բնական կամ արհեստական հանքային ջրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, գարեջրի, կոկտեյլների, փաթեթավորված սուրճի եւ թեյի, տեսաձայնային սկավառակների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող թատերական, մարզական եւ զվարճանքի միջոցառումների տոմսերի համար:

Նախագծերով կարգավորվում են նաեւ դրոշմապիտակների ձեռք բերման հետ կապված հարցերը, դրոշմավորման (վերադրոշմավորման) կանոնները, դրոշմապիտակների նմուշների, տեխնիկական պահանջների եւ արժեքի (գնի) սահմանման հարցերը, դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու եւ կիրառությունից հանելու ընթացակարգերը եւ այլն:

2. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան որոշ ապրանքների` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման (վերադրոշմավորման) հետ կապված հարաբերություններն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կներդրվի որոշ ապրանքների իրացման իրական ծավալների հաշվառման համակարգ, ինչը կնպաստի արդյունավետ հարկային վարչարարության իրականացմանը: