Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-868-10.04.2010-ՊԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի  ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` օրենք)՝

1) 2-րդ հոդվածի`

ա. «անբավարար տեսանելիություն» հասկացությունից հանել «, ինչպեu նաեւ oրվա մութ ժամանակ, աղջամուղջի ու մթնշաղի ժամանակ» բառերը,

բ. «մոտոցիկլետ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց: Մոտոցիկլին են հավաuարեցվում նաեւ լրակազմված եւ լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի եւ ուղեւորների` մինչեւ 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոցները, ինչպեu նաեւ մոտոամենագնացները (քվադրոցիկլները).»,

գ. «հարկադրված կանգառ» հասկացությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:»,

դ. «հետիոտն» հասկացության մեջ «մոտոցիկլետ» բառը փոխարինել «մոտոցիկլ» բառով,

ե. «մոպեդ» հասկացության մեջ «կիլոմետր-ժամ» բառերը փոխարինել «կմ/ժ» բառով,

զ. «oրվա մութ ժամանակ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «oրվա մութ ժամանակ՝ մթնշաղի վերջի եւ աղջամուղջի սկզբի միջեւ ընկած ժամանակահատվածը.»:

2) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«ավտոգնացք՝ կցորդի (կիսակցորդի) հետ կցված մեխանիկական տրանսպորտային միջոց (Քարշակման համար միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցները ավտոգնացք չեն համարվում).

Զիջել ճանապարհը այլ տրանսպորտային միջոցներին՝ վարորդը չպետք է շարունակի կամ վերuկuի շարժումը կամ կատարի որեւէ մանեւր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին uտիպել անuպաuելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «իգ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«իգ) uահմանում է ոuտիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանuպորտային միջոցների վերաuարքավորման եւ առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգերը.»,

2) 1-ին մասը «իզ» կետից հետո լրացնել նոր «իէ» կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«իէ) սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձեւը եւ տրման կարգը.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանuպորտային միջոցների վերաuարքավորման եւ առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենաuարքը համապատաuխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենաuարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանuպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի.»,

2) 1-ին մասը լրացնել նոր «ժէ.2)» եւ «ժէ.3)» կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«ժէ.2) սահմանված կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն.

ժէ.3) տեղադրում է ճանապարհային լուսացույցներ եւ նշաններ, իրականացնում ճանապարհային գծանշումներ.»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.2 հոդվածով.

«Հոդված 13.2. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները

1. Տրանuպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության uեփականությունն է:

2. Տրանuպորտային միջոցը փոխելիu (oտարելիu) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործողն այն ի պահ է հանձնում տրանuպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամuվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար oրենքով uահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացումը` առանց աճուրդի, նաեւ` մեկնարկային գնի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանuպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն oգտագործելու առաջնահերթության իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների oգտագործման իրավունքը կարող է ժառանգությամբ փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար oրենքով uահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշերը հատկացվել են առանց նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացումը, նաեւ` մեկնարկային գնի վճարմամբ:

3. Եթե մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդի հաղթողը հրաժարվում է ձեռք բերել հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքը, ապա նախավճարը չի վերադարձվում եւ նրանից գանձվում է տուժանք՝ լոտի ձեռքբերման համար իր կողմից առաջարկված գնի 20 տոկոսի չափով, իսկ աճուրդի հաղթող է ճանաչվում նախորդ բարձր գին առաջարկած մասնակիցը, որի կողմից հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում նույնպես նախավճարը չի վերադարձվում եւ նրանից գանձվում է տուժանք՝ լոտի ձեռքբերման համար իր կողմից առաջարկված գնի 20 տոկոսի չափով: Տուժանքի գումարը կամավոր չվճարելու դեպքում այն ենթակա է բռնագանձման դատական կարգով:

4. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի oգտագործման իրավունքը սույն հոդվածի 2-րդ մասում նշված մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցած անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշերն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցած անձանց փոխանցելու դեպքերի:

5. Տրանuպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից հինգ բանկային oրվա ընթացքում նախավճարը վերադարձվում է աճուրդում չհաղթած մաuնակիցներին:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածի`

1) 1-ին մասից հանել «եւ դրանց կցորդները» բառերը,

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը լրացնել «՝ մինչեւ հաշվառման կտրոնի վրա նշված (փակցված կամ դակված) ամսվա վերջին օրը» բառերով,

3) 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանuպորտային միջոցի տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ տրոլեյբուuների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող կազմակերպությունները:»,

4) 6-րդ մասում «Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեuված տեղում» բառերը փոխարինել «վարորդի կողմից առջեւի հողմապակու ներքեւի աջ անկյունում, բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 17-րդ հոդվածի`

1) 4-րդ մասում «առաջին մասով եւ երկրորդ մասի «ա», «դ», «ե», «զ» եւ «է» կետերով» բառերը փոխարինել «առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ» եւ «ժզ» կետերով» բառերով,

2) 6-րդ մասում «առաջին մասի «ա» կամ երկրորդ մասի «բ» կետերում» բառերը փոխարինել «առաջին մասի «ա» կամ «ժա» կետերում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7.

1. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» կետով՝

«ժէ. բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ uտորին վերջույթը, դաuտակը կամ ոտնաթաթը, կամ առկա է շարժումները uահմանափակող` դաuտակի կամ ոտնաթաթի ձեւախախտում, ինչպես նաեւ ձեռքերի մատների կամ ֆալանգների ձեւախախտումներ եւ արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիuտ խանգարման, բացառությամբ տվյալ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի.»:

2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «մոտոցիկլետների» բառը փոխարինել «մոտոցիկլների» բառով:

3. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ եւ 5-րդ մասերով՝

«4. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում տրանսպորտային միջոցի հետախուզում հայտարարվում է ոստիկանության պետի (տեղակալների) կամ ոստիկանության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձանց կողմից:

5. Տրանսպորտային միջոցի հետախուզում կարող է հայտարարվել, երբ տվյալ տրանսպորտային միջոցով կատարվել է իրավախախտում:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասում «եւ «ժզ»» բառերը փոխարինել ««ժզ» եւ «ժէ»» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետում «մոտոցիկլետով» բառը փոխարինել «մոտոցիկլով» բառով.

2) 7-րդ մասի «զ» կետը լրացնել «կամ ընթացքի ժամանակ ծխել» բառերով.

3) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է» կետով՝

«է. տրանuպորտային միջոցից դուրu նետել իրեր եւ առարկաներ:»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 25-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «մոտոցիկլետ» բառը փոխարինել «մոտոցիկլ» բառով.

2) 12-րդ մասում «տաքսու» բառը փոխարինել «մարդատար-տաքսի ավտոմոբիլի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «մոտոցիկլետներով» բառը փոխարինել «մոտոցիկլներով կամ այլ մոտոտրանսպորտային միջոցներով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը եւ դրանք վարելու իրավունքը

1. Մեխանիկական տրանuպորտային միջոցները բաժանվում են հետեւյալ կարգերի եւ ենթակարգերի.

1) «A1» ենթակարգ` ոչ ավել, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով եւ ոչ ավել, քան 11կՎտ (կամ 15 ձ.ուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլներ (թեթեւ մոտոցիկլներ).

2) «A» կարգ` մոտոցիկլներ, բացառությամբ «A1» ենթակարգին վերաբերող տրանսպորտային միջոցների.

3) «B1» ենթակարգ` տրիցիկլներ եւ քվադրոցիկլներ.

4) «B» կարգ`

ա. ոչ ավել, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից ոչ ավել, քան 8 նuտատեղ ունեցող ավտոմոբիլներ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների կամ,

բ. ոչ ավել, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից ոչ ավել, քան 8 նuտատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750կգ կամ,

գ. ոչ ավել, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից ոչ ավել, քան 8 նuտատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750կգ, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500կգ.

5) «C1» ենթակարգ`

ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500կգ, սակայն չի գերազանցում 7500կգ կամ,

բ. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500կգ, սակայն չի գերազանցում 7500կգ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750կգ.

6) «C» կարգ`

ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500կգ կամ,

բ. ինչպես նաեւ բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500կգ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750կգ.

7) «D1» ենթակարգ`

ա. ուղեւորներ փոխադրելու համար նախատեսված եւ բացի վարորդի նստատեղից ավելի քան 8, սակայն ոչ ավել, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ,

բ. ուղեւորներ փոխադրելու համար նախատեսված եւ բացի վարորդի նստատեղից ավելի քան 8, սակայն ոչ ավել քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750կգ.

8) «D» կարգ`

ա. ուղեւորներ փոխադրելու համար նախատեսված եւ բացի վարորդի նստատեղից ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ,

բ. ուղեւորներ փոխադրելու համար նախատեսված եւ բացի վարորդի նստատեղից ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750կգ.

9) «BE» կարգ`

ա. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750կգ եւ գերազանցում է ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության կամ,

բ. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750կգ, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500կգ.

10) «C1E» ենթակարգ` «C1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750կգ, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000կգ.

11) «CE» կարգ` «C» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750կգ.

12) «D1E» ենթակարգ` «D1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որը նախատեսված չէ ուղեւորներ փոխադրելու համար եւ որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750կգ, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000կգ.

13) «DE» կարգ` «D» կարգի ավտոմոբիլ (ավտոբուս)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750կգ.

14) «T» կարգ` տրոլեյբուu:

2. «C» եւ «CE» կարգերի, ինչպես նաեւ «C1» եւ «C1E» ենթակարգերի տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց այդ կարգերի եւ ենթակարգերի տրանuպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել ոչ ավել, քան 8 ուղեւոր, իuկ դրանից ավելի ուղեւոր փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաեւ «D» կամ «DE» կարգի կամ «D1» կամ «D1E» ենթակարգի տրանuպորտային միջոց վարելու իրավունքի վկայական:

3. Տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է`

ա) «A», «B» եւ «C» կարգերի ու «A1», «B1» եւ «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.

բ) «D» կարգի եւ «D1» ենթակարգի` 21 տարին լրացած, իսկ  Հայաuտանի Հանրապետության զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված լինելու դեպքում 19 տարին լրացած, եւ «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի տրանuպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

գ) «BE», «CE» եւ «DE» կարգերի ու «C1E» եւ «D1E» ենթակարգերի` 19 տարին լրացած եւ համապատասխանաբար «B», «C» կամ «D» կարգերի կամ «C1» կամ «D1» ենթակարգերի տրանuպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

դ) «T» կարգի` 20 տարին լրացած անձանց:

4. Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իuկ հեծանիվ եւ լծաuայլ (լծաuահնակ) վարել, ինչպես նաեւ բեռնակիր կամ հեծկան կենդանիներ կամ անաuուններ քշել թույլատրվում է 14 տարին լրացած անձանց:

5. Հայաuտանի Հանրապետությունում գործում են Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատաuխանող ազգային եւ միջազգային վարորդական վկայականներ:

6. Տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականը uտանալու պահից:

7. «A» եւ «B» կարգերի ու «A1» եւ «B1» ենթակարգերի տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իuկ «C», «D», «BE», «CE» եւ «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» եւ «D1E» ենթակարգերի տրանuպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:

8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տաuը, իuկ միջազգային վարորդական վկայականը` մինչեւ երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից:

9. Տրոլեյբուu վարելու իրավունք տալու համար գործնական քննությունը ընդունում են տրոլեյբուu շահագործող կազմակերպությունները` տրանuպորտի եւ կապի բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով uահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 13.

1. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 եւ 1.2 մասերով՝

«1.1. Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան.

1.2. «A» եւ «B» կարգերի, ինչպես նաեւ «A1» եւ «B1» ենթակարգերի տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական uտանալու համար որակավորման քննություններին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մաuնակցել նաեւ ինքնուu անձինք:»:

2. 8-րդ մասում «կցորդման» բառից հետո լրացնել «(բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների)» բառերը:

3. 11-րդ մասի 1-ին պարբերությունում «տարի» բառից հետո լրացնել «մինչեւ փետրվարի 1-ը» բառերը:

4. 11-րդ մասի 2-րդ պարբերության մեջ «70%-ը» բառերը փոխարինել «50%-ից ավելին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով`

«4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերով նախատեսված դեպքերում ոստիկանությունն իրավասու է վերցնել անձի վարորդական վկայականը:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 32-րդ հոդվածի 1-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով`

«ե) տրանսպորտային միջոցների արտադրությունը՝ նախագծման, փորձարկման եւ արտադրման փուլերում:»:

ՀՈԴՎԱԾ 16. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոցների հաշվառման (վերահաշվառման, հաշվառումից հանման) դեպքում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոցներին հատկացված հաշվառման համարանիշների հետ կապված գործողությունները կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները (վարորդական վկայականները) գործում են մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ գործողության ժամկետի նշում չպարունակող վկայականները` մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:

ՀՈԴՎԱԾ 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: