Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-888-29.04.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի  ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 105-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ  9-րդ մասով.

«9. Եթե վարչապետը կամ Կառավարության անդամը առաջարկում է պատգամավորի կողմից հնչեցված բանավոր հարցը գրավոր ներկայացնել, ապա պահպանվում է պատգամավորի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկ բանավոր հարց հնչեցնելու իրավունքը:»:

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի նպատակն է հստակեցնել պատգամավորի կողմից կառավարությանը բանավոր եւ գրավոր հարցերով դիմելու կարգը: