Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-7961-11.12.2009,26.04.2010-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության՝ 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ` Oրենսգիրք) 158-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 158. Հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելը

1. Հեղինակային կամ հարակից իրավունքի oբյեկտն ապoրինի oգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, ինչպես նաեւ առանց հեղինակային իրավունքի  կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը շահույթ ստանալու նպատակով տեսաձայնային մագնիսական կրիչի վրա ձայնագրելը, տարածելը եւ (կամ) վաճառելը` եթե այդ արարքը  կատարվել է զգալի  չափերով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) պաշտպանիչ տեխնիկական միջոցների շրջանցմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) մեկից ավելի անգամ,

4) ստացված դրոշմապիտակները դրանց օգտագործման համար չնախատեսված ստեղծագործությունների կրիչների վրա փակցնելով,

5) խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկը չափով, կամ ազատազրկմամբ՝  առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Uույն հոդվածում նախատեսված արարքը համարվում է կատարված զգալի չափերով, եթե այդ տեսաձայնային մագնիսական կրիչների օրինակների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի (լիցենզիայի) ընդհանուր արժեքը (գինը), անկախ իրավատերերից, հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (իսկ չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) կազմում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկը:

4. Uույն հոդվածում նախատեսված արարքը համարվում է կատարված խոշոր չափերով, եթե այդ տեսաձայնային մագնիսական կրիչների օրինակների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի (լիցենզիայի) ընդհանուր արժեքը (գինը), անկախ իրավատերերից, հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (իսկ չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) գերազանցում է հանցագործության պահին գործող  սահմանված նվազագույն աշխատավարձի  երկուհայրուրապատիկը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքի  208-211-րդ հոդվածները «Ակցիզային դրոշմանիշներով» բառերից (եւ դրա համապատասխան հոլովաձեւերից) հետո իր բոլոր հոլովաձեւերով լրացնել «եւ հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ)» բառերով (եւ դրա համապատասխան հոլովաձեւերով):»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից: