Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1673-24.11.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի փետրվարի 3-իօրենքի 1-ին հոդվածում

ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Տրանսպորտ` պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որը նախատեսված է իրավաբանական անձանց եւ ֆիզիկական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար եւ ունի ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, էլեկտրատրանսպորտի, մետրոպոլիտենի եւ խողովակաշարային տրանսպորտի տեսակներ»:

բ) 3-րդ մասում «կայարանները» բառից հետո լրացնել` «ավտոկայարանները» բառերով, «ենթակարգավարական» բառը փոխարինել «երթակարգավարական» բառով, «հավաքակայանները» բառից հետո լրացնել «եւ հավաքատեղերը» բառերը:

գ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Տրանսպորտային ծառայություն` վճարովի կամ օրենքով սահմանված կարգով փոխադրումների իրականացման ծառայություն, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը փոխադրումն իրականացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար:»:

դ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«Ընդհանուր օգտագործման տրանսպորտ` տրանսպորտային միջոց կամ տրանսպորտի շարժակազմ, որոնցով փոխադրող կազմակերպությունը պարտավոր է ուղեւորների, ուղեբեռի եւ բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած անձի պահանջով եւ փոխադրման պայմանագրով:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

ա) 1-ին մասում «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «տրանսպորտի տարբեր տեսակների մասին օրենքներով» բառերով:

բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Տրանսպորտային միջոցների շահագործման պայմանները, երթեւեկության անվտանգության ապահովման, աշխատանքի պաշտպանության, հրդեհային անվտանգության ապահովման եւ սանիտարական նորմերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Տրանսպորտային գործունեության առանձին տեսակները իրականացվում են լիցենզիայի հիման վրա»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով`

«3. Արտակարգ իրավիճակների, տարերային աղետների եւ օրենքով սահմանված այլ դեպքերում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրանսպորտային միջոցների եւ դրանց շահագործող անձնակազմի օգտագործման հետեւանքով կազմակերպությունների կրած վնասները փոխհատուցվում են օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 81 հոդվածով`

«Հոդված 81 . Տրանսպորտային ծառայությունների մատուցումը

Տրանսպորտային ծառայությունների մատուցումն իրականացվում է ուղեւորների եւ ուղեբեռների, բեռների փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային առաքման եւ տրանսպորտային այլ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա»:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա) «գ» ենթակետում «մինչեւ յոթ տարեկան» բառերի փոխարեն շարադրել` «տրանսպորտի տվյալ տեսակի համար սահմանված տարիքային խմբի» բառերը:

բ) «դ» ենթակետում «փոխադրել» բառից հետո լրացնել` «տրանսպորտի տվյալ տեսակի համար օրենքով» բառերը:

գ) «ե» ենթակետում «հանձնել» բառից հետո լրացնել` «տրանսպորտի տվյալ տեսակի համար օրենքով սահմանված չափերի» բառերը:

դ) «է» ենթակետի վերջում լրացնել «փոխադրումից ուշանալու դեպքում` տրանսպորտի տվյալ տեսակի համար օրենքով սահմանված վճարը» բառերը:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Տրանսպորտային միջոցը վարելու որակավորման պահանջները սահմանվում են օրենքով»:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում «օրենսդրությանը համապատասխան» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածը

ա) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11 կետով`

«Տրանսպորտային միջոցները, տրանսպորտային ուղիները եւ տրանսպորտային համակարգի այլ օբյեկտները պետք է համապատասխանեն աշխատանքների անվտանգ ապահովման օրենքով սահմանված պահանջներին:

բ) 5-րդ կետում «օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածը`

«ջրային» բառից հետո լրացնել «եւ ավտոմոբիլային» բառերով, իսկ «փոխադրումների» բառը փոխարինել «ուղեւորափոխադրումների» բառով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել: