Armenian ARMSCII Armenian
Կ-9768-01.04.2016-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «ոստիկանության,» բառից հետո լրացնել «պրոբացիայի,» բառը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 15-րդ կետում «քրեակատարողական ծառայության պետը եւ նրա տեղակալները» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը եւ նրա տեղակալները» բառերը:

2) 18-րդ կետում «քրեակատարողական ծառայության պետի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի» բառերը, իսկ «քրեակատարողական ծառայության պետը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը,» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: