Armenian ARMSCII Armenian
856-24.03.2010-ԳԿ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ

Հանձնաժողովի կողմից հատկացված լիցենզիաների հիման վրա գործում է 75 հեռուստաընկերություն, որից 42-ը` վերգետնյա եթերային, 1-ը` եթերամալուխային, 32-ը` մալուխային հեռարձակում իրականացնող: Նշվածներից 4-ը գործում են Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում, որից 3-ը` եթերային, 1-ը` մալուխային, 22-ը` Երեւան քաղաքի տարածքում, որից 13-ը` եթերային, 1-ը` եթերամալուխային, 8-ը` մալուխային, 49-ը`  մեկ մարզի տարածքում, որից 26-ը` եթերային, 23-ը` մալուխային:

ՀՀ-ում գործում են 20 ռադիոընկերություն, որից 3-ը` Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում, 14-ը` Երեւան քաղաքի տարածքում, 3-ը` մեկ մարզի տարածքում:

ՀՀ-ում գործում են նաեւ Հանրային հեռուստաընկերությունը, Շիրակի հանրային հեռուստառադիոընկերությունը, միջպետական պայմանագրով հեռարձակվում են «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղի, «Կուլտուրա», «ՌՏՌ-Պլանետա» եւ «Ռուսական Առաջին» հեռուստաընկերությունների ծրագրերը:

Հանձնաժողովը իր վերահսկողական գործառույթն իրականացնելու նպատակով կատարել է երեւանյան հեռուստառադիոընկերությունների եթերի 1923 օրերի տեսաձայնագրություններ, դրանց հետագա ուսումնասիրությամբ:

Մարզային հեռուստառադիոընկերությունների գործունեությունը վերահսկելու նպատակով տարվա ընթացքում իրականացվել է 15 ներհանրապետական գործուղում:

Հանձնաժողովը ստացել եւ ուսումնասիրել է հեռուստառադիոընկերությունների փաստացի հեռարձակման հաշվառման մատյանների (գրանցամատյան) տվյալները, վարել է դրանց տեղեկատվական բազան: Իրականացրել է իր ուղղակի դիտարկումների եւ ընկերությունների կողմից տրամադրվող տեղեկատվության համադրում:

Իրականացվել է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման օրինականությունը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն:

Հաշվետու ժամանակաշրջանում վարչական տույժեր չեն կիրառվել:

Ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37, 53 հոդվածների «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 31, 63 հոդվածների դրույթներով՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը 2009 թ. կաբելային հեռարձակման 5 լիցենզիաներ է  հատկացրել այդ թվում «Արլոքնեթ» ՍՊ ընկերությանը` Արարատ քաղաքի տարածքում (27.02.2009թ.), «Վահագն Սիմոնյան» ՍՊ ընկերությանը` Ճամբարակ քաղաքի տարածքում (30.03.2009թ.),  «Ժամարտե»   ՍՊ   ընկերությանը`   Երեւան   քաղաքի   տարածքում  (22.05.2009թ.),  «Յուքոմ»    ՍՊ    ընկերությանը`    Երեւան      քաղաքի     տարածքում (07.09.2009թ.), «Քյավառի հույս»  ՍՊ  ընկերությանը`  Գավառ   քաղաքի տարածքում (15.12.2009թ.):

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 55 հոդվածի դրույթներով` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը վերաձեւակերպել է  «ԱՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության Երեւան քաղաքի տարածքում 3-րդ մետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիան (23.03.2009թ.)` գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ,  «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության Երեւան քաղաքի տարածքում 31-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիան (20.04.2009թ.)` անվանման եւ գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ,  «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ  ՓԲ ընկերության Երեւան քաղաքի տարածքում 106 ՄՀց հաճախությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիան (29.06.2009թ.)` գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ:

Հիմք ընդունելով  լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ «ՖՄ-105.5», «Ա.Լ.Մ-ՀՈԼԴԻՆԳ», «ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ.», «Ար Ռադիո Միջմայրցամաքային», «ԼՈՌՈՒ ՄԻԳ», «ՆԱՐԵԿ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»,  «ՌԱԴԻՈ ՀԱՅ», «Շանթ», «Շողակաթ հեռուստաընկերություն», «ՌԱԴԻՈ 107 ՖՄ», «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ», «ԱԼՏ հեռուստախմբագրություն», «ԱՐՏԳԱՐ», «ՀԱՅՐԵՆԻՔ-ԹԻՎԻ», «Շարկ», «ԹԵՎ»,  «ՌԱԴԻՈ ՎԱՆ» ՍՊ ընկերությունների, «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ եւ «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունների, «Էջմիածին» հեռուստաընկերության խմբագրություն» եւ «Ռադիո»  արտադրական կոոպերատիվների դիմումները, ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 59 հոդվածի եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի դրույթներով՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երկարաձգել է նշված հեռուստառադիոընկերությունների հեռուստահաղորդումների  եւ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիաների  գործողության ժամկետները մինչեւ 2011 թվականի հունվարի  21-ը:

Հիմք ընդունելով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման թիվ 105 լիցենզիան դադարեցնելու մասին «ԱԱՏՎՔ» ՓԲ ընկերության  դիմումը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը «ԱԱՏՎՔ» ՓԲ ընկերության հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման թիվ 105 լիցենզիան ճանաչել է ուժը կորցրած (24.12.2009թ.):

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  ՀՀ օրենքի 48 հոդվածի համաձայն 2009թ. ՀՌԱՀ հրապարակել է Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված հաճախությունների ամբողջական ցանկը:

Ստորեւ ներկայացվում է հեռուստառադիոհեռարձակման նպատակով ՀՀ-ում նախատեսված հաճախությունների ամբողջական ցանկի վերաբերյալ տեղեկատվություն.

Տեղեկատվություն հեռուստահեռարձակման նպատակով ՀՀ-ում նախատեսված կապուղիների վերաբերյալ
 
հ/հ 
Սփռումը
 Հատկացված հեռուստակապուղիների քանակը 
Ազատ հեռուստակապուղիների քանակը
1
 Երեւան
23
0
2
Արագածոտն
19
4
3
Արարատ
 18
2
4
Վայոց Ձոր
 51
6
5
Գեղարքունիք
 48
 8
6
Լոռի
 74
 5
7
Կոտայք
 37
 6
8
Տավուշ
 67
 9
9
Արմավիր
 8
2
10
Շիրակ
 23
 1
11
Սյունիք
 87
 7

Տեղեկատվություն ռադիոհեռարձակման նպատակով ՀՀ-ում նախատեսված հաճախությունների վերաբերյալ
 
հ/հ 
Սփռումը
 Հատկացված հեռուստակապուղիների քանակը 
Ազատ հեռուստակապուղիների քանակը
1
 Երեւան
18
6
2
Արագածոտն
6
4
3
Արարատ
 4
6
4
Վայոց Ձոր
 6
16
5
Գեղարքունիք
 9
 8
6
Լոռի
 10
 12
7
Կոտայք
 3
 3
8
Տավուշ
 9
9
9
Արմավիր
 2
3
10
Շիրակ
8
 1
11
Սյունիք
 12
19
12
Հայաստանի Հանրապետություն
3
0

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված հաճախությունների ցանկում կատարվել է հետեւյալ փոփոխությունը.

հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված եթերային հաճախությունների ցանկից հանվել է Երեւան քաղաքի տարածքում 2500-2700 ՄՀց հաճախությունների շերտը:

2009թ. ՀՀ պետական բյուջե մուտքագրվել  է 11798.65 հազար դրամ, որից 11098.65 հազար դրամ` պետական տուրք, 700 հազար` լիցենզային վճար:

2009թ. դեկտեմբերին ՀՌԱՀ մշակեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների,  սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների նախագիծը:

2009թ. ընթացքում ՀՌԱՀ մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների հեռուստահեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների հերթական տարեկան համաժողովի աշխատանքներին,  ԵԽ կողմից կազմակերպված Հայաստանում արտահայտման ազատության խնդիրներին նվիրված խորհրդակցությանը, ինչպես նաեւ «Հարավկովկասյան ԶԼՄ-ներին աջակցություն» ծրագրի շրջանակներում հանդիպմանը:

2009թ. ընթացքում ՀՌԱՀ ներգրավված է եղել ՀՀ տարածքում ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներում:

Նշված  ժամանակահատվածում հանձնաժողովը գումարել է 19 նիստ:

2009թ. մարտի 19-ին  ավարտվեց ՀՌԱՀ երեք անդամների պաշտոնավարման ժամկետները: Այդ պահի դրությամբ ՀՌԱՀ ուներ անդամի եւս մեկ թափուր տեղ: ՀՌԱՀ կազմը համալրվեց 2009թ. դեկտեմբերի 9-ին:

Իր գործունեության թափանցիկության ապահովման նպատակով Հանձնաժողովը  վարել է www.tvradio.am  կայքը:

2009թ. ընթացքում ՀՌԱՀ  աշխատակազմը անցկացրել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համար 3 մրցույթ, 11 քաղաքացիական ծառայողներ ատեստավորվել են եւս 11 քաղաքացիական ծառայողներ վերապատրաստվել են:

ՀՌԱՀ  աշխատակազմի 9 աշխատակիցներ խրախուսվել են աշխատանքային պարտականությունները գերազանց կատարելու համար: