Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-8681 -10.04.2010-ՊԱ-010/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 եւ 2.2 ենթակետերով՝

«2.1) ձյունագնացը.

2.2) մոտոամենագնացը (քվադրոցիկլը).»:

Հոդված 2.  Օրենք 7-րդ հոդվածի 3-րդ մասը «փոխադրամիջոցների» բառից հետո լրացնել «, ձյունագնացների եւ մոտոամենագնացների (քվադրոցիկլների)» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: