Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-830-18.02.2010-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատավարձի» բառը փոխարինել «կորցրած եկամուտի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի «ա)» կետը «նպաստը» բառից հետո լրացնել «եւ միանվագ դրամական օգնությունը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը «մարմին» բառից հետո լրացնել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով`» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «եւ ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «երրորդ եռամuյակի ընթացքում» բառերը փոխարինել «օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում եւ ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «եւ ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 18-րդ հոդվածի «ընտանեկան նպաստի համակարգում» բառերը փոխարինել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 19-րդ հոդվածի`

1. «դ)» կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«դ) ընտանեկան նպաuտ uտացողի կողմից ընտանեկան նպաuտի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաuտի տեղեկություններով փաuտաթղթեր ներկայացնելու դեպքում.»

2. «դ)» կետից հետո լրացնել նոր «դ1)» կետ հետեւյալ բովանդակությամբ.

«դ1) ընտանեկան նպաuտ uտացողի կողմից ընտանեկան նպաuտի չափի փոփոխություն առաջացնող` ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաuտի տեղեկություններով փաuտաթղթեր չներկայացնելու դեպքում.»:

ՀՈԴՎԱԾ 9 . Օրենքի 22-րդ հոդվածի`

1. 1-ին մասի զ) կետը «մահացած երեխայի» բառերից հետո լրացնել «, մյուս երեխաների, չափահաս զավակների» բառերով.

2. 3.2 մասում «որոշվում է» բառերից հետո լրացնել «տվյալ երեխայի ծննդյան օրվա դրությամբ» բառերը, «կնոջ» բառը փոխարինել «անձի» բառով, «չամուսնացած» բառից հետո լրացնել «չափահաս» բառը:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «համապատաuխան գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամuից» բառերը փոխարինել «գործատուի, իսկ տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատելու դեպքում` հիմնական աշխատավայրի գործատուի` իրավական ակտում նշված ամսից:» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 24-րդ հոդվածի`

1. 1-ին մասի դ) կետից հետո լրացնել նոր «դ1)» կետ հետեւյալ բովանդակությամբ.

«դ1) երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողին` իր կրտսեր հաջորդ (այսուհետ` կրտսեր) երեխայի համար երեխայի խնամքի նպաստ նշանակելու դեպքում` տեղեկանք հիմնական աշխատավայրի գործատուից` կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին.».

2. 4-րդ մասից հետո լրացնել նոր 4.1 մաս հետեւյալ բովանդակությամբ.

«4.1 Երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողի` կրտսեր երեխայի համար երեխայի խնամքի նպաստը նշանակվում է կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության oրացուցային վերջին oրվա ամսվան հաջորդող ամսվա մեկից:».

3. 10-րդ մասի «գ)» կետի «աշխատանքի վերադառնալու» բառերը փոխարինել «աշխատելու» բառով:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկ տարվա» բառերը փոխարինել «12 ամիսների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 13. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ օրվանից: