Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8901-30.04.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  (ընդունված 1985 թվականի դեկտեմբերի 6-ին) 158-րդ հոդվածի առաջին մասում «Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ վաճառելը» բառերը փոխարինել «Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված եւ նոր ժամկետի նշումով, հայերեն լեզվով մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ վաճառելը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող օրենքների նախագծերի նպատակն է Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքով սահմանված մեխանիզմներով բացառել Հայաստանի Հանրապետություն ժամկետանց, ինչպես նաեւ պիտանիության ժամկետի 1/3-ից պակաս ժամկետով սննդամթերքի եւ սննդային հավելում հանդիսացող ապրանքների ներկրումը:

Օրենքի նախագիծը հնարավորություն կտա պաշտպանել մարդու կյանքն ու  առողջությունը, ապահովել արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ uպառողների վuտահությունը:

Նախագիծը  կերաշխավորի uպառողների կողմից պատշաճ որակի եւ uպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների ձեռքբերման, uպառողների շահերի պետական եւ հաuարակական պաշտպանության իրավունքները:

Քանի որ սննդամթերքը վերջին հաշվով սպառողին է հասնում առեւտրի կետերի միջոցով, ուստի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն վարչական տուգանքներ կիրառելու մեխանիզմներով պաշտպանել ինչպես սպառողների իրավունքները, այնպես էլ բացառել առեւտրի կետերի կողմից պիտանիության ժամկետը սպառված սննդամթերքը արտադրողներից կամ ներմուծողներից ձեռք բերելն ու իրացնելը:

Եթե «ՀՀ Մաքսային օրենսգրում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կբացառի ժամկետանց, ինչպես նաեւ պիտանիության ժամկետի 1/3-ից պակաս ժամկետով սննդամթերքի եւ սննդային հավելում հանդիսացող ապրանքների ներկրումը, ապա առաջարկվող «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը իր հերթին կապահովի, որպեսզի տեղական շուկայում բացառվեն, ինչպես տեղական արտադրողների կողմից, այնպես էլ ներմուծողների կողմից ժամկետներում ներկրված, սակայն պիտանիության ժամկետը սպառված սննդամթերքի իրացումը: Օրենքի նախագծով  առաջարկվող փոփոխությունը կերաշխավորի սպառողի՝ սննդամթերքը եւ սննդային հավելումները անվտանգ օգտագործելու իրավունքը:

Հիշյալ նախագծերը քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության տարբեր հասարակական շահագրգիռ կառույցների հետ եւ արժանացել նրանց հավանությանը: