Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Պ-8531 -23.03.2010-ԳԿ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն, այսուհետ` Օրենք)  5-րդ հոդվածի`

1-ին մասի 2-րդ կետը «բնագավառներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում» բառերով.
3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
 

«Պետությունը սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով` անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված կարգով` միայն սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված քաղաքացիների միջեւ, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի`

առաջին պարբերությունը «անապահով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված» բառերով.
երրորդ պարբերությունը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված ուսանողներին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել  նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը` ուսանողը ավարտելուց հետո առնվազն 5 տարի ժամկետով գործուղվում է աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված բնակավայրեր: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտ պարտավոր է փոխհատուցել իր ուսման ծախսերը, որի կարգը, չափը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԵՎ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

N
Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը
Հոդվածը, կետը. ենթակետը
Առաջարկությունը
 Եզրակացությունւ
1.
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե  Աճեմյան 19.10.10թ.
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում:
«ուսանողը» բառը փոխարինել «շրջանավարտը» բառով
Ընդունվել է:
2.
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյան 12.10.10թ.
«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում: 
 


«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածում:
 

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում:

«առանձնացված» բառից առաջ ավելացնել «ընդհանուր մրցույթից» բառերը, եւ նույն «առանձնացված» բառից հետո ավելացնել «եղանակով» բառը

«կառավարությունը» բառից հետո ավելացնել «յուրաքանչյուր տարվա համար» բառերը
 
 

«առանձնացված» բառից առաջ ավելացնել «ընդհանուր մրցույթից» բառերը, եւ նույն «առանձնացված» բառից հետո ավելացնել «եղանակով» բառը

 Ընդունվել է: 
  
  




 

Ընդունվել է: 
  
  


Ընդունվել է:

3. ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյան 10.11.2010թ.
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասում:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասում:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին տողում:

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի     2-րդ, 3-րդ, 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում,2-րդ հոդվածի 6-րդ մասում:

« /հատկապես Ադրբեջանի հետ /» բառերը  հանել 
  
  

 

« /հատկապես Ադրբեջանի հետ /» բառերը  հանել
 
 
 


« /հատկապես Ադրբեջանի հետ /» բառերը  հանել 


  
 

« /հատկապես Ադրբեջանի հետ /» բառերը  հանել 
  
  



 

« /հատկապես Ադրբեջանի հետ /» բառերը  հանել

Ընդունվել է:
 
 
 



Ընդունվել է:
 
 
 



Ընդունվել է: 
  
 




Ընդունվել է: 
  
  




 

Ընդունվել է: