Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-7822-30.11.2009,24.02.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 970-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում «համալիր թույլտվության պայմանագիրը» բառերը փոխարինել «համալիր թույլտվությունը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 1100-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները:»:

Հոդված 3. Օրենսգրքի 1106-րդ հոդվածի 4-րդ կետում՝

1) 2-րդ ենթակետում «(բացառիկ լիցենզիա)» բառերը փոխարինել «(եզակի լիցենզիա)» բառերով.

2) 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք՝ առանց լիցենզատուի կողմից այն օգտագործելու եւ այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի (բացառիկ լիցենզիա).».

3) լրացնել 4-րդ ենթակետը հետեւյալ բովանդակությամբ՝

«4) oրենքով թույլատրվող լիցենզիայի այլ տեuակներ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 1171-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ապրանքային եւ սպասարկման նշանը (այսուհետ՝ ապրանքային նշան) այն նիշն է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները եւ (կամ) ծառայությունները այլ անձի ապրանքներից եւ (կամ) ծառայություններից տարբերելու համար։».

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝

1) օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.

2) օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.

3) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն միջազգային գրանցման հիման վրա:».

3) 4-րդ կետում «Ապրանքային եւ uպաuարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մաuին» բառերը փոխարինել «Ապրանքային նշանների մասին» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 1172-րդ հոդվածում՝

1) 1-ին կետում «սեփականատերը» բառը փոխարինել «իրավատերը» բառով.

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց, առանց իր թույլտվության, առեւտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝

1) նույնական է գրանցված ապրանքային նշանին եւ օգտագործվում է այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը.

2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին եւ օգտագործվում է այնպիսի ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին եւ (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նշանի օգտագործումը սպառողների մոտ  շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը.

3) նույնական կամ նման է ապրանքային նշանին, որը  գրանցված է այլ ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար, եթե վերջինս համբավ ունի (ճանաչված է) Հայաստանի Հանրապետությունում եւ այդ նշանի օգտագործումը  անհիմն առավելությունների կբերի կամ վնաս կհասցնի ապրանքային նշանի տարբերակիչ բնույթին կամ համբավին (ճանաչվածությանը):».

3)  3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝

1) այդ նիշի զետեղումն ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաեւ դրա օգտագործումը որպես այդ ապրանքների փաթեթավորում՝ եռաչափ ապրանքային նշանի դեպքում.

2) այդ նիշով մակնշված ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեստավորումը, կամ այդ նշանով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը.

3) այդ նիշով մակնշված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը.

4) այդ նիշի կիրառումը փաստաթղթերի վրա կամ գովազդի նպատակով.

5) այդ նիշի օգտագործումը ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ դոմեն անվանումներում.

6) սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված նպատակներով նիշի բազմացումը, պահեստավորումը կամ վաճառքը։».

4) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:

Հոդված 6. Օրենսգրքի 1174-րդ հոդվածում «Ապրանքային եւ uպաuարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մաuին» բառերը փոխարինել «Ապրանքային նշանների մասին» բառերով:

Հոդված  7.   Օրենսգրքի 1175-րդ հոդվածի 1-ին կետում «նշանի սեփականատերը» բառերը փոխարինել «ապրանքային նշանի  իրավատերը» բառերով։

Հոդված 8.   Օրենսգրքի 1176-րդ եվ 1178-րդ հոդվածների 1-ին կետերում «սեփականատերը» բառը փոխարինել «իրավատերը» բառով։

Հոդված 9. Օրենսգրքի 69-րդ գլխի 3-րդ պարագրաֆում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«§ 3. Աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը եւ երաշխավորված ավանդական արտադրանքը».

2) բոլոր հոդվածներում «ապրանքի ծագման» բառերը փոխարինել «ծագման» բառով.

Հոդված 10. Օրենսգրքի 1179-րդ հոդվածի՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ծագման տեղանուն համարվում է   տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանում, որը ծառայում է այն  արտադրանքը  նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, եւ որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ բնական եւ մարդկային գործոնները, եւ որի արտադրությունը, վերամշակումը եւ պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում:».

2) 3-րդ կետում «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» բառերը փոխարինել «Աշխարհագրական նշումների մասին» բառերով.

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1179.1 եւ 1179.2 հոդվածներով՝

«Հոդված 1179.1. Աշխարհագրական նշման իրավական պահպանությունը

1. Աշխարհագրական նշում համարվում է  տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում, որը ծառայում է այն  արտադրանքը  նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել  եւ (կամ) վերամշակվել  եւ (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում:

2. Աշխարհագրական նշմանն իրավական պահպանություն տրամադրվում է դրա գրանցման հիման վրա:

Գրանցման հիման վրա տրվում է աշխարհագրական անվանման օգտագործման վկայագիր:

3. Աշխարհագրական նշման գրանցման, օգտագործման վկայագիր տալու, գրանցումն ու վկայագրերն անվավեր ճանաչելու եւ դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Աշխարհագրական նշումների իրավական պահպանության հետ կապված եւ սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։

Հոդված 1179.2. Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը

1. Երաշխավորված ավանդական արտադրանք համարվում է  գյուղատնտեսական արտադրանքը կամ սննդամթերքը, որի յուրահատկությունները ճանաչված են եւ որը գրանցված է օրենքով սահմանված կարգով:

2. Երաշխավորված ավանդական արտադրանքին իրավական պահպանություն տրամադրվում է դրա գրանցման հիման վրա:

3. Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, օգտագործման իրավունքի ծագման, դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են  «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված եւ սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության

 օրենքը։ »։

Հոդված 12. Օրենսգրքի 1180-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1180. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը

1. Գրանցված աշխարհագրական նշումը եւ ծագման տեղանունը կարող են օգտագործել  այն անձինք, որոնք «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստացել են դրանց օգտագործման թույլտվություն:

2. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող է օգտագործվել ցանկացած անձի կողմից, եթե դա չի հակասում «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

3. Աշխարհագրական նշման ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման oգտագործման իրավունք ունեցող անձը կարող է այդ նշումը կամ անվանումը զետեղել համապատասխան ապրանքի, դրա փաթեթավորման, գովազդի, ազդագրերի ու հաշիվների վրա կամ դա այլ կերպ oգտագործել` տվյալ ապրանքը քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելու կապակցությամբ:»։

Հոդված 13. Օրենսգրքի 1181-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1181. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության ոլորտը

1. Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության ծագմամբ աշխարհագրական նշմանը եւ ծագման տեղանվանը, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին:

2. Այլ պետության ծագմամբ աշխարհագրական նշմանը եւ ծագման տեղանվանը, ինչպես նաեւ այլ պետությունում արտադրվող  երաշխավորված ավանդական արտադրանքին Հայաuտանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում oրենքով նախատեuված դեպքերում եւ կարգով:»։

Հոդված 14. Օրենսգրքի 1182-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1182. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը

1. Գրանցված աշխարհագրական նշման եւ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրերի գործողության ժամկետները սահմանվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը գործում է անժամկետ՝ մինչեւ գրանցման գործողության դադարեցումը:»։

Հոդված 15. Օրենսգրքի 1182.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 16. Օրենսգրքի 1183-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ տեքստում «ապրանքի ծագման տեղանվան եւաշխարհագրական նշման» բառերը եւ դրանց հոլովված ձեւերը փոխարինել «աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով.

2) «սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները» բառերը փոխարինել «ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձ» բառերով:

Հոդված 17. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: